Պայթյուն երևանյան ավտոտեխսպասարկման կետերից մեկում. կան տուժածներ

© Sputnik / Andranik GhazaryanԱԻՆ հրշեջ ծառայության մեքենա երևանյան բակերից մեկում
ԱԻՆ հրշեջ ծառայության մեքենա երևանյան բակերից մեկում - Sputnik Արմենիա, 1920, 24.06.2022
ԱԻՆ հրշեջ ծառայության մեքենա երևանյան բակերից մեկում. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվեք
Yandex newsTelegram
Ավտոտեխսպասարկման կետերից մեկում մեքենա է պայթել։
ԵՐԵՎԱՆ, 24 հունիսի – Sputnik. Այսօր երևանյան ավտոտեխսպասարկման կետերից մեկում ավտոմեքենայի պայթյուն է գրանցվել։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը։
«Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնը ժամը 14:17-ին ահազանգ է ստացել, որ Գլինկայի փողոցի թիվ 3 հասցեում՝ ավտոտեխսպասարկման կետում, տեղի է ունեցել ավտոմեքենայի պայթյուն, կան տուժածներ»,–ասված է հաղորդագրության մեջ;
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ փրկարար ծառայության Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։
Ավտովթար Սյունիքում. 18-ամյա վարորդը տեղում մահացել է, ուղևորների վիճակը ծայրահեղ ծանր է
Լրահոս
0