00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
7 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
45 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Բողոքի ակցիաներ
Երևանը միացել է հայրենիքի սահմանների պաշտպանության ակցիաներին
18:19
3 ր
Մարի Զախարովա
Պուտինը ԼՂ կարգավիճակը չկարգավորված էր համարում, Երևանն այն ճանաչեց Ադրբեջանի կազմում. Մարիա Զախարովա
18:24
3 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:34
3 ր
Ուղիղ եթեր
09:38
22 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
54 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Միկա Բադալյանը պետք է ազատ արձակվի, իսկ քրեական հետապնդումը` դադարեցվի. պաշտպաններ

© Sputnik / Andranik GhazaryanՄիկա Բադալյան
Միկա Բադալյան - Sputnik Արմենիա, 1920, 27.06.2022
Միկա Բադալյան. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
Բլոգերի պաշտպանները հայտարարություն են տարածել` ասելով, որ նախքան Բադալյանի դեմ քրգործ հարուցելը, իրավապահները պետք է հանցագործության մասին հաղորդման հիման վրա քրգործ հարուցեին։
ԵՐԵՎԱՆ, 27 հունիսի – Sputnik. Հայտնի բլոգեր Միքայել Բադալյանի (Միկա Բադալյանի) դեմ քրեական գործը հարուցվել է ակնհայտ ապօրինի կերպով, սակայն ՀՀ դատախազությունը շարունակում է նրան անօրինական ձևով պահել կալանքի տակ, նման հայտարարությամբ են հանդես եկել Բադալյանի պաշտպանները։
Պաշտպանները հիշեցնում են, որ Բադալյանին մեղադրանք է առաջադրվել, որ նա տելեգրամյան իր ալիքով, չունենալով նախապատրաստվող ահաբեկչության վերաբերյալ տվյալներ, տվել է առերևույթ սուտ հաղորդում հանցագործության մասին։
Պաշտպանները շեշտում են` ԱԱԾ-ն Բադալյանի դեմ քրգործ հարուցելով՝ վերջինիս գրառումը դիտարկել է ոչ թե որպես վերացական և ընդհանուր բնույթի դիմում, այլ որպես հանցագործության մասին հաղորդում։ Իսկ սա, ըստ փաստաբանների, նշանակում է, որ ԱԱԾ-ն տվյալ պարագայում հանցագործության հաղորդման հիման վրա պետք է կամ քրգործ հարուցեր, կամ մերժեր հարուցումը։ Պաշտպանության կողմը փաստում է` ոչ մի նմանատիպ որոշում քրեական գործի նյութերում առկա չէ։

«Ակնհայտ է, որ քրեական գործ հարուցելու մասին որոշումն անօրինական է այն հիմքով, որ, փաստորեն, բացակայել են քրեական գործ հարուցելու հիմքերը, սակայն ԱԱԾ քննիչը հարուցել է քրեական գործ։ Պաշտպանության կողմը նկատի ունենալով, որ սույն քրեական գործը հարուցվել է օրենքի ակնհայտ և կոպիտ խախտումներով, այսինքն՝ ապօրինի կերպով, միևնույն ժամանակ արձանագրում է, որ անօրինական են նաև այդ գործի շրջանակներում կատարված քննչական և դատավարական գործողությունները և դրանց արդյունքում ձեռք բերված ապացույցները չեն կարող սույն քրգործով դրվել Բադալյանի մեղադրանքի հիմքում»,- ասված է հայտարարության մեջ։

Ուստի, պաշտպանները նշում են, որ նման պայմաններում Միքայել Բադալյանը ոչ միայն պետք է կալանքից ազատ արձակվի, այլև վերջինիս նկատմամբ հարուցված քրեական հետապնդումն արդարացման հիմքով պետք է դադարեցվի։
Հիշեցնենք, որ Բադալյանը բերման էր ենթարկվել ապրիլի 22-ին Ազատության հրապարակից ու ձերբակալվել։ ՀՀ քննչական կոմիտեի տարածած հաղորդագրության համաձայն` նա, չունենալով նախապատրաստվող ահաբեկչության վերաբերյալ տվյալներ, ապրիլի 11-ին տելեգրամյան իր էջում սուտ հաղորդում է տվել, թե արտակարգ իրավիճակ ստեղծելու համար Հայաստանի տարածքում հնարավոր են ահաբեկչություններ։
Բադալյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 259-րդ հոդվածով (ահաբեկչության մասին սուտ հաղորդում տալը)։
Մայիսի 24-ին Բադալյանը տելեգրամյան իր տեսաուղերձում հայտնել էր, որ դատարանի որոշմամբ` մեկ ամսով կալանքի տակ է լինելու։
Լրահոս
0