00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
7 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
45 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Բողոքի ակցիաներ
Երևանը միացել է հայրենիքի սահմանների պաշտպանության ակցիաներին
18:19
3 ր
Մարի Զախարովա
Պուտինը ԼՂ կարգավիճակը չկարգավորված էր համարում, Երևանն այն ճանաչեց Ադրբեջանի կազմում. Մարիա Զախարովա
18:24
3 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1
Петербургский международный экономический форум. День первый - Sputnik Արմենիա, 1920
ՌԱԴԻՈ

Ռիսկը 50-50 է, բայց արտահանման նպատակով մթերումները չենք ընդհատում. Գևորգ Ղուկասյան

Ղուկասյան. Ռիսկը 50-50 է, բայց արտահանման նպատակով մթերումները չենք ընդհատում
Բաժանորդագրվել
«Արմֆրութ» ընկերության տնօրեն Գևորգ Ղուկասյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում անդրադարձել է Վերին Լարսում տիրող իրավիճակին ու դրա հետևանքներին։
Տվյալ պահին Վերին Լարսում տեղափոխման հետ կապված առաջացել է ֆորս–մաժորային իրավիճակ, մինչդեռ մենք ռուսական և բելառուսական առևտրային ցանցերի հետ ունենք պայմանավորվածություններ, որոնք կիսատ են մնացել։ Այս պահին մեր ընկերության 17 մեքենաներ կանգնած են դեպի Վերին Լարս տանող ճանապարհին և Վրաստանի չեզոք գոտու տերմինալներում, առաջխաղացում դեռ չկա, Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց «Արմֆրութ» ընկերության տնօրեն Գևորգ Ղուկասյանը։
Ընկերությունն այս պահին արտահանում է ծիրան և կեռաս, մթերումներն իրականացվում են Արագածոտնի ու Արմավիրի մարզերից։ Օրական 4-6 մեքենա բեռնավորվում է և պատրաստվում մեկնելուն։ Արարատի ու Արագածոտնի մարզերում կա նաև պահեստավորված տեսականի։ Գյուղմթերքն ուղարկում են Բելառուս և Ռուսաստան` հասցնելով խոշոր սուպերմարկետներ, ու թեև շուկաների հետ կապը քիչ է, բայց ֆորս–մաժորի դեպքում ապրանքը մտցնում են նաև ռուսական քաղաքների շուկաներ։
Նշենք, որ Թերեք գետի վարարման հետևանքով Վերին Լարսի անցակետ տանող ճանապարհի մի հատվածը փլուզվել է, և այժմ քայլեր են ձեռնարկվում հարցը սեղմ ժամկետում լուծելու և ճանապարհը վերականգնելու համար։
«Հիմա մեզ համար ռիսկը 50-50 է, բայց արտահանման նպատակով մթերումները չենք ընդհատում։ Իհարկե, թաշկինակը չենք վերցնում ու լաց լինում, սակայն իրավիճակն իրոք շատ բարդ է։ Կորուստների մասին ավելի ստույգ կիմանանք մի քանի օրից։ Հարցն արդեն միայն ծիրանի էժան գինը չէ, մթերման 200-300 դրամ ինքնարժեքը չէ, այլ թանկացել են տրանսպորտային ծառայությունները, բարձրացել է վառելիքի գինը, արժեզրկվել է դոլարը։ Կորուստների հետ կապված ռիսկերը բավականին մեծ են»,– ասաց «Արմֆրութ» ընկերության տնօրենը։
Ղուկասյանի տեղեկացմամբ` թեև հիմա ճանապարհներին կա 17 մեքենա, այսինքն` մոտ 350 տոննա ապրանք, նույնքան էլ կա մթերված ու պահեստավորված տեսականի, սակայն ընկերությունը մթերման աշխատանքները չի ընդհատել մասնավորապես Արարատի մարզի Տափերական և Արմավիրի մարզի Նաիրի, Խանջյան համայնքներում։
«Ունենք պայմանավորվածություններ ֆերմերների հետ, որոնք մեր ամենամյա գործընկերներն են։ Մենք չենք կարող խաղից դուրս գալ, որովհետև ունենք կնքված պայմանագրեր ռուսական ցանցերի հետ։ Մեր ֆերմերները նույնպես մտնում են մեր դրության մեջ։ Եթե հիմա լուսանկարներ տարածենք, թե բերքը թափում ենք և մթերումները դադարեցնում, սուտ կլինի։ Գործընթացը չենք կանգնեցնում։ Դեռ չորս–հինգ ամիս կատարելու ենք պտուղ–բանջարեղենի մթերում և արտահանում, հուսով ենք, որ խնդիրները հնարավորինս շուտ կկարգավորվեն»,– ասաց Ղուկասյանը։
Անդրադառնալով այն հարցին, թե ֆորսմաժորային իրավիճակներում պետությունն ինչ քայլեր պետք է ձեռնարկի կամ ինչպես պետք է օժանդակի արտահանողներին, «Արմֆրութ» ընկերության տնօրենն ասաց, որ իրենք որոշ ժամանակ առաջ հանդիպել են էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի հետ` նշելով, որ վարկավորման առումով պետք է որոշակի սուբսիդիաներ լինեն։
Հայկական դրամի ամրապնդումը կկործանի արտահանումը. գործարարներն ահազանգում են
«Մենք օգտվում ենք տարբեր ծառայություններից, որոնք այս տարի բավականին թանկացել են։ Արտահանողների համար, ովքեր ամբողջ շղթայի պատասխանատվությունը վերցնում են իրենց վրա` սկսած դաշտում մթերելուց, վերջացրած նպատակակետ հասցնելով, լավ կլիներ, որ պետությունը լոգիստիկ հարցերում ինչ–որ բան մտածեր։ Եթե ցանկանան, ապա կարող են տարբերակներ գտնել, որպեսզի արտահանողների բեռը մի փոքր թեթևացնեն»,– նշեց Ղուկասյանը։
Խոսելով ֆորսմաժորային իրավիճակներում Վերին Լասում երթևեկության վերականգնումից առաջ ապրանքների որոշակի ծավալներ, օրինակ, ինքնաթիռներով տեղափոխելու մասին, Ղուկասյանը նշեց, որ այդ տարբերակը ձեռնտու չէ, շատ թանկ է և հայաստանցի արտահանողներն էլ այդ առումով մրցունակ չեն։
«Կան այլընտրանքային այլ տարբերակներ, որոնք կարելի է կիրառել նման իրավիճակներում չհայտնվելու և կորուստների դեմն առնելու համար, որպեսզի ռիսկերը հասցվեն նվազագույնի և ամբողջությամբ գործեն երաշխիքները։ Մենք երբեմն շատ «արխային» ենք լինում, մինչդեռ կան բազմաթիվ խնդիրներ` կապված, օրինակ, լաստանավային ծառայության հետ։
Եթե նախապես ունենայինք լաստանավ, որով հնարավոր լիներ այս երկու օրվա կտրվածքով 1000 տոննա բեռ տեղափոխել, մինչև ավտոճանապարհը նորոգվեր, ապա դա զգալիորեն կթեթևացներ իրավիճակը։ Պետությունը պետք է ավելի լուրջ մոտենա խնդիրներին, այն էլ այս պահին, երբ ծիրանի մթերման պիկն է։ Երկաթգծով կամ նավով փոխադրումների մասին անհրաժեշտ էր մտածել ավելի վաղ, հիմա արդեն ուշ է»,– ասաց «Արմֆրութ» ընկերության տնօրենը։
Ղուկասյանի կարծիքով` գործին մեծապես կօգնի, եթե ՀՀ–ից պատվիրակություն գնա Վերին Լարս և տեղում օր ու գիշեր հետևի շինաշխատանքներին, առավել ևս, որ ապրանքների մեծ հոսքն այժմ կանգնած է, և մթերման ենթակա ծիրանի ծավալների նույնիսկ 30 տոկոսը Հայաստանից դուրս չի եկել։
Հիշեցնենք` Վրաստանից Ռուսաստան տանող ճանապարհը փակվել էր դեռևս հունիսի 26-ին Մցխեթ-Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհի 53-րդ կմ-ում տեղի ունեցած սողանքի պատճառով։ Դուշեթիի քաղաքապետը հայտնել էր, որ պատճառը Արագվի գետի վարարումն է։
Լրահոս
0