Գյուղն ու հողը սիրեցիր՝ սոված չես մնա. «Արի՛ գյուղ» ծխական փառատոն՝ Փանիկում
17:58 24.06.2022 (Թարմացված է: 18:27 24.06.2022)
© Sputnik / Armenuhi Mkhoyan «Արի՛ գյուղ» ծխական փառատոն՝ Փանիկում

«Արի՛ գյուղ» ծխական փառատոն՝ Փանիկում
© Sputnik / Armenuhi Mkhoyan
Համերգային ծրագիր էլ կար՝ եկեղեցական երգչախմբերի, անվանի երգիչների ու համայքների խմբերի մասնակցությամբ:
ԵՐԵՎԱՆ, 24 հունիսի - Sputnik, Արմենուհի Մխոյան. Շիրակի մարզի Փանիկ բնակավայրն այսօր հյուրընկալել էր մարզի տարբեր գյուղերի բնակիչներին: Սուրբ Աստվածածին եկեղեցու բակում՝ առաջին անգամ անցկացվող «Արի՛ գյուղ» ծխական փառատոնի շրջանակներում, մարզի գյուղերը ներկայացել էին իրենց բերք ու բարիքով ու տարբերվող ճաշատեսակներով:
Փառատոնի նպատակն էր աջակցել մարզի Ազատան, Արևիկ, Արփենի, Բավրա, Լանջիկ, Ձիթհանքով, Հովտուն, Ղազանչի, Սիզավետ, Սարագյուղ, Մեծ Սեպասար, Փանիկ գյուղական բնակավայրերի զարգացմանը: Փառատոնի մասնակիցները Sputnik Արմենիայի հետ ունեցած զրույցի ժամանակ նշում էին՝ փառատոնը գյուղերին հնարավորություն է տալիս ներկայացնելու գյուղական ավանդույթները,տեղական մշակույթը, խոհանոցը:
Ազգությամբ գերմանուհի Ալվինա Կելլեր-Խչոյանը ծնվել ու մեծացել է Ռուսաստանում: Ամուսինը արտագնա աշխատանքի ժամանակ տեսել, սիրահարվել ու ամուսնացել է գերմանուհու հետ ու նրան հայրենի Սարագյուղ բերել:
© Sputnik / Armenuhi Mkhoyan Ալվինա Կելլեր-Խչոյանն ամուսնու հետ

Ալվինա Կելլեր-Խչոյանն ամուսնու հետ
© Sputnik / Armenuhi Mkhoyan
«40 տարի է Սարագյուղում՝ սարի գլխին եմ ապրում, երեխաներս այստեղ են ծնվել: Շատ եմ սիրում մեր գյուղը»,-պատմում է տիկին Ալվինան՝ հպարտությամբ ցույց տալով իր ձեռքով պատրաստած հապալասի մուրաբան, թթուն ու իր ամուսնու քաշած մեղրը՝ չմոռանալով նաև ներկայացնել լավաշն ու չեչիլ պանիրը: «Հայաստանում ինձ ոչ միայն իմ ընտանիքն է պահում, այլ նաև իմ գյուղն ու հողը: Գյուղում շատ լավ բաներ կան՝ պետք է աշխատե՛նք ու պահե՛նք գյուղը»,-նշում է տիկին Ալվինան:
Չնայած առկա դժվարություններին, աշխատող գյուղացին սոված չի մնա՝ վստահեցնում էին գյուղաբնակները:
© Sputnik / Armenuhi Mkhoyan Սիզավետի բնակիչ Հենրիկ Պողոսյանը (ձախից)

