«Ուրախ եմ, որ կրկին այստեղ եմ՝ Ազնավուրի հայրենիքում». Zaz-ը` երևանյան մենահամերգի մասին

© Asatur YesayantsԵրգչուհի Zaz-ը
Երգչուհի Zaz-ը  - Sputnik Արմենիա, 1920, 24.06.2022
Երգչուհի Zaz-ը
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Ֆրանսիացի երգչուհին շատ լավ է հիշում Շառլ Ազնավուրի խորհուրդներից մեկը։
ԵՐԵՎԱՆ, 24 հունիսի – Sputnik. Ֆրանսիացի երգչուհի Zaz-ը ուրախ է և ոգևորված կրկին Հայաստանում լինելու և այստեղ համերգով հանդես գալու համար: Նա այդ մասին ասաց երևանյան մենահամերգից առաջ կազմակերպված ասուլիսում։
«Համերգի ընթացքում ես իմ էներգիան կփոխանցեմ հանդիսատեսին»,– ասաց նա:
© Asatur YesayantsԵրգչուհի Zaz-ը
Французская певица ZAZ на пресс-конференции в преддверии концерта (24 июня 2022). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 24.06.2022
Երգչուհի Zaz-ը
Խոսելով աշխարհահռչակ երգիչ Շառլ Ազնավուրի մասին` երգչուհին ջերմությամբ հիշեց նրա խորհուրդները և ընդգծեց, որ դրանք միշտ իր համար շատ կարևոր են եղել:
«Ես Ազնավուրի խորհուրդներից մեկն եմ շատ լավ հիշում, որ ինձ ասաց` անգլերեն լավ սովորեմ, սակայն մինչև հիմա չեմ սովորել: Շատ հուզված եմ այսօր Հայաստանում լինելու համար, քանի որ Շառլի հայրենիքն է: Այստեղ գտնվելը մեծ պատասխանատվություն է ինձ համար»,– նշեց Zaz-ը:
Նա շեշտեց, որ շատ է սիրում հայկական դուդուկը, անգամ դուդուկահար Լևոն Մինասյանի ձայնասկավառակն ունի, որը հաճախ է լսում:
«Հրազդան» մարզադաշտը պատրաստ է հյուրընկալել «Հայայի» հյուրերին. տոմսերը գրեթե սպառվել են
© Asatur YesayantsԵրգչուհի Zaz-ը
Французская певица ZAZ на пресс-конференции в преддверии концерта (24 июня 2022). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 24.06.2022
Երգչուհի Zaz-ը
Zaz-ի համերգի բացումն անելու են «Եվրատեսիլ» մրցույթում Հայաստանը ներկայացրած Ռոզա Լինը և երաժիշտ Պարգը: Zaz-ը խնդրել է, որ իր երգերից մեկի ժամանակ նաև դուդուկ հնչի, ու ներկա է լինելու դուդուկահար Կամո Սեյրանյանը:
© Asatur YesayantsԵրգչուհի Zaz-ը
Французская певица ZAZ на пресс-конференции в преддверии концерта (24 июня 2022). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 24.06.2022
Երգչուհի Zaz-ը
Համերգը կայանալու է «Հայա» փառատոնի շրջանակում: Փառատոնի համերգային մեկնարկը կտրվի վաղը՝ հունիսի 25-ին, Zaz-ի առաջին երևանյան մենահամերգով: Փառատոնի անվանի հյուրերից է նաեւ աշխարհահռչակ ռեփ երաժիշտ 50 Cent-ը, որի համերգը «G-Unit» բենդի հետ տեղի կունենա հուլիսի 1-ին, իսկ հուլիսի 9-ին «Հրազդան» մարզադաշտի բեմը կտրամադրվի «Led Zeppelin Symphonic» նախագծին:
«Ոսկե ծիրան» կինոփառատոնը կբացվի ու կփակվի հայկական ֆիլմերով, այդ թվում՝ պատերազմի մասին
Լրահոս
0