00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:22
4 ր
Ուղիղ եթեր
09:40
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
35 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ֆիննախ և վարչապետ
Շրջանառության հարկը կրկնակի կավելանա․ Վահե Հովհաննիսյան
13:10
7 ր
Ժաննա Անդրեասյան
Ավելի քան 150 մանկավարժ ցանկացել են բարձրագույն կրթություն ստանալ, 500-ը՝ վերապատրաստվել․ Ժաննա Անդրեասյան
13:17
1 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Մարիաննա Փայտյան
Անգամ Կիրանցի մատույցներ չենք կարողացել հասնել, Բերքաբերի խաչմերուկից ոտքով ենք եկել․ Մարիաննա Փայտյան
17:06
3 ր
Գառնիկ Դանիելյան
Մարդիկ կադաստրի վկայականները ձեռքներին կառավարությունից լացելով դուրս եկան․ Գառնիկ Դանիելյան
17:09
5 ր
Բագրատ Սրբազան
Տեռոր սեփական ժողովրդի նկատմամբ․Բագրատ Սրբազան
17:15
0 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:06
8 ր
Ավետիք Չալաբյան
Եկել են զգուշացնելու ոստիկաններին, որ չդառնան հանցակից ու հանցագործ․ Ավետիք Չալաբյան
18:21
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:13
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:46
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ընդդիմությանը մանդատներից զրկել-չզրկելու վերաբերյալ 2 կարծիք կա ՔՊ-ում. Ալեն Սիմոնյան

© Sputnik / Asatur YesayantsԱլեն Սիմոնյանը, Արարատ Միրզոյանն ու Նիկոլ Փաշինյանը
Ալեն Սիմոնյանը, Արարատ Միրզոյանն ու Նիկոլ Փաշինյանը - Sputnik Արմենիա, 1920, 28.06.2022
Ալեն Սիմոնյանը, Արարատ Միրզոյանն ու Նիկոլ Փաշինյանը
Բաժանորդագրվել
Սիմոնյանը հայտնեց, որ ԱԺ ընդդիմության շարքերում ներկա պահին 10 պատգամավոր կա, որոնց բացակայությունները թույլ են տալիս նրանց մանդատներից զրկելու հարցով դիմել Սահմանադրական դատարան։
ԵՐԵՎԱՆ, 28 հունիսի – Sputnik. Ընդդիմության մանդատների հարցը իշխող քաղաքական ուժը կքննարկի առաջիկա օրերին։ Այսօր լրագրողների հետ ճեպազրույցում այդ մասին ասաց ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը` անդրադառնալով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի երեկվա ասուլիսում հնչած հայտարարությանը, թե հարցի շուրջ վերջնական որոշում դեռ չկա։

«Մի հատ խմբակցությունