Նորավանք վանական համալիրի եկեղեցու աստիճաններից ՌԴ քաղաքացի է ընկել

Նորավանք - Sputnik Արմենիա, 1920, 27.06.2022
Բաժանորդագրվեք
Yandex newsTelegram
Սա առաջին դեպքը չէ, երբ այդ եկեղեցու աստիճաններից զբոսաշրջիկ է ընկնում։
ԵՐԵՎԱՆ, 27 հունիսի – Sputnik. Վայոց Ձորի Նորավանք վանական համալիրի Սբ. Աստվածածին եկեղեցու աստիճաններից ազգությամբ հայ ՌԴ քաղաքացի է ընկել։ Տեղեկությունն իր ֆեյսբուքյան էջում հայտնել է Հայաստանի զբոսավարների հայկական ասոցիացիայի գործադիր տնօրեն Յաշա Սոլոմոնյանը։ Նա գրել է, որ քաղաքացին ոտքերի լուրջ վնասվածքներ ունի։
«Կարծես թե բաց կոտրվածք է` մկանային հյուսվածքների վնասումով ու արյունահոսությամբ, շտապօգնության բրիգադը նրան տեղափոխել է Եղեգնաձորի ԲԿ»,– նշել է Սոլոմոնյանը։
Նշենք, որ սա առաջին դեպքը չէ, որ այդ եկեղեցու աստիճաններից զբոսաշրջիկ է ընկնում։
Ասոցիացիայի ղեկավարը գրել է, որ տարիներ շարունակ բազմաթիվ զբոսավարներ աղաղակում են այս խնդրի մասին, անգամ բաց նամակով դիմել են պատկան մարմիններին, սակայն արձագանք չի եղել։
Հայաստան 3 անգամ շատ զբոսաշրջիկ է եկել, քան նախորդ տարի. Քերոբյանը թվեր ներկայացրեց
«Ավելին, թեմի որոշմամբ տարիներ առաջ բերեցին, ճոպան մեխեցին աստիճանների երկայնքով՝ վնասելով եկեղեցու պատերն ու ավելի խրախուսելով լայն մասսաների վերուվարը նեղլիկ աստիճաններով։ Սա ակնհայտ բարձիթողի վերաբերմունք է միջնադարյան հուշարձանի ու մարդկանց կյանքի և առողջության հանդեպ»,– շեշտել է Սոլոմոնյանը։
Նա կոչ է արել փակել այդ աստիճաններով բարձրանալու հնարավորությունն ու արգելել մարդկանց հոսքը։
Լրահոս
0