Սիզավետի բնակիչ Հենրիկ Պողոսյանը (ձախից)
© Sputnik / Armenuhi Mkhoyan
«Կտավատ, կարմիր ոսպ, կանաչ ոսպ, կարագ, ոլոռ, հում սեր՝ այս ամենը մեր պատրաստածն է: Գյուղում մեզ մեր հողը պահում է, մարդ պետք միայն աշխատելու ցանկություն ունենա՝աշխատող գյուղացին երբեք սոված չի մնա»,-նշում է Սիզավետի բնակիչ Հենրիկ Պողոսյանը։
Սոկրատ Գրիգորյանը թեև այսօր Երևանում է բնակվում, բայց չմոռանալով իր ծննդավայր՝ Փանիկը, մսամթերքի արտադրություն է ստեղծել: Թեև այս պահին քիչ աշխատող ունի, բայց նպատակներ կան արտադրությունը ընդլայնելու ու նոր աշխատատեղեր ստեղծելու:
© Sputnik / Armenuhi Mkhoyan Սոկրատ Գրիգորյանը

Սոկրատ Գրիգորյանը
© Sputnik / Armenuhi Mkhoyan
«Բացառապես տեղական ու բնական մսամթերք ենք արտադրում՝ որակը՝ լավը, գինը՝ մատչելի: Որոշեցի, որ այսպես իմ համագյուղացիներին հնարավորություն տամ գյուղում մնալու ու աշխատելու»,-ասում է Սոկրատը:
Փառատոնն ուղեկցվում էր օրգանիկ գյուղմթերքի տոնավաճառով, ինչպես նաև կավե իրերի պատրաստման, ավանդական հագուստի ցուցադրման և նկարչության վարպետության դասերով:
«Սա եզակի հարթակ է մասնակիցների ծանոթության, փոխադարձ համագործակցության և փորձի փոխանակման համար: Հուսանք, այս փառատոնը կդառնա ավանդական՝ ամեն տարի փոխելով իր աշխարհագրությունը»,-նշեց փառատոնի կազմակերպիչ Մկրտիչ Բաբայանը:
© Sputnik / Armenuhi Mkhoyan
«Արի՛ գյուղ» ծխական փառատոն՝ Փանիկում

1/5
© Sputnik / Armenuhi Mkhoyan
«Արի՛ գյուղ» ծխական փառատոն՝ Փանիկում
© Sputnik / Armenuhi Mkhoyan
«Արի՛ գյուղ» ծխական փառատոն՝ Փանիկում

2/5
© Sputnik / Armenuhi Mkhoyan
«Արի՛ գյուղ» ծխական փառատոն՝ Փանիկում
© Sputnik / Armenuhi Mkhoyan
«Արի՛ գյուղ» ծխական փառատոն՝ Փանիկում

3/5
© Sputnik / Armenuhi Mkhoyan
«Արի՛ գյուղ» ծխական փառատոն՝ Փանիկում
© Sputnik / Armenuhi Mkhoyan
«Արի՛ գյուղ» ծխական փառատոն՝ Փանիկում

4/5
© Sputnik / Armenuhi Mkhoyan
«Արի՛ գյուղ» ծխական փառատոն՝ Փանիկում
© Sputnik / Armenuhi Mkhoyan
«Արի՛ գյուղ» ծխական փառատոն՝ Փանիկում

5/5
© Sputnik / Armenuhi Mkhoyan
«Արի՛ գյուղ» ծխական փառատոն՝ Փանիկում
1/5
© Sputnik / Armenuhi Mkhoyan
«Արի՛ գյուղ» ծխական փառատոն՝ Փանիկում
2/5
© Sputnik / Armenuhi Mkhoyan
«Արի՛ գյուղ» ծխական փառատոն՝ Փանիկում
3/5
© Sputnik / Armenuhi Mkhoyan
«Արի՛ գյուղ» ծխական փառատոն՝ Փանիկում
4/5
© Sputnik / Armenuhi Mkhoyan
«Արի՛ գյուղ» ծխական փառատոն՝ Փանիկում
5/5
© Sputnik / Armenuhi Mkhoyan
«Արի՛ գյուղ» ծխական փառատոն՝ Փանիկում
Համերգային ծրագիր էլ կար՝ եկեղեցական երգչախմբերի, անվանի երգիչների ու համայքների խմբերի մասնակցությամբ:
Փառատոնն անցկացվում էր Հայկական Կարիտասի «Ծխական հասարակական խորհուրդներ» համայնքային զարգացման ծրագրի շրջանակում: