Ուկրաինայի ԶՈւ–ն Օդեսայում սադրանք է ծրագրում ՌԴ–ին մեղադրելու համար. ՊՆ

© Sputnik / Пресс-служба Минобороны РФ / Անցնել ֆոտոբանկՄիխայել Միզինցև
Միխայել Միզինցև - Sputnik Արմենիա, 1920, 24.06.2022
Բաժանորդագրվեք
Yandex newsTelegram
Գեներալը նշել է, որ ուկրաինական ստորաբաժանումները XIX դարում ժանտախտից զոհվածների գերեզմանատան տարածքում խոշոր տրամաչափի հրետանի և ՀԿՌՀ են տեղադրում։
ԵՐԵՎԱՆ, 24 հունիսի – Sputnik. Կիևն Օդեսայում սադրանք է նախապատրաստում։ Այս մասին այսօր ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ պաշտպանական վարչության ազգային կենտրոնի պետ, գեներալ–գնդապետ Միխայիլ Միզինցևը։
«Հստակ պարզվել է, որ Ուկրաինայի ԶՈւ տեղեկատվահոգեբանական գործողությունների 83-րդ կենտրոնի մասնագետները հերթական ցինիկ սադրանքն են նախապատրաստում` նպատակ ունենալով մեղադրել ՌԴ ԶՈւ–ին պոտենցիալ վտանգ ներկայացնող օբյեկտներին հարված հասցնելու մեջ, որի իրականացման հետևանքով կարող են տուժել Օդեսայի հարյուրավոր խաղաղ բնակիչներ», – ասել է Միզինցևը։
Ըստ գեներալի` այդ նպատակով XIX դարում ժանտախտից զոհվածների գերեզմանատան տարածքում ՈւԶՈւ–ն օտարերկրյա արտադրության խոշոր տրամաչափի հրետանի և ՀԿՌՀ է կենտրոնացնում։
Նրա խոսքով` եթե ՌԴ ԶՈւ–ն հարված հասցնի տվյալ շրջանում ուկրաինական կուտակված տեխնիկային, ուկրաինական կողմը մտադիր է մամուլում տեղեկություն տարածել Օդեսայում գերեզմանների ոչնչացման և իբրև թե ՌԴ զինծառայողների մեղքով կենսաբանական վտանգի առաջացման մասին։
Ռուսաստանը երբեք որևէ մեկին միջուկային զենքով չի սպառնացել. ԱԳՆ
Բացի այդ, ուկրաինական զորքի և տարածքային պաշտպանության ստորաբաժանումներ են տեղակայվել Խարկովի ՊՏՈւ–ում։ Այնտեղ ծանր տեխնիկա և հրետանի է տեղադրվել։
Ուկրաինայի ԶՈւ–ն կահավորել է նաև ամրացված դիրքերը ԴԺՀ-ում Ուգլեդարի խիտ բնակեցված թաղամասերում:
Միևնույն ժամանակ, ըստ Միզինցևի, տեղի բնակիչներին արգելվում է լքել իրենց բանկարանները, անվտանգ շրջաններ քաղաքացիների տարհանման բոլոր փորձերն էլ անմիջապես ճնշվում են։
ՌԴ ՊՆ–ի տվյալներով` ԴԺՀ–ի մեկ այլ բնակավայրում` Յասնոգորկայում, Ուկրաինայի ԶՈւ–ն կահավորել է հենակետեր ու №21 և№30 դպրոցներում ՀԿՌՀ տեղադրել` անվտանգության ապահովման պատրավակով այնտեղ պահելով մերձակա տների բնակիչներին։
Ճեպազրույցի ընթացքում Միզինցևը հայտնել է նաև, որ Ռուսաստանն առանց Կիևի մասնակցության մեկ օրում Ուկրաինայի և Դոնբասի հանրապետությունների վտանգավոր շրջաններից ավելի քան 27 հազար մարդ է տարհանել։
Ուկրաինական խմբավորում է ջախջախվել Գորսկոյե բնակավայրում. ՌԴ ՊՆ
Նա նշել է, որ հատուկ գործողության մեկնարկից ի վեր ընդհանուր առմամբ տարհանվել է շուրջ 2.1 մլն մարդ, որոնցից մոտ 330 հազարը` երեխաներ։ ՌԴ սահմանը հատել է շուրջ 317 հազար անձնական ավտոմեքենա։
ՌԴ ԶՈւ ականազերծման ջոկատներն ու ՌԴ ԱԻՆ–ը մեկ օրվա ընթացքում Դոնբասի տարածքում հայտնաբերել և վնասազերծել են 1.3 հազար պայթյունավտանգ առարկա։
«Ընդհանուր առմամբ ստուգվել է 3541,68 հա տարածք (մեկ օրում` 22,89 հա, 35 շենք, որից 13-ը` սոցիալական նշանակության օբյեկտ), 2 կամուրջ և 9.64 կմ ճանապարհ։ Ընդհանուր առմամբ հայտնաբերվել և վնասազերծվել է 32 465 պայթյունավտանգ առարկա», – ասել է Միզինցևը։
Ռուսական կողմն այսօր ԴԺՀ–ում, ինչպես նաև Զապորոժիեի, Խարկովի և Խերսոնի մարզերում 5 մարդասիրական ակցիա է իրականացրել, բնակչությանը փոխանցվել է 417 տոննա առաջին անհրաժեշտության ապրանքներ և սննդամթերք։Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Ուկրաինայում մարտական գործողությունները շարունակվում են արդեն 121-րդ օրը։
Լրահոս
0