00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:25
4 ր
Ուղիղ եթեր
09:30
31 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
36 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
13:07
0 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:08
0 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:12
2 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Արմինե Տիգրանյան
Այսօր էլ ծնվում են արցախահայեր, բայց նրանք չեն կարող իրենց ինքնությունը պահպանել․Արմինե Տիգրանյան
17:40
9 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:07
9 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ապարանում վստահ են, որ փոխմարզպետն ու ՔՊ–ական պատգամավորը կապ ունեն կրակոցների հետ

© Sputnik / Aram NersesyanԱպարան տանող վահանակ
Ապարան տանող վահանակ - Sputnik Արմենիա, 1920, 25.06.2022
Ապարան տանող վահանակ
Բաժանորդագրվել
Ակցիայի մասնակիցների համոզմամբ` փոխմարզպետն ու պատգամավորն ուղիղ կապ են ունեցել կատարված ոճրագործության հետ։
ԵՐԵՎԱՆ, 25 հունիսի – Sputnik. Ապարանի կրակոցների հետևանքով մահացածների ու տուժածների հարազատներն այս պահին Ապարանի ոստիկանության դիմաց են։ Նրանք պահանջում են պատասխանատվության ենթարկել Արագածոտնի փոխմարզպետ Էդգար Փարվանյանին, նրա հորեղբոր որդուն` Ռոման Փարվանյանին, հորաքրոջ որդի Կառլեն Ղարիբյանին, ՔՊ–ական պատգամավոր Մաթևոս Ասատրյանին ու նրա եղբորորդուն։
Ակցիայի մասնակիցների համոզմամբ` նրանք ուղիղ կապ են ունեցել կատարված ոճրագործության հետ։

«Արագածոտնի փոխմարզպետ Էդգար Փարվանյանը, հորաքրոջ տղան` Կառլեն Ղարիբյանը, կազմակերպում են, Փարվանյան Էդգարի հորեղբոր որդին` Ռոման Փարվանյանը, տեղում է արդեն կազմակերպում։ Էդ խումբը մտնում է Ապարան, ու այս արյունահեղությունը լինում է։ Պատգամավոր Մաթևոս Ասատրյանն ու պատգամավորի եղբորորդին անձամբ մասնակից են եղել, կազմակերպիչ են եղել։ Կազմակերպողն ավելի վատ մասնակից է, քան անողը»,– լրագրողների հետ զրույցում ասաց Ապարանում սպանված Հմայակ Միքայելյանի հորեղբայրը` Աբրահամ Միքայելյանը։

Նա նաև հայտնեց, որ կատարվածի մեջ որևէ քաղաքական ենթատեքստ չի տեսնում, համոզված է, որ կռիվը ծագել է «ստից բանից», ավտոմեքենայի ձայնային ազդանշան տալուց ու իրար չհասկանալուց։ Երիտասարդների վեճին հետևած պարզաբանումները, նրա խոսքով, օրեր են տևել։ Փոխմարզպետն ու պատգամավորն էլ, Աբրահամ Միքայելյանի համոզմամբ, տեղյակ են եղել, բայց ոչ միայն չեն կանխել ողբերգությունը, այլև կազմակերպել են այն։
Միջադեպը կապ չունի իմ աշխատանքից ազատվելու հետ. Ապարանի նախկին ոստիկանապետ
«Սպանվածներն էլ, վիրավորներն էլ ընդհանրապես քաղաքականության հետ կապ չունեն։ Ես քաղաքական հարց չեմ տեսնում, ուղղակի իշխանության ներկայացուցիչները երևի ինչ ուզում, անում են։ Մենք միայն ուզում ենք, որ իրական մեղավորները պատժվեն»,– ասաց սպանված Հմայակ Միքայելյանի հորեղբայր Աբրահամ Միքայելյանը։
Հավաքվածներից Ռաֆիկ Մելիքյանն էլ պատմեց, որ կրակոցներից առաջ տեղի ունեցած վիճաբանության ժամանակ ինքն անձամբ տեսել է Ապարանի պարեկային ծառայության պետին։ Տեսել է նաև իրեն ծանոթ 2-3 տղաների, այդ պատճառով էլ մոտեցել է, որ հանդարտեցնի վիճողներին։
Մեկ օր անց միջադեպի բոլոր մասնակիցներին, այդ թվում` իրեն, զանգել է Ռոման Փարվանյանը և պարզաբանման կանչել Էդգար Փարվանյանին պատկանող գազալցակայան։
Մելիքյանը գազալցակայանում հավաքվածների մեջ ճանաչել է վիճաբանության մասնակից իր ծանոթ տղաներին, իսկ մնացած շուրջ 10 անձինք անծանոթ են եղել։
Նրա խոսքով` իրեն հարցրել են, թե ինչ կապ ունի այդ ամենի հետ, ու երբ ինքն ասել է, որ միայն ականատես է ու փորձել է միջամտել վեճին, իրեն ծեծել ու դուրս են հանել։
Այս ամենից զոհերի ու տուժածների հարազատները եզրակացնում են, որ բոլորին զանգահարել ու մեկ վայրում հավաքել է հենց Ռոման Փարվանյանը, որն Ապարանում հայտնի է որպես «հարց լուծող»։
Հետաքրքիր պատահականությամբ Փարվանյաններին պատկանող գազալցակայանից անհետացել է նաև դեպքի օրվա տեսագրությունը։ Հարազատների տեղեկություններով` այն գործի նյութերին կցված չէ։
Հիշեցնենք, որ հունիսի 19-ին Նիգավանի մոտ տեղի ունեցած վիճաբանությունից հետո հրազենային վնասվածքներով Ապարանի բժշկական կենտրոն տեղափոխված երկու անձինք՝ Ապարան քաղաքի 27-ամյա բնակիչներ, հիվանդանոցում մահացել են, իսկ 5 հոգու տեղափոխել են բժշկական կենտրոններ։ Սպանության մեջ կասկածվող 32-ամյա տղամարդը ձերբակալվել է։
Sputnik Արմենիային հայտնի էր դարձել, որ «Աստղիկ» ԲԿ-ում մահացած Տիգրան Հարությունյանն Ապարանի համայնքապետ Կարեն Եղիազարյանի հարազատներից է։ 28-ամյա Տիգրանն աշխատում էր «Գնթունիք» սուպերմարկետում։
Լրահոս
0