Հնդկաստանը 50 անգամ ավելացրել է ռուսական նավթի գնումները

© Sputnik / Максим Богодвид / Անցնել մեդիապահոցՆավթի արդյունահանում
Նավթի արդյունահանում - Sputnik Արմենիա, 1920, 25.06.2022
Նավթի արդյունահանում
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Հնդկաստանը որոշել է օգտվել այն հանգամանքից, որ ռուսական նավթն այժմ զգալի զեղչով է վաճառվում։
ԵՐԵՎԱՆ, 25 հունիսի – Sputnik. Հնդկաստանը 50 անգամ ավելացրել է ռուսական նավթի գնումները։ Տեղեկությունը հայտնում է «Economic Times» հնդկական պարբերականը։
Ուկրաինական իրադարձություններից առաջ ռուսական նավթի մասնաբաժինը Հնդկաստանի գնումներում կազմում էր ընդամենը 2%, այժմ աճել է մինչև 10%-ի: Ամենախոշոր գնորդների թվում է «Նայարա» նավթավերամշակման գործարանը, որի 49%-ը պատկանում է «Ռոսնեֆթ» ընկերությանը։
Ռուսաստանը առաջ է անցել Սաուդյան Արաբիայից՝ դառնալով Հնդկաստանի նավթի երկրորդ մատակարարը Իրաքից հետո: Ռուսական նավթը ուկրաինական հակամարտության պատճառով վաճառվում է զգալի զեղչով (մեկ բարելի դիմաց` 30 դոլար կամ ավելի)։
Հնդկաստանն աշխարհում նավթի երրորդ խոշոր սպառողն է ԱՄՆ-ից ու Չինաստանից հետո։ Ներմուծված վառելիքի 85 տոկոսն օգտագործում է սեփական կարիքների համար։
Ռուսական գազի արտահանումը կուղղորդվի դեպի հարավ և արևելք. ՌԴ էներգետիկայի նախարար
Լրահոս
0