00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:36
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
43 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
Աբովյան time
Ապրիլի 24-ից առաջ 1.5 միլիոն ցեղասպանված հայերի անունների արձանագրման մասին հայտարարությունը հենց այնպես չէ․ Աննա Գրիգորյան
18:12
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:31
6 ր
Ուղիղ եթեր
09:38
22 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:05
36 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
8 ր
Աբովյան time
Հույսներդ կտրեք. ոսկեպարցին չի հանձնվելու. «Աբովյան Time»–ի հյուրը Սուրեն Պետրոսյանն է
18:16
42 ր
Ուղիղ եթեր
19:00
8 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ծաղիկներ Շակիրայի և նախկին առաջին տիկնոջ համար․ հայ ֆլորիստը գտել է հաջողության գաղտնիքը

© Sputnik / Zara MikaՄուշեղ Պողոսյան
Մուշեղ Պողոսյան - Sputnik Արմենիա, 1920, 26.06.2022
Մուշեղ Պողոսյան
Բաժանորդագրվել
Մուշեղ Պողոսյանը պատմել է հայերի և եվրոպացիների նախասիրությունների, իր կարիերայում հանդիպած ամենառոմանտիկ պատմության և բաղձալի երազանքի մասին։
ԵՐԵՎԱՆ, 26 հունիսի - Sputnik․ Հայ ֆլորիստ-դիզայներ Մուշեղ Պողոսյանը արդեն մի քանի տարի է՝ ապրում և ստեղծագործում է Բարսելոնայում։ Նա հաճախ ճանապարհորդում է, ծաղկային կոմպոզիցիաներ հավաքում և եվրոպական տարբեր երկրներում վարպետության դասընթացներ անցկացնում։
Ֆլորիստը ծաղկեփունջ է պատրաստել հայտնի փոփ-երգչուհի Շակիրայի համար, իսկ Հայաստանում նրա հաճախորդներից մեկը եղել է ՀՀ երրորդ նախագահի տիկինը՝ Ռիտա Սարգսյանը։
«Ռիտա Ալեքսանդրովնան սեզոնային ծաղիկներից կազմված փոքր ծաղկեփնջեր էր սիրում։ Նա լավ էր հասկանում ծաղիկներից ու գիտեր, ինչպես դրանք խնամել, հաճախ նաև խորհուրդ էր տալիս՝ որը ընտրել, և ես հաճույքով հետևում էի նրա խորհրդին», - Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում պատմեց Պողոսյանը։
Մուշեղը նկարիչ-դիզայներ է, բայց ծաղկարվեստով սկսել է զբաղվել դեռ 9-րդ դասարանում։ Առաջին ծաղկեփունջը պատրաստել և վաճառել է 13 տարեկանում։ Թեպետ այսօր հաճախ բոլորովին անվճար ծաղկեփնջեր է կազմում ընկերների համար, բայց միշտ ինքն է որոշում՝ որ ծաղիկներից։
Խոստովանում է, որ իր կարիերայի սկզբում հաճախ կատակում էր ֆլորիստ տղամարդկանց թեմայով, իսկ այսօր հասկացել է, որ սա ոչ միայն շահավետ, այլև նորաձև մասնագիտություն է։
«Համոզված եմ, որ տղամարդիկ ավելի լավ են գլուխ հանում ծաղկարվեստից, այդ պատճառով նրանց հանճախ կարելի է այս բիզնեսում տեսնել», - ասաց Պողոսյանը։
Նա նաև համաձայն չէ այն կարծրացած կարծիքի հետ, թե տղամարդը պետք է նվիրի ծաղիկներ, այլ ոչ թե ստանա։ Նրան ընդամենը 2-3 անգամ են ծաղիկ նվիրել, բայց դա օգնել է նրան հասկանալու, որ սիրում է ավելի շատ նվիրել։
Ի դեպ, Մուշեղը պատմում է, որ վաղուց արդեն տղամարդկանց համար նախատեսված ծաղկեփնջեր գոյություն ունեն, որոնք ստեղծելիս հաճախ կոպիտ էկզոտիկ ծաղիկներ են օգտագործում՝ անթուրիում, պրոտեա, հելիկոնիա և այլն։
«Անձամբ ես տարօրինակ գունային համադրություններ եմ նախընտրում, նույնիսկ ծաղկարվեստի տեխնիկան խախտող։ Դա է իմ ձեռագիրը։ Չեմ կարողանում միանման ծաղկեփնջեր պատրաստել և չեմ սիրում, երբ խորհուրդ են տալիս ինձ՝ ինչ ծաղիկներ համադրել։ Ծաղկարվեստում հաճախորդը միշտ չէ, որ իրավացի է», - նշեց մասնագետը։
Ծաղկավաճառ կնոջը երբեք ծաղիկ չեն նվիրում. «կիսահայաֆիկացված» վարդերը գրավել են շուկան
Պողոսյանը նկատեց, որ ինչպես Հայաստանում, այնպես էլ մյուս երկրներում շաբլոններ կան, և հաճախորդների մեծ մասը նախընտրում է վարդեր ու պիոններ, բայց ծաղիկների նկատմամբ վերաբերմունքը տարբեր է։ Եթե Հայաստանի բնակիչները գերադասում են մեծ և թանկարժեք ծաղկեփնջեր, ապա եվրոպական երկրների բնակիչներն ավելի համեստ և փոքր ծաղկեփնջեր են սիրում։
Ավելին, եվրոպացիներին ավելի շատ հետաքրքրում է, թե ինչպես է պետք խնամել ծաղիկը, իսկ հայերին՝ թե ինչ տպավորություն կգործի այն։
Ի դեպ, նրա պրակտիկայում զվարճալի ու հետաքրքիր պատմությունները շատ են, ֆլորիստը սակայն պատմեց ամենառոմանտիկ պատմությունը, որ հանդիպել է իր կարիերայում։
«Երբ Երևանում էի ապրում, Լոնդոնից մի երիտասարդ անընդհատ ծաղիկներ էր ուղարկում իր սիրելիին։ Բայց աղջկա ծնողները դեմ էին նրանց հարբերություններին և ծաղկեփնջերը հետ էին վերադարձնում։ Մի անգամ տղան 1001 հատ կարմիր վարդ ուղարկեց, այդ ծաղկեփունջը ևս վերադարձրին։ Այդ ժամանակ նա խնդրեց պոկել թերթիկներն ու շաղ տալ աղջկա բակում։ Նրա համառությունը հաղթեց, և որոշ ժամանակ անց նրանք ամուսնացան, և ես էի նրանց հարսանիքի ձևավորողը», - պատմեց ֆլորիստը։
Նա օգնում է ոչ միայն սիրահարված տղամարդկանց գրավել կանանց սրտերը, այլև սոցցանցերում նրանց սովորեցնում է ինքնուրույն ծաղկեփնջեր կազմել։ Նա նկատեց, որ իր արհեստի նկատմամբ հետաքրքրությունն օր-օրի ավելանում է, միևնույն ժամանակ մեծանում է նրա ցանկությունը ծաղկարվեստի դպրոց հիմնելու սկզբում Բարսելոնայում, այնուհետև արդեն Երևանում։
Մուշեղը համոզված է, որ կհասնի նպատակին, և հայերը դեռ կհպարտանան իր հաջողություններով։
Լրահոս
0