Հայաստանի առաջին կին օդաչուն․ ինչպես ճառագայթաբան Դիանան ընկերների հետ օդանավ գնեց ու թռավ

© Photo : provided by Diana SahakyanԴիանա Սահակյան
Դիանա Սահակյան - Sputnik Արմենիա, 1920, 26.06.2022
Բաժանորդագրվեք
Yandex newsTelegram
Բժիշկ-ճառագայթաբան, օդաչու, ալպինիստ, արշավական, երգչախմբային երգչուհի, մայրիկ․․․ Խոսքը ոչ թե տարբեր մարդկանց մասին է, այլ մեկի։ Թվարկումից հետո էլ կախման կետեր են դրված, որովհետև շարքը շարունակելի է։
Կյանքը մեկ անգամ է տրվում, պետք է փորձես այն ամենը, ինչի մասին երազում ես: Այս հարցում վստահ է 34-ամյա Դիանա Սահակյանը, որն անկախ Հայաստանի առաջին կին օդաչուն է։
© Photo : provided by Diana SahakyanԴիանա Սահակյան
Пилот Диана Саакян за штурвалом - Sputnik Արմենիա, 1920, 23.06.2022
Դիանա Սահակյան

Ընտանիք, որի պատմությունը կինոսցենարի է նման

Դիանան ընտանիքում առաջինը չէ, ում գերել է երկինքը։ Հորական պապը՝ Լևոն Սահակյանը, Արցախում առաջին օդանավակայանի հիմնադիրն է, Ժենյա տատիկն էլ օդերևութաբան է եղել։ Տատիկի ու պապիկի մասին հիշելիս Դիանան լայն ժպտում է. աչքի առաջ նրանց մեծ սերն է։
Պապիկը 50 տարեկան էր, տատիկը՝ 44, երբ ծնվեց Դիանայի հայրը։
«Հայրս ասում է, որ երկու երազանք է ունեցել՝ դառնալ օդաչու և ամուսնանալ մայրիկիս հետ։ Երկուսն էլ իրականացրել է»։
Օդաչու են նաև հորեղբայրն ու նրա որդին։ Օդաչու դառնալ էին ուզում նաև Դիանան ու ավագ եղբայրը։ Եղբայրը երազանքն իրականացնել չկարողացավ ինչ–ինչ պատճառներով, Դիանային էլ կարծրատիպերը խանգարեցին։
«Հայրս երբ որ Աֆրիկայում էր աշխատում, այնտեղ մի կին օդաչու կար, որը մեծ տպավորություն էր թողել հայրիկիս վրա։ Երբ հայրս եկավ, ասացի՝ ուզում եմ օդաչու դառնալ, ինքն այդ կնոջ մասին պատմեց։ Ասաց՝ ինքը շատ հաջողակ է կարիերայում, բայց երջանիկ չէ։ Օդաչուի մասնագիտությունն ու ընտանիք ունենալը համատեղելի չէին»։

Մայրը

Դիանայի մանկության տարիներին ծանր ժամանակներ էին, որոնք, սակայն, բժշկուհի մայրիկի կրեատիվ տեսակի շնորհիվ անհոգ էին անցնում։
«Հիշում եմ՝ ինչպես էինք ձյուն հավաքում, որ հալեցնեինք, ջուր ստանայինք։ Մենք դա այնպիսի ոգևորությամբ էինք անում, մեզ համար հեքիաթ էր, խաղ»։
Այդ տարիներին մայրիկը շտապօգնության բժշկուհի էր աշխատում. ամեն օր հերթապահությունից տուն էր գալիս մի նոր էքստրեմալ պատմություն բերելով, ասենք` ինչպես են ոտքով հիվանդի տուն հասել և այլն։ Արդյունքը եղավ այն, որ թե՛ Դիանան, թե՛ ավագ եղբայրը որոշեցին բժշկուհի մայրիկի ճանապարհով գնալ։ Եղբայրը դարձավ նեյրովիրաբույժ, ինքն էլ ռադիոլոգիան ընտրեց, սակայն երկուսն էլ թռչելու երազանքից չհրաժարվեցին։ Եղբայրը պարապլաներիստ է, Դիանան էլ թե՛ պարապլանով, թե՛ պարաշյուտով թռիչքներ է փորձել, բայց մեծ սերն ինքնաթիռներն են մնացել։
«Երբ սրտումդ պահում ես երազանքը, միշտ հնարավորություններ են ստեղծվում երազանքի իրականացման համար»։
© Sputnik / Asatur YesayantsԴիանա Սահակյան
Пилот Диана Саакян - Sputnik Արմենիա, 1920, 23.06.2022
Դիանա Սահակյան

