00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
7 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:06
45 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Հրազդան» մարզադաշտը պատրաստ է հյուրընկալել «Հայայի» հյուրերին. տոմսերը գրեթե սպառվել են

© Sputnik / Алексей Куденко / Անցնել մեդիապահոց50 cent-ի համերգը
50 cent-ի համերգը - Sputnik Արմենիա, 1920, 24.06.2022
Բաժանորդագրվել
Zaz-ի և Led Zeppelin-ի համերգների համար նախատեսված է վաճառել 2000-3000, 50 cent-ի համար` 15 000 տոմս։
ԵՐԵՎԱՆ, 24 հունիսի - Sputnik. Հրազդան մարզադաշտը նորացված և վերանորոգված վիճակում 1 ամիս իր դռները կբացի հայ և օտարազգի հյուրերի համար: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց «Հայա» փառատոնի հիմնադիր Սոնա Հովհաննիսյանը:
«Կարծում եմ, որ այս փառատոնի շնորհիվ տարածաշրջանում Հայաստանը կդառնա բրենդ: Հայաստանի անունը շատ անգամներ կհնչի ամբողջ աշխարհում: Մենք տիտանական բարդություններով անցանք, որպեսզի այս ամենը գլուխ բերենք, քանի որ բավականին կարճ ժամանակ ունեինք: Բարեկարգվել են բոլոր աթոռները, սանհանգույցները, տարածքը կանաչապատել ենք, աղբահանություն իրականացրել»,- ասաց Հովհաննիսյանը:
Փառատոնի հիմնադիրը նաև շեշտեց՝ երեկ գիշեր ակուստիկան են ստուգել, լույսերն են միացրել, ամեն բան հեքիաթային է եղել:
Նա հավելեց, որ Հայաստանում չկա մեկ այլ հարթակ, որը հնարավորություն ունի հյուրընկալելու նման մեծածավալ միջոցառում:
Zaz-ի համերգի բացումն անելու են «Եվրատեսիլում» Հայաստանը ներկայացրած Ռոզա Լինը և երաժիշտ Պարգը: Zaz-ը խնդրել է, որպեսզի իր երգերից մեկի ժամանակ նաև դուդուկ հնչի, ու ներկա է լինելու դուդուկահար Կամո Սեյրանյանը:
50 cent-ը բավական մեծ կազմով է գալու, համերգի սկզբում էլ ելույթ է ունենալու 3.33 խումբը:
Sputnik Արմենիայի հարցին, թե որքանո՞վ են տոմսերը սպառվել, Հովհաննիսյանը պատասխանեց, որ Zaz-ի և Led Zeppelin Symphonic Project-ի համերգներին 2000-3000 և մի փոքր ավելին են լինելու հյուրերը: Պայմանագրով այդքան է նախատեսված:

«Արդեն տոմսերի որոշ տեսակներ կան, որոնք այլևս առկա չեն, սպառվել են: 50 cent-ի և Led Zeppelin-ի դեպքում էլ գրեթե նույն իրավիճակն է: 50 cent-ի համերգի համար մենք չենք կարող 15 հազարից ավելի տոմս վաճառել և գրեթե հասնում ենք այդ շեմին»,- տեղեկացրեց Սոնա Հովհաննիսյանը:

Փառատոնի համերգային մեկնարկը կտրվի վաղը՝ հունիսի 25-ին, ֆրանսիացի հայտնի փոփ երգչուհի ZAZ-ի առաջին երևանյան մենահամերգով: «Հայայի» անվանի հյուրերից է նաև աշխարհահռչակ ռեփ երաժիշտ 50 Cent-ը, որի համերգը G-Unit բենդի հետ տեղի կունենա հուլիսի 1-ին, իսկ հուլիսի 9-ին «Հրազդան»մարզադաշտի բեմը կտրամադրվի Led Zeppelin Symphonic նախագծին:
Լրահոս
0