00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:36
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:08
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
8 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:08
8 ր
Աբովյան time
On air
18:16
43 ր
Ուղիղ եթեր
19:00
8 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:22
4 ր
Ուղիղ եթեր
09:40
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
35 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ֆիննախ և վարչապետ
Շրջանառության հարկը կրկնակի կավելանա․ Վահե Հովհաննիսյան
13:10
7 ր
Ժաննա Անդրեասյան
Ավելի քան 150 մանկավարժ ցանկացել են բարձրագույն կրթություն ստանալ, 500-ը՝ վերապատրաստվել․ Ժաննա Անդրեասյան
13:17
1 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Մարիաննա Փայտյան
Անգամ Կիրանցի մատույցներ չենք կարողացել հասնել, Բերքաբերի խաչմերուկից ոտքով ենք եկել․ Մարիաննա Փայտյան
17:06
3 ր
Գառնիկ Դանիելյան
Մարդիկ կադաստրի վկայականները ձեռքներին կառավարությունից լացելով դուրս եկան․ Գառնիկ Դանիելյան
17:09
5 ր
Բագրատ Սրբազան
Տեռոր սեփական ժողովրդի նկատմամբ․Բագրատ Սրբազան
17:15
0 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:06
8 ր
Ավետիք Չալաբյան
Եկել են զգուշացնելու ոստիկաններին, որ չդառնան հանցակից ու հանցագործ․ Ավետիք Չալաբյան
18:21
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ավետիք Չալաբյանի գործով նիստը հետաձգվել է. հաջորդը կկայանա շուրջ մեկ ամիս անց

© Sputnik / Andranik GhazaryanՎարազդատ Հարությունյան
Վարազդատ Հարությունյան - Sputnik Արմենիա, 1920, 24.06.2022
Վարազդատ Հարությունյան
Բաժանորդագրվել
Ավետիք Չալաբյանի փաստաբանը տարօրինակ է համարում դատարանի` մեկ ամիս անց նիստ նշանակելու որոշումը։ Հարցն այն է, որ մինչ այդ արդեն իսկ լրանում է Չալաբյանի երկամսյա կալանքի ժամկետը։
ԵՐԵՎԱՆ, 24 հունիսի – Sputnik. «Համախմբում» շարժման անդամ, «Արար» հիմնադրամի համահիմնադիր Ավետիք Չալաբյանի դեմ հարուցված քրգործով այսօրվա դատական նիստը հետաձգվել է։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեց Չալաբյանի պաշտպան Վարազդատ Հարությունյանը։
Այսօր Երևանի ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Արմեն Շիրոյանի նախագահությամբ պետք է ընթանար Չալաբյանի խափանման միջոցը փոփոխելու համար ԱԺ պատգամավորներ Սեյրան Օհանյանի, Իշխան Սաղաթելյանի, Էլինար Վարդանյանի, Հայկ Մամիջանյանի, Տիգրան Աբրահամյանի, ՀՀ նախկին փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանի և «Արար» հիմնադրամի երաշխավորությունների մերժման դեմ պաշտպանների ներկայացրած բողոքի քննությունը։
Փաստաբան Վարազդատ Հարությունյանը հայտնեց, որ գործով դատախազը կանխավ գրություն էր ուղարկել, որ ծանրաբեռնվածության պատճառով չի կարող մասնակցել այսօրվա նիստին։ Դատավորը լսել է պաշտպաններին և գործով քննիչին, որոնք ասել են, թե որևէ խոչընդոտ չեն տեսնում, որ նիստն անցկացվի առանց դատախազի ներկայության։
«Սակայն դատավորը որոշեց, որ դատախազի ներկայությունն անհրաժեշտ է, որովհետև նա պետք է հիմնավորի, թե ԱԺ պատգամավորները, Վաչե Գաբրիելյանն ու «Արարը» ինչով վստահություն չէին վայելում, որ նրանց անձնական երաշխավորությամբ Չալաբյանին ազատ արձակելու միջնորդությունը չի բավարարել։ Ուստի դատավորը հետաձգեց նիստը»,–ասաց փաստաբանը։
Նրա խոսքով` հաջորդ դատական նիստը նշանակվել է շուրջ մեկ ամիս հետո` հուլիսի 21-ին։ Սա, Հարությունյանի գնահատմամբ, տարօրինակ է, քանի որ Չալաբյանի երկամսյա կալանքի ժամկետն ավարտվում է հուլիսի 12-ին։ Այսինքն, ըստ փաստաբանի, շատ հնարավոր է, որ հուլիսի 21-ին իրենց բողոքն առարկայազուրկ դարձած լինի։
Հարությունյանը նշեց նաև, որ եթե քննիչը չմիջնորդի երկարացնել Չալաբյանի կալանքը, ապա նա ազատ կարձակվի։ Հակառակ դեպքում նորից կգնան դատարան, և պաշտպանները կներկայացնեն, թե ինչու կալանքի ժամկետը երկարացնելու անհրաժեշտություն չկա։
Հիշեցնենք` Ավետիք Չալաբյանը ձերբակալվել է ուսանողական խորհրդի նախագահին նյութապես շահագրգռելու կասկածանքով։ Քննչական մարմնի պնդմամբ` նյութապես շահագրգռելու նպատակը Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ուսանողների մասնակցությունն ընդդիմության ցույցերին ապահովելն է։
Այս գործով Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 163-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով (երթերին կամ ցույցերին մասնակցելուն բռնություն գործադրելով կամ դա գործադրելու սպառնալիքով հարկադրելը) հարուցվել է քրեական գործ։
Մայիսի 14-ին նա 2 ամսով կալանավորվեց։ Մայիսի 26-ին պատգամավորները դիմեցին նրան երաշխավորությամբ ազատ արձակելու համար։
Լրահոս
0