Թևեր առած երազանքը

Դիանան թե՛ ուսանողական, թե՛ աշխատանքային առաջին տարիներին գերակտիվ կյանքով էր ապրում՝ անընդմեջ էքստրիմ փնտրելով։ Սակայն եկավ մի պահ, երբ աշխատանքային չափից դուրս ծանրաբեռնված շրջան սկսվեց Դիանայի համար։
«ՄՌՏ հետազոտությունից հետո այնպես է ստացվում, որ երբեմն պետք է պացիենտին ոչ լավ լուր հայտնես։ Մարդկանց վատ լուր հայտնելուց դաժան բան չկա։ Ավելի վատն այն է, որ դու դրան սովորում ես։ Առաջին երկու տարին ամեն պացիենտի հետ լացում էի, հուզվում էի․․․ Ասում են՝ burn out, ինձ մոտ հենց դա եղավ»։
Հենց այդ գերլարված շրջանում էր, որ ընկերներով որոշեցին ինքնաթիռ գնել, ու իրենց ձեռքով Եղվարդում թռիչքուղի հարթեցին։ Ինքնաթիռը կար, մնում էր թռչել։ Դիանան մասնակցեց քաղավիացիայի կոմիտեի կազմակերպած դասընթացներին, անցավ բժշկական հետազոտությունները, հանձնեց բոլոր քննությունները՝ դառնալով անկախ Հայաստանում օդաչուի արտոնագիր ստացած առաջին կինը։
Վերջապես երազանքը կատարվեց․ Դիանան նստեց ինքնաթիռի ղեկին ու այն օդ բարձրացրեց։ Ճառագայթաբան բժշկուհին հանուն իր մեծ երազանքի ամեն օր առավոտյան 4-ին էր արթնանում, ժպիտը դեմքին նստում ինքնաթիռի ղեկին, հետո էլ շտապում աշխատանքի։ Խոստովանում է՝ առաջին անգամ երբ ինքնուրույն ինքնաթիռ ես վարում, աշխարհը փոխվում է, բայց դու դա չես հասկանում։ Միայն երկրորդ, երրորդ անգամն ես սկսում գիտակցել, որ ինքնաթիռը դու ես կառավարում։
«Մի քանի անգամ վարելուց հետո ես սկսում զգալ ինքնաթիռը, քամին ես զգում, քո շարժիչի ձայնն ես սկսում հասկանալ, կողքից թռչուններն են, ամպերը․․․ Այ էդ ժամանակ սկսում ես իսկապես վայելել։ Փոքր ինքնաթիռներով թռիչքը լիովին տարբերվում է մեծ ինքնաթիռներով թռչելուց։ Այստեղ քեզ թվում է, որ կարող ես ձեռքով դիպչել ամպերին, ջրամբարի վրայով որ թռչում ես, քիչ է մնում` ձեռքով դիպչես ջրին։ Զգացական մակարդակի վրա է ամեն ինչ․․․»։
© Photo : provided by Diana SahakyanԴիանա Սահակյանն ինքնաթիռի ղեկին
Пилот Диана Саакян за штурвалом - Sputnik Արմենիա, 1920, 23.06.2022
Դիանա Սահակյանն ինքնաթիռի ղեկին

Երազանքի հետքով

Դիանան բժշկությանը զուգահեռ երկար ժամանակ զբաղվել է ալպինիզմով, Արարատն ու Կազբեկն է բարձրացել, հերթում Կիլիմանջարոն էր, բայց արշավներից մեկի ժամանակ ոտքի ցրտահարումը թույլ չտվեց Աֆրիկայի ամենաբարձր գագաթը նվաճել։
© Photo : provided by Diana SahakyanԴիանա Սահակյանն ինքնաթիռի ղեկին
Пилот Диана Саакян за штурвалом - Sputnik Արմենիա, 1920, 23.06.2022
Դիանա Սահակյանն ինքնաթիռի ղեկին
Դիանան, սակայն, չի հրաժարվել Կիլիմանջարոն բարձրանալու մտքից։ Ասում է՝ Էվերեստը թեպետ յուրաքանչյուր ալպինիստի երազանքն է, բայց ինքը գիտի, որ դա չի լինելու, ուստի ռեալ երազանքներ ունի։ Ցանկանում է, որ Հայաստանի երկինքն ապահով լինի, որ մեր երկրում հնարավորություններ լինեն, որպեսզի իր պես ինքնաթիռների ու թռիչքների սիրահարները կարողանան իրենց երազանքներին հասնել։
© Sputnik / Asatur YesayantsԴիանա Սահակյան
Пилот Диана Саакян - Sputnik Արմենիա, 1920, 23.06.2022
Դիանա Սահակյան
Դիանան այս ընթացքում հասցրել է ընտանիք կազմել ու մայրանալ։ Արդեն ընտանեկան ընքնաթիռ էլ ունի, որը Մոսկվայում է։ Հիմա 11ամսական Լեոնի հետ վայելում է մայրության բերկրանքը, գերզբաղված օրակարգով շարունակում աշխատել և անհամբերությամբ սպասել իր հաջորդ թռիչքին արդեն իրենց ընտանեկան ինքնաթիռով։
© Sputnik / Asatur Yesayants

Դիանա Սահակյանը որդու` Լեոնի հետ

Դիանա Սահակյանը որդու` Լեոնի հետ - Sputnik Արմենիա
1/3

Դիանա Սահակյանը որդու` Լեոնի հետ

© Sputnik / Asatur Yesayants

Դիանա Սահակյանը որդու` Լեոնի հետ

Դիանա Սահակյանը որդու` Լեոնի հետ - Sputnik Արմենիա
2/3

Դիանա Սահակյանը որդու` Լեոնի հետ

© Sputnik / Asatur Yesayants

Դիանա Սահակյան

Դիանա Սահակյան - Sputnik Արմենիա
3/3

Դիանա Սահակյան

1/3

Դիանա Սահակյանը որդու` Լեոնի հետ

2/3

Դիանա Սահակյանը որդու` Լեոնի հետ

3/3

Դիանա Սահակյան

Լրահոս
0