https://armeniasputnik.am/20220627/tshapvonian-nvor-patzhamijvocner-e-sahmanum-rusastani-dem-44233450.html
Ճապոնիան նոր պատժամիջոցներ է սահմանում Ռուսաստանի դեմ
Ճապոնիան նոր պատժամիջոցներ է սահմանում Ռուսաստանի դեմ
Տոկիոն աջակցում է ռուսական ոսկու ներմուծման արգելքին և դադարեցնում է աուդիտորական ծառայությունների մատուցումը: 27.06.2022, Sputnik Արմենիա
2022-06-27T09:30+0400
2022-06-27T09:30+0400
2022-06-27T09:39+0400
ճապոնիա
ռուսաստան
պատժամիջոցներ
վարչապետ
/html/head/meta[@name='og:title']/@content
/html/head/meta[@name='og:description']/@content
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e6/06/1b/44231374_0:129:2679:1635_1920x0_80_0_0_c39caeb73cc09612689b787bb0c80cf2.jpg
ԵՐԵՎԱՆ, 27 հունիսի – Sputnik. Ճապոնիան ընդլայնում է Ռուսաստանի դեմ պատժամիջոցները՝ սառեցնելով ևս 70 անձանց ու կազմակերպությունների ակտիվները և արգելելով պաշտպանական ոլորտի հետ առնչվող 90 կառույցների մատակարարումները: Այս հայտարարությունն արել է Ճապոնիայի վարչապետ Ֆումիո Կիսիդան Գերմանիայում G7-ի գագաթնաժողովում։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով ճապոնական լրատվամիջոցներին։Ավելին` Տոկիոն աջակցում է ռուսական ոսկու ներմուծման արգելքին և դադարեցնում է աուդիտորական ծառայությունների մատուցումը։Այս տարվա հունիսի սկզբին Ճապոնիան ընդլայնել էր ավելի վաղ ընդունված հակառուսական պատժամիջոցների ցանկը՝ դրանցում ներառելով Ռոսսելխոզբանկն ու Մոսկվայի վարկային բանկը: Մինչ այդ Տոկիոն լրացուցիչ միջոցներ էր սահմանել 398 ֆիզիկական անձանց և 28 կազմակերպությունների դեմ:Այս պահին Ճապոնիան Ռուսաստանի դեմ պատժամիջոցների մի քանի փաթեթ է ընդունել՝ կապված Ուկրաինայում ստեղծված իրավիճակի հետ։Արգելվել է Ռուսաստան արտահանել լյուքս դասի ավտոմոբիլներ և մոտոցիկլետներ, անհատական համակարգիչներ, ալկոհոլային թանկարժեք խմիչք և կոսմետիկա, բարձր տեխնոլոգիական ապրանքներ, այդ թվում` կիսահաղորդիչներ և 3D տպիչներ:Հունիսի 17-ից արգելք է սահմանվել նաև բեռնատար ավտոմեքենաների, ինքնաթափների և բուլդոզերների արտահանման համար:Բացի այդ, արգելվել է Ռուսաստանից փայտի, օղու և մի շարք այլ ապրանքների ներմուծումը։Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։Փետրվարի 21-ից ի վեր, երբ Վլադիմիր Պուտինը հայտարարեց ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն ճանաչելու որոշման մասին, ԱՄՆ-ն, Եվրամիությունն ու Արևմուտքի շատ երկրներ պատժամիջոցների շարք սահմանեցին Ռուսաստանի դեմ։ Պատժամիջոցներն առնչվում են բանկային ոլորտին, ավիացիային, տնտեսության տարբեր ճյուղերին, կապի ոլորտին և անգամ մշակույթին ու սպորտին։Ուկրաինայում մարտական գործողությունները շարունակվում են արդեն 124-րդ օրը։
ճապոնիա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e6/06/1b/44231374_0:0:2679:2010_1920x0_80_0_0_4513b36995105271a8e4f4bf150d8788.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
ճապոնիա, ռուսաստան, պատժամիջոցներ, վարչապետ
ճապոնիա, ռուսաստան, պատժամիջոցներ, վարչապետ
Ճապոնիան նոր պատժամիջոցներ է սահմանում Ռուսաստանի դեմ
09:30 27.06.2022 (Թարմացված է: 09:39 27.06.2022) Տոկիոն աջակցում է ռուսական ոսկու ներմուծման արգելքին և դադարեցնում է աուդիտորական ծառայությունների մատուցումը:
ԵՐԵՎԱՆ, 27 հունիսի – Sputnik. Ճապոնիան ընդլայնում է Ռուսաստանի դեմ պատժամիջոցները՝ սառեցնելով ևս 70 անձանց ու կազմակերպությունների ակտիվները և արգելելով պաշտպանական ոլորտի հետ առնչվող 90 կառույցների մատակարարումները: Այս հայտարարությունն արել է Ճապոնիայի վարչապետ Ֆումիո Կիսիդան Գերմանիայում G7-ի գագաթնաժողովում։ Տեղեկությունը հայտնում է
ՌԻԱ Նովոստին` հղում անելով ճապոնական լրատվամիջոցներին։
Ավելին` Տոկիոն աջակցում է ռուսական ոսկու ներմուծման արգելքին և դադարեցնում է աուդիտորական ծառայությունների մատուցումը։
«Մենք պատմական խաչմերուկում ենք։ Հարցն այն է, թե կկարողանանք արդյոք պահպանել կանոնների վրա հիմնված աշխարհակարգը։ Առայժմ չի ստացվում բավարար միջոցներ ձեռնարկել ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի շրջանակում»,- ասել է Ճապոնիայի արտաքին գործերի նախարարը։
Այս տարվա հունիսի սկզբին Ճապոնիան ընդլայնել էր ավելի վաղ ընդունված հակառուսական պատժամիջոցների ցանկը՝ դրանցում ներառելով Ռոսսելխոզբանկն ու Մոսկվայի վարկային բանկը: Մինչ այդ Տոկիոն լրացուցիչ միջոցներ էր սահմանել 398 ֆիզիկական անձանց և 28 կազմակերպությունների դեմ:
Այս պահին Ճապոնիան Ռուսաստանի դեմ պատժամիջոցների մի քանի փաթեթ է ընդունել՝ կապված Ուկրաինայում ստեղծված իրավիճակի հետ։
Արգելվել է Ռուսաստան արտահանել լյուքս դասի ավտոմոբիլներ և մոտոցիկլետներ, անհատական համակարգիչներ, ալկոհոլային թանկարժեք խմիչք և կոսմետիկա, բարձր տեխնոլոգիական ապրանքներ, այդ թվում` կիսահաղորդիչներ և 3D տպիչներ:
Հունիսի 17-ից արգելք է սահմանվել նաև բեռնատար ավտոմեքենաների, ինքնաթափների և բուլդոզերների արտահանման համար:
Բացի այդ, արգելվել է Ռուսաստանից փայտի, օղու և մի շարք այլ ապրանքների ներմուծումը։
Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Փետրվարի 21-ից ի վեր, երբ Վլադիմիր Պուտինը
հայտարարեց ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն ճանաչելու որոշման մասին, ԱՄՆ-ն, Եվրամիությունն ու Արևմուտքի շատ երկրներ պատժամիջոցների շարք սահմանեցին Ռուսաստանի դեմ։ Պատժամիջոցներն առնչվում են բանկային ոլորտին, ավիացիային, տնտեսության տարբեր ճյուղերին, կապի ոլորտին և անգամ մշակույթին ու սպորտին։
Ուկրաինայում մարտական գործողությունները շարունակվում են արդեն 124-րդ օրը։