https://arm.sputniknews.ru/20220627/hh-i-ev-rd-i-masnagetnery-sksel-en-nvor-atvomajin-energablvoki-nakhagtsi-shurj-banakcutjunnery-44260527.html
ՀՀ-ի և ՌԴ-ի մասնագետները սկսել են նոր ատոմային էներգաբլոկի նախագծի շուրջ բանակցությունները
ՀՀ-ի և ՌԴ-ի մասնագետները սկսել են նոր ատոմային էներգաբլոկի նախագծի շուրջ բանակցությունները
Sputnik Արմենիա
Քննարկումների ընթացքում դիտարկվել է ՋՋԷՌ տիպի 1000-1300 ՄՎտ հզորությամբ տիպային ստանդարտ էներգաբլոկի տարբերակը, որն անցել է համապատասխան փորձարկումներ: 27.06.2022, Sputnik Արմենիա
2022-06-27T15:26+0400
2022-06-27T15:26+0400
2022-06-27T15:28+0400
հայաստան
ատոմակայան
բանակցություն
ռուսաստան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/06/1b/44258558_0:89:2048:1241_1920x0_80_0_0_68d424d40589a351ef5ed4730bbafcb4.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 27 հունիսի – Sputnik. «ՀԱԷԿ» ՓԲԸ–ի ու «Ռուսատոմ Օվերսիզ» ԲԲԸ–ի միջև կնքված փոխըմբռնման հուշագրի շրջանակում մեկնարկել է ՀՀ տարածքում նոր միջուկային էներգաբլոկի կառուցման նախագծին ուղղված գործընթացը: Տեղեկությունը հայտնում է «Հայկական ԱԷԿ» ՓԲԸ-ի մամուլի ծառայությունը:Համատեղ աշխատանքային խմբի հերթական նիստը կայացել է հունիսի 23-ին։ ՀՀ պատվիրակությունը գլխավորել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Հակոբ Վարդանյանը, իսկ ռուսականը` նախագծի ղեկավար, «ՌԷՊ» ընկերության նախագահի խորհրդական Վիկտոր Կոլեսնիկովը։Քննարկումների ընթացքում դիտարկվել է ՋՋԷՌ տիպի 1000-1300 ՄՎտ հզորությամբ տիպային ստանդարտ էներգաբլոկի տարբերակը, որն անցել է համապատասխան փորձարկումներ:Խորհրդակցությանը ներկա են եղել նաև ՀՀ միջուկային անվտանգության կարգավորման կոմիտեի ներկայացուցիչները, որոնք, նախապես ուսումնասիրելով ռուսական կողմի առաջարկները, ներկայացրել են միջուկային տեղակայանքների նախագծման, տեղանքի ընտրության, կառուցման և անվտանգության երաշխիքների լիցենզավորման վերաբերյալ ՀՀ-ում գործող կարգը:Քննարկումների և տարաբնույթ հարցուպատասխանների արդյունքում կողմերն ընդգծել են հանդիպման արդյունավետությունը, ինչն արդեն որոշակի քայլ է նախագիծը կյանքի կոչելու պատասխանատու գործընթացում:Հայկական ԱԷԿ–ը նոր պահեստարաններ կկառուցի. կայանի տնօրեն
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/06/1b/44258558_0:0:1820:1365_1920x0_80_0_0_e14f51942141dba2c404c99cb32ebdaa.jpg.webpSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, ատոմակայան, բանակցություն, ռուսաստան
հայաստան, ատոմակայան, բանակցություն, ռուսաստան
ՀՀ-ի և ՌԴ-ի մասնագետները սկսել են նոր ատոմային էներգաբլոկի նախագծի շուրջ բանակցությունները
15:26 27.06.2022 (Թարմացված է: 15:28 27.06.2022) Քննարկումների ընթացքում դիտարկվել է ՋՋԷՌ տիպի 1000-1300 ՄՎտ հզորությամբ տիպային ստանդարտ էներգաբլոկի տարբերակը, որն անցել է համապատասխան փորձարկումներ:
ԵՐԵՎԱՆ, 27 հունիսի – Sputnik. «ՀԱԷԿ» ՓԲԸ–ի ու «Ռուսատոմ Օվերսիզ» ԲԲԸ–ի միջև կնքված փոխըմբռնման հուշագրի շրջանակում մեկնարկել է ՀՀ տարածքում նոր միջուկային էներգաբլոկի կառուցման նախագծին ուղղված գործընթացը: Տեղեկությունը հայտնում է
«Հայկական ԱԷԿ» ՓԲԸ-ի մամուլի ծառայությունը:
Համատեղ աշխատանքային խմբի հերթական նիստը կայացել է հունիսի 23-ին։ ՀՀ պատվիրակությունը գլխավորել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Հակոբ Վարդանյանը, իսկ ռուսականը` նախագծի ղեկավար, «ՌԷՊ» ընկերության նախագահի խորհրդական Վիկտոր Կոլեսնիկովը։
Առաջին հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝ օրակարգում եղել է մեծ հզորության ՋՋԷՌ (ջրաջրային էներգետիկական ռեակտոր) տիպի ռեակտորի նախնական տեխնիկատնտեսական հիմնավորման (ՏՏՀ) կառուցվածքի, ՏՏՀ կատարման տեխնիկական առաջադրանքի և կիրառվելիք նորմատիվ տեխնիկական փաստաթղթերին ու լիցենզավորմանը վերաբերող մոտեցումների քննարկումը:
Քննարկումների ընթացքում դիտարկվել է ՋՋԷՌ տիպի 1000-1300 ՄՎտ հզորությամբ տիպային ստանդարտ էներգաբլոկի տարբերակը, որն անցել է համապատասխան փորձարկումներ:
Խորհրդակցությանը ներկա են եղել նաև ՀՀ միջուկային անվտանգության կարգավորման կոմիտեի ներկայացուցիչները, որոնք, նախապես ուսումնասիրելով ռուսական կողմի առաջարկները, ներկայացրել են միջուկային տեղակայանքների նախագծման, տեղանքի ընտրության, կառուցման և անվտանգության երաշխիքների լիցենզավորման վերաբերյալ ՀՀ-ում գործող կարգը:
Քննարկումների և տարաբնույթ հարցուպատասխանների արդյունքում կողմերն ընդգծել են հանդիպման արդյունավետությունը, ինչն արդեն որոշակի քայլ է նախագիծը կյանքի կոչելու պատասխանատու գործընթացում: