00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ԱԺ-ն արտահերթ նիստ է գումարել. ինչո՞ւ Գագիկ Ջհանգիրյանը խորհրդարան չի եկել

© Sputnik / Asatur YesayantsԱզգային ժողով
Ազգային ժողով - Sputnik Արմենիա, 1920, 27.06.2022
Ազգային ժողով
Բաժանորդագրվել
Նիստի օրակարգում 6 հարց է, բոլորը վերաբերում են Վճռաբեկ դատարանի տարբեր պալատների դատավորների ընտրությանը։
ԵՐԵՎԱՆ, 27 հունիսի – Sputnik. Ազգային ժողովն այսօր արտահերթ նիստ է հրավիրել։ Այս մասին հայտնի դարձավ նիստից բառացիորեն 1 ժամ առաջ, քանի որ ԱԺ խորհուրդը ժամը 11։00-ին գումարվող արտահերթ նիստի մասին որոշումն ընդունել է այսօր` 10։00-ին։
Ի դեպ, անհրաժեշտ քանակով պատգամավորների ներկայությունը նիստին հնարավոր եղավ ապահովել միայն 3-րդ անգամից։
Քվորումի համար անհրաժեշտ նվազագույնը 54 պատգամավորի փոխարեն նիստի մեկնարկին գրանցվեցին ընդամենը 45-ը։ Նիստը վարող ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը դա բացատրեց տեխնիկական խնդիրներով։
Գրանցման երկրորդ փորձը ևս անհաջող էր` 52 պատգամավոր, ինչից հետո Արշակյանը գործընկերներին հորդորեց զբաղեցնել տեղերն ու նորից նախապատրաստվել գրանցման։
Երրորդ անգամ արդեն գրանցվեց 64 պատգամավոր։ Քվորումն ապահովվեց, ու նիստը մեկնարկեց։
Նշենք, որ նիստի օրակարգում 6 հարց է, բոլորը վերաբերում են Վճռաբեկ դատարանի տարբեր պալատների դատավորների ընտրությանը։
Ըստ նիստի օրակարգի` նախատեսված էր, որ բոլոր 6 հարցերի հիմնական զեկուցողը պետք է լինի ԲԴԽ նախագահի պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյանը։ Բայց նա նիստին ներկա չէ, ուստի դատավորների թեկնածուներին ներկայացրեց Բարձրագույն դատական խորհրդի անդամ Դավիթ Խաչատուրյանը։
«Դատական բարեփոխումներ իրականացնելու շրջանակում ՀՀ Դատական օրենսգրքում փոփոխություններ իրականացնելու արդյունքում դեռևս նախորդ տարի ավելացվել է Վճռաբեկ դատարանի պալատների թիվը, և, ըստ այդմ, այդ պալատներում թափուր պաշտոններում դատավորների նշանակման անհրաժեշտություն է առաջացել»,– ասաց Խաչատուրյանը։
Պատասխանելով Ջհանգիրյանի բացակայության մասին պատգամավորներից մեկի հարցին` նա ասաց, որ դա կապված է առողջության հետ։

«Պարոն Ջհանգիրյանը վիրահատության է ենթարկվելու, առողջական խնդիրների պատճառով ես եմ իրեն փոխարինելու», - ավելացրեց Խաչատուրյանը։

Թագուհի Թովմասյանը Ջհանգիրյանի ձայնագրության տեքստն ուղարկելու է միջազգային կառույցներին
Նշենք, որ Վճռաբեկ դատարանի վարչական պալատի դատավորի թափուր տեղի համար Բարձրագույն դատական խորհուրդն առաջադրել է Հրաչ Այվազյանի, Արտակ Զեյնալյանի և Լիանա Հակոբյանի թեկնածությունները: Վճռաբեկ դատարանի վարչական պալատի դատավորի թափուր տեղի համար առաջադրել է Արթուր Առաքելյանի, Արա Բաբայանի և Արծրուն Միրզոյանի թեկնածությունները:
Վճռաբեկ դատարանի վարչական պալատի դատավորի թափուր տեղի համար առաջադրել է նաև Հակոբ Գրիգորյանի, Քրիստինե Մկոյանի և Արթուր Պողոսյանի թեկնածությունները:
Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի քաղաքացիական գործերի քննության դատական կազմի դատավորի 3 թափուր տեղի համար առաջադրել է հետևյալ 9 թեկնածուներին` Լիզա Գրիգորյան, Կարեն Թումանյան, Լիպարիտ Մելիքջանյան, Արթուր Դավթյան, Նաիրա Հովսեփյան, Աղասի Մկոյան, Լուսինե Ավագյան, Գևորգ Գյոզալյան և Վահե Ռաֆայելյան։
Դատավորների թեկնածուների յուրաքանչյուր եռյակից խորհրդարանը պետք է ընտրի մեկական թեկնածու։
Հավելենք, որ ընդդիմադիր երկու խմբակցությունները ԱԺ արտահերթ նիստին ներկա չեն։
Ջհանգիրյանի ձայնագրության հարցով կլինի նաև քաղաքական գնահատական. ՔՊ քարտուղար
Լրահոս
0