https://armeniasputnik.am/20220623/zargacman-nvor-makardak--handipel-en-hh-i-ev-ghazakhstani-datakhaznery-44068115.html
Զարգացման նոր մակարդակ. հանդիպել են ՀՀ-ի և Ղազախստանի դատախազները
Զարգացման նոր մակարդակ. հանդիպել են ՀՀ-ի և Ղազախստանի դատախազները
ՀՀ և Ղազախստանի գլխավոր դատախազները քննարկել են տարածաշրջանային և գլոբալ մակարդակներով հանցավորության դեմ պայքարի հարցեր 23.06.2022, Sputnik Արմենիա
2022-06-23T21:12+0400
2022-06-23T21:12+0400
2022-06-23T21:13+0400
հայաստան
ղազախստան
դատախազ
արթուր դավթյան
/html/head/meta[@name='og:title']/@content
/html/head/meta[@name='og:description']/@content
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e6/06/17/44066977_0:0:2048:1153_1920x0_80_0_0_dd3db5212dc44eb0cd62651c7d56d421.jpg
ԵՐԵՎԱՆ, 23 հունիսի - Sputnik. Մինսկում գտնվող ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը հանդիպել է Ղազախստանի գլխավոր դատախազ Բերիկ Ասիլովի հետ, հայտնում է դատախազության մամուլի ծառայությունը:Դավթյանը հույս է հայտնել, որ առաջիկայում ոչ միայն կպահպանվի փոխադարձ վստահության և հարգանքի վրա կառուցված երկու երկրների դատախազական կառույցների միջև գործակցության առկա դինամիկան, այլ նաև հնարավոր կլինի վերջինս հասցնել զարգացման նոր մակարդակի:Արթուր Դավթյանը գոհունակություն է հայտնել հատկապես իրավական փոխօգնության ոլորտում ՀՀ և ՂՀ գլխավոր դատախազությունների սերտ համագործակցության առնչությամբ, ինչի մասին են վկայում քրեական գործերով իրավական օգնության բազմաթիվ հարցումների կատարման փաստը:Պարոն Ասիլովն իր հերթին նշել է, որ միջպետական համագործակցության առումով ՀՀ գլխավոր դատախազությունը իրենց համար վստահելի գործընկեր է: Նա համոզմունք է հայտնել, որ առաջիկայում երկկողմ կապերն ավելի կսերտանան և կբարձրանա գործակցության արդյունավետությունը։Հանդիպման ընթացքում քննարկվել են երկու երկրների դատախազությունների առաջնահերթություններից բխող՝ հարաբերությունների զարգացման հնարավոր նոր ուղղությունները, ընդհանուր տարածաշրջանային և գլոբալ մակարդակներով հանցավորության դեմ համատեղ պայքարի, փորձի, տեղեկատվության փոխանակման ոլորտներում դատախազությունների ներուժն առավել արդյունավետ օգտագործելու խնդիրները:
ղազախստան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e6/06/17/44066977_0:0:2048:1537_1920x0_80_0_0_2cc6caf268b2d54d3a3c30b3d77f9fb0.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
հայաստան, ղազախստան, դատախազ, արթուր դավթյան
Զարգացման նոր մակարդակ. հանդիպել են ՀՀ-ի և Ղազախստանի դատախազները
21:12 23.06.2022 (Թարմացված է: 21:13 23.06.2022) ՀՀ և Ղազախստանի գլխավոր դատախազները քննարկել են տարածաշրջանային և գլոբալ մակարդակներով հանցավորության դեմ պայքարի հարցեր
ԵՐԵՎԱՆ, 23 հունիսի - Sputnik. Մինսկում գտնվող ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը հանդիպել է Ղազախստանի գլխավոր դատախազ Բերիկ Ասիլովի հետ,
հայտնում է դատախազության մամուլի ծառայությունը:
Դավթյանը հույս է հայտնել, որ առաջիկայում ոչ միայն կպահպանվի փոխադարձ վստահության և հարգանքի վրա կառուցված երկու երկրների դատախազական կառույցների միջև գործակցության առկա դինամիկան, այլ նաև հնարավոր կլինի վերջինս հասցնել զարգացման նոր մակարդակի:
Արթուր Դավթյանը գոհունակություն է հայտնել հատկապես իրավական փոխօգնության ոլորտում ՀՀ և ՂՀ գլխավոր դատախազությունների սերտ համագործակցության առնչությամբ, ինչի մասին են վկայում քրեական գործերով իրավական օգնության բազմաթիվ հարցումների կատարման փաստը:
Պարոն Ասիլովն իր հերթին նշել է, որ միջպետական համագործակցության առումով ՀՀ գլխավոր դատախազությունը իրենց համար վստահելի գործընկեր է: Նա համոզմունք է հայտնել, որ առաջիկայում երկկողմ կապերն ավելի կսերտանան և կբարձրանա գործակցության արդյունավետությունը։
Հանդիպման ընթացքում քննարկվել են երկու երկրների դատախազությունների առաջնահերթություններից բխող՝ հարաբերությունների զարգացման հնարավոր նոր ուղղությունները, ընդհանուր տարածաշրջանային և գլոբալ մակարդակներով հանցավորության դեմ համատեղ պայքարի, փորձի, տեղեկատվության փոխանակման ոլորտներում դատախազությունների ներուժն առավել արդյունավետ օգտագործելու խնդիրները: