https://armeniasputnik.am/20220624/minskum-handipel-en-hajastani-ev-belarusi-glkhavvor-datakhaznery-44087069.html
Մինսկում հանդիպել են Հայաստանի և Բելառուսի գլխավոր դատախազները
Մինսկում հանդիպել են Հայաստանի և Բելառուսի գլխավոր դատախազները
Հայաստանի և Բելառուսի գլխավոր դատախազները քննարկել են իրենց ղեկավարած կառույցների ներուժի զարգացմանն ուղղված քայլերը։ 24.06.2022, Sputnik Արմենիա
2022-06-24T10:50+0400
2022-06-24T10:50+0400
2022-06-24T10:53+0400
հայաստան
բելառուս
հհ գլխավոր դատախազություն
/html/head/meta[@name='og:title']/@content
/html/head/meta[@name='og:description']/@content
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e6/06/18/44084686_0:0:3073:1728_1920x0_80_0_0_d3dd6e77bc31d03f15384f2ef10d60fa.jpg
ԵՐԵՎԱՆ, 23 հունիսի – Sputnik. ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը Մինսկում երկկողմ հանդիպում է ունեցել Բելառուսի գլխավոր դատախազ Անդրեյ Շվեդի հետ: Տեղեկությունը հայտնում է ՀՀ գլխավոր դատախազության մամուլի ծառայությունը։Բելառուսի գլխավոր դատախազը վստահություն է հայտնել, որ Բելառուսի մայրաքաղաքում անցկացվող ԱՊՀ անդամ երկրների գլխավոր դատախազների համակարգող խորհրդի հերթական նիստը կամրապնդի տվյալ գոտում հանցավորության զսպման և հակազդման ոլորտում անդամ երկրների համագործակցությունը։ Շվեդը նաև ընդգծել է, որ նիստը կարող է նպաստել նաև փորձի փոխանակմամբ և նոր անելիքների նախանշմամբ անվտանգության, մարդու իրավունքների պաշտպանության ոլորտներում ի հայտ եկող ընդհանուր մարտահրավերներին համատեղ ուժերով առավել արդյունավետ դիմակայելու գործին:Կողմերն ընդգծել են հատկապես քրեական գործերով իրավական փոխօգնության ոլորտում դատախազությունների սերտ համագործակցության բարձր արդյունավետությունը, քննարկել են 2 երկրի դատախազությունների ներուժի զարգացմանն ուղղված լրացուցիչ քայլեր ձեռնարկելու հնարավորությունները և այլ հարցեր։Մինսկում կհանդիպեն Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի գլխավոր դատախազները
բելառուս
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e6/06/18/44084686_0:0:2731:2048_1920x0_80_0_0_3d0a955832ff474b1013f901117b7842.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
հայաստան, բելառուս, հհ գլխավոր դատախազություն
հայաստան, բելառուս, հհ գլխավոր դատախազություն
Մինսկում հանդիպել են Հայաստանի և Բելառուսի գլխավոր դատախազները
10:50 24.06.2022 (Թարմացված է: 10:53 24.06.2022) Հայաստանի և Բելառուսի գլխավոր դատախազները քննարկել են իրենց ղեկավարած կառույցների ներուժի զարգացմանն ուղղված քայլերը։
ԵՐԵՎԱՆ, 23 հունիսի – Sputnik. ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը Մինսկում երկկողմ հանդիպում է ունեցել Բելառուսի գլխավոր դատախազ Անդրեյ Շվեդի հետ: Տեղեկությունը հայտնում է
ՀՀ գլխավոր դատախազության մամուլի ծառայությունը։
«ՀՀ գլխավոր դատախազը բարձր է գնահատել իրավական ոլորտում իրենց ղեկավարած գերատեսչությունների համագործակցության մակարդակն ու արդյունքները։ Դրանց շարունակում է նպաստել 2005թ. Մինսկում ստորագրված՝ Հայաստանի և Բելառուսի գլխավոր դատախազությունների միջև համագործակցության համաձայնագրի կենսագործումը»,– նշված է հաղորդագրությունում:
Բելառուսի գլխավոր դատախազը վստահություն է հայտնել, որ Բելառուսի մայրաքաղաքում անցկացվող ԱՊՀ անդամ երկրների գլխավոր դատախազների համակարգող խորհրդի հերթական նիստը կամրապնդի տվյալ գոտում հանցավորության զսպման և հակազդման ոլորտում անդամ երկրների համագործակցությունը։ Շվեդը նաև ընդգծել է, որ նիստը կարող է նպաստել նաև փորձի փոխանակմամբ և նոր անելիքների նախանշմամբ անվտանգության, մարդու իրավունքների պաշտպանության ոլորտներում ի հայտ եկող ընդհանուր մարտահրավերներին համատեղ ուժերով առավել արդյունավետ դիմակայելու գործին:
Կողմերն ընդգծել են հատկապես քրեական գործերով իրավական փոխօգնության ոլորտում դատախազությունների սերտ համագործակցության բարձր արդյունավետությունը, քննարկել են 2 երկրի դատախազությունների ներուժի զարգացմանն ուղղված լրացուցիչ քայլեր ձեռնարկելու հնարավորությունները և այլ հարցեր։