https://armeniasputnik.am/20220624/zvoramasi-hramanatary-juracrel-e-benzini-ktrvonnery-na-iren-meghavvor-e-tshanachel-44135335.html
Զորամասի հրամանատարը յուրացրել է բենզինի կտրոնները. նա իրեն մեղավոր է ճանաչել
Զորամասի հրամանատարը յուրացրել է բենզինի կտրոնները. նա իրեն մեղավոր է ճանաչել
2.5 մլն դրամի բենզինի և դիզվառելիքի կտրոններ յուրացնելու մեջ մեղադրվող հրամանատարն ազատության մեջ է։ Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել... 24.06.2022, Sputnik Արմենիա
2022-06-24T15:53+0400
2022-06-24T15:53+0400
2022-06-24T16:38+0400
բենզին
չարաշահում
հրամանատար
բանակ
հհ պաշտպանության նախարարություն (պն)
/html/head/meta[@name='og:title']/@content
/html/head/meta[@name='og:description']/@content
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/2051/70/20517097_0:15:1001:578_1920x0_80_0_0_fd11934f778a4ea21cf2135817c75172.jpg
ԵՐԵՎԱՆ, 24 հունիսի – Sputnik. ՊՆ զորամասի հրամանատարին մեղադրանք է առաջադրվել 2,5 մլն դրամի ավտոբենզինի և դիզելային վառելիքի կտրոնների հափշտակության համար։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեն` հավելելով, որ հարուցված քրգործի նախաքննությունն ավարտվել է։Նշվում է, որ զորամասի հրամանատար Ս. Ե.-ն, 2016 թվականի սեպտեմբերի 8-ից զբաղեցնելով այդ պաշտոնը, հափշտակել է նույն զորամասին հատկացված 2,5 մլն դրամի ավտոբենզինի և դիզելային վառելանյութի կտրոնները:Յուրացրած կտրոնների մի մասը Ս. Ե.-ն օգտագործել է անձնական կարիքների համար, իսկ մյուս մասն էլ վաճառել է։Մեղրիի զորամասի հրամանատարի նկատմամբ ծառայողական քննությունը երկարացվել է. ՊՆՍ. Ե.-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով` յուրացման հատկանիշներով։ Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը չհեռանալու մասին: Հրամանատարն իրեն մեղավոր է ճանաչել, տվել խոստովանական ցուցմունքներ և վերականգնել պետությանը պատճառված վնասը:Քրգործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկողություն իրականացնող դատախազին` այն հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ:
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/2051/70/20517097_0:0:889:667_1920x0_80_0_0_2d9814587cb6fb0936d572d2c974a54a.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
բենզին, չարաշահում, հրամանատար, բանակ, հհ պաշտպանության նախարարություն (պն)
Զորամասի հրամանատարը յուրացրել է բենզինի կտրոնները. նա իրեն մեղավոր է ճանաչել
15:53 24.06.2022 (Թարմացված է: 16:38 24.06.2022) 2.5 մլն դրամի բենզինի և դիզվառելիքի կտրոններ յուրացնելու մեջ մեղադրվող հրամանատարն ազատության մեջ է։ Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել ստորագրությունը չհեռանալու մասին։
ԵՐԵՎԱՆ, 24 հունիսի – Sputnik. ՊՆ զորամասի հրամանատարին մեղադրանք է առաջադրվել 2,5 մլն դրամի ավտոբենզինի և դիզելային վառելիքի կտրոնների հափշտակության համար։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ
հակակոռուպցիոն կոմիտեն` հավելելով, որ հարուցված քրգործի նախաքննությունն ավարտվել է։
Նշվում է, որ զորամասի հրամանատար Ս. Ե.-ն, 2016 թվականի սեպտեմբերի 8-ից զբաղեցնելով այդ պաշտոնը, հափշտակել է նույն զորամասին հատկացված 2,5 մլն դրամի ավտոբենզինի և դիզելային վառելանյութի կտրոնները:
Մասնավորապես, Ս. Ե.-ն, 2021-ի հունվարից մինչև 2022-ի հունվարն ընկած ժամանակահատվածում առանց փաստաթղթավորման, զորամասի գույքային ֆոնդից դուրս է բերել և յուրացրել իրեն վստահված շուրջ 1.5 մլն դրամի 4515 լիտր բենզինի և 1 մլն դրամի 3710 լիտր դիզելային վառելանյութի կտրոններ:
Յուրացրած կտրոնների մի մասը Ս. Ե.-ն օգտագործել է անձնական կարիքների համար, իսկ մյուս մասն էլ վաճառել է։
Ս. Ե.-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով` յուրացման հատկանիշներով։ Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը չհեռանալու մասին: Հրամանատարն իրեն մեղավոր է ճանաչել, տվել խոստովանական ցուցմունքներ և վերականգնել պետությանը պատճառված վնասը:
Քրգործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկողություն իրականացնող դատախազին` այն հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ: