00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1
Петербургский международный экономический форум. День первый - Sputnik Արմենիա, 1920
ՌԱԴԻՈ

Ոստիկանության պարեկային ծառայությունում համակարգային կոռուպցիայի ռիսկեր չկան. Քոչարյան

Քոչարյան. Կա ընդամենը իրավիճակը վերահսկելու, կոռուպցիոն ռիսկերը զսպելու անհրաժեշտություն
Բաժանորդագրվել
ՀՀ ոստիկանապետի նախկին տեղակալ Հովհաննես Քոչարյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է Ճանապարհային ոստիկանության գործունեությանն առնչվող կոռուպցիոն ռիսկերին։
Ոչ մի կոռուպցիոն երևույթ հնարավոր չէ որևէ պետական մարմնից արմատախիլ անել, կա ընդամենը իրավիճակը վերահսկողության տակ պահելու, կոռուպցիոն ռիսկերը զսպելու անհրաժեշտություն, կոռուպցիոն երևույթներին նպաստող պատճառների ու պայմանների վերհանման անհրաժեշտություն, որպեսզի նման երևույթները հասցվեն նվազագույնի, Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց ՀՀ ոստիկանապետի նախկին տեղակալ Հովհաննես Քոչարյանը։
«Եթե չես կարողանում լիարժեքորեն կանխարգելել կոռուպցիոն երևույթները, գոնե պետք է կիրառես պատասխանատվության անխուսափելիության սկզբունքը, այսինքն` խնդիրն այն չէ, որ Քրեական օրենսգիրքն արգելում է կաշառք վերցնել, ուրեմն չեն վերցնելու, ճիշտ հակառակը` շարունակելու են վերցնել, բայց կանխարգելումը նրա համար է, որ կաշառք վերցնողի համար պատասխանատվությունը, նրա նկատմամբ կիրառվող պատիժը դառնա անխուսափելի»,- ասաց ՀՀ ոստիկանապետի նախկին տեղակալը։
Քոչարյանի խոսքով` եղել են դեպքեր, երբ նույնիսկ 5000 դրամի կամ 1000 դրամի չափով կաշառք են վերցրել, տարբեր ծառայողներ կոռուպցիայի հակվածության տարբեր շեմ ունեն` պայմանավորված իրենց դաստիարակությամբ, հոգեբանությամբ, անհատականությամբ։ Ըստ նրա` որևէ համակարգում որևէ կոռուպցիոն երևույթի դրսևորումը չի կարող փաստել կամ վկայել, որ համակարգն արդեն դե-ֆակտո իր սոցիալական իմաստով ոչնչացված է, ուստի չարժե ծայրահեղ խիստ տերմիններով բնութագրել պետական ապարատում օրինականության ընդհանուր վիճակը։
«Օրինապահ մարմինները պետք է պատրաստ լինեն ամեն ինչի։ Այդուհանդերձ, ես պարեկային ծառայությունում համակարգային կոռուպցիա չեմ տեսնում, և չեմ կարծում, որ նման ռիսկեր կան։ Վերջին տարիներին ճանապարհային ոստիկանությունում նույնպես չեմ տեսել նման ռիսկ, թեև եղել են նման փուլեր, սակայն 2008 թվականից տվյալ ոլորտում իրականացվել են շարունակական բարեփոխումներ, որոնք շատ արդյունավետ են եղել։
Վարորդները կհիշեն, թե ինչ վիճակում էր ՃՈ ավտոպարկը, կոռուպցիան ինչ աստիճանի էր, բայց հետո արվեցին լրջագույն օրենսդրական փոփոխություններ, որոնք, անշուշտ, դրական ազդեցություն ունեցան»,- մանրամասնեց Քոչարյանը։
Նրա համոզմամբ` որակական փոփոխությունների հանգեցրեց նաև ճանապարհներին տեսանկարահանող սարքերի տեղադրումը, սակայն այլ բան է, որ իրավախախտումների կանխարգելումը դինամիկ գործընթաց է և, ժամանակին ու ռիսկերին համահունչ` պետությունը պետք է անընդհատ թարմացնի իր գործիքները։
Նշենք, որ ՀՀ ազգային անվտանգության ծառայությունում հարուցված և ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական գործով փաստական տվյալներ են ձեռք բերվել ՀՀ ոստիկանության պաշտոնատար անձի կողմից առերևույթ կաշառք պահանջելու և ստանալու վերաբերյալ:
Կոռուպցիայի կանխարգելման մեխանիզմները Հայաստանում թերի են գործում. Ատովմյան
Ըստ քրեական գործի նյութերի` 2021թ. մարտին ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության ավագ տեսուչ Մ. Ս.-ն, Վանաձոր քաղաքում վարորդ Ա. Ղ.-ի փաստաթղթերի ստուգման ընթացքում պարզելով, որ վերջինս ավտոմեքենան վարել է առանց վարորդական իրավունքի վկայականի և ԱՊՊԱ պայմանագրի, վարորդին վարչական պատասխանատվության չենթարկելու և մեքենան տուգանային հրապարակ չտեղափոխելու ակնհայտ ապօրինի անգործության համար նրանից պահանջել և ստացել է 20.000 ՀՀ դրամ կաշառք:
Հունիսի 22-ին Մ. Ս.-ն ձերբակալվել է ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի (կաշառք ստանալը) 2-րդ մասով նախատեսված հանցավոր արարք կատարելու կասկածանքով:
Կատարվում է նախաքննություն:
Լրահոս
0