00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Արդեն 30 տարեկան է. Պապիկյանը կարևորել է ԶՈւ ավիացիայի դերը բանակի մարտունակության գործում

© Photo : official site of MoD of RAՊաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը ներկա է եղել ռազմական օդագնացության կազմավորման 30-ամյակի տոնակատարությանը (հունիսի 27, 2022). Երևան։
Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը ներկա է եղել ռազմական օդագնացության կազմավորման 30-ամյակի տոնակատարությանը  (հունիսի 27, 2022). Երևան։ - Sputnik Արմենիա, 1920, 27.06.2022
Բաժանորդագրվել
Ծառայության ընթացքում աչքի ընկած ռազմաավիացիոն ուժերի մի շարք զինծառայողներ պաշտպանության նախարարի և ԶՈւ ԳՇ պետի պաշտոնակատարի կողմից պարգևատրվել են։
ԵՐԵՎԱՆ, 27 հունիսի – Sputnik. ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը ներկա է գտնվել զինված ուժերի ավիացիայի կազմավորման 30-ամյակի առթիվ անցկացված հանդիսավոր միջոցառմանը։ Տեղեկությունը հայտնում է գերատեսչության մամուլի ծառայությունը։

«Հատկապես դուք լավ եք հասկանում 21-րդ դարում ռազմական գործողություններում որքան մեծ է ավիացիայի դերը։ Վստահեցնում եմ, որ որպես նախարար միշտ զորավիգ եմ լինելու ձեր առջև դրված խնդիրների կատարմանը»,- ասել է Պապիկյանը։

Անդրադառնալով ԶՈւ ռազմական ավիացիայի անցած 30-ամյա ուղուն՝ նա բարձր է գնահատել թե՛ արցախյան առաջին, և թե՛ 44-օրյա պատերազմի օրերին զորատեսակի զինծառայողների ներդրումը երկրի պաշտպանության գործում։ Նախարարը կարևորել է ռազմական ավիացիայի դերը բանակի մարտունակության, մասնավորապես՝ օդային սահմանների պաշտպանության գործում։
© Photo : official site of MoD of RAՍուրեն Պապիկյանը ներկա է գտնվել Զինված ուժերի ավիացիայի կազմավորման 30-ամյակի առթիվ անցկացված հանդիսավոր միջոցառմանը
Министр обороны Сурен Папикян присутствовал на торжественном мероприятии, посвященном 30-летию формирования военной авиации (27 июня 2022). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 27.06.2022
Սուրեն Պապիկյանը ներկա է գտնվել Զինված ուժերի ավիացիայի կազմավորման 30-ամյակի առթիվ անցկացված հանդիսավոր միջոցառմանը
Միջոցառման ավարտին ծառայության ընթացքում աչքի ընկած ռազմաավիացիոն ուժերի մի շարք զինծառայողներ պաշտպանության նախարարի և ԶՈւ ԳՇ պետի պաշտոնակատարի կողմից պարգևատրվել են գերատեսչական մեդալներով, պատվոգրերով և արժեքավոր նվերներով։
Սուրեն Պապիկյանն այցելել է հյուսիսարևելյան սահմանագոտի, զրուցել դիրքապահների հետ
Լրահոս
0