ԱՄՆ–ից Հայաստան թիթեղյա տարաներով մարիխուանա են ներմուծել. ՊԵԿ–ի բացահայտումը

© Sputnik / Asatur YesayantsԻրավապահները «Զվարթնոց» օդանավակայանում. արխիվային լուսանկար
Իրավապահները «Զվարթնոց» օդանավակայանում. արխիվային լուսանկար - Sputnik Արմենիա, 1920, 24.06.2022
Բաժանորդագրվեք
Yandex newsTelegram
Հարուցվել է քրեական գործ թմրամիջոցների մաքսանենգության հոդվածով։
ԵՐԵՎԱՆ, 24 հունիսի – Sputnik. Օրերս «Զվարթնոց» օդանավակայանի «Կարգո» բեռնային համալիրի մաքսային հսկողության գոտում ՊԵԿ աշխատակիցներն ԱՄՆ-ից ՀՀ ներմուծված միջազգային սուրհանդակային առաքանու մաքսային զննման արդյունքում հայտնաբերել են 1334 գրամ ընդհանուր քաշով մարիխուանա։
Այն թաքցված է եղել բեռում առկա 70 թիթեղյա տարաների մեջ։
ՊԵԿ–ից հայտնում են, որ թմրամիջոցի զանգվածները տրամադրել են ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչությանը:
Հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 267.1 հոդվածով նախատեսված հանցագործության հատկանիշներով, այն է` թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի և դրանց պրեկուրսորների մաքսանենգությունը։
Լրահոս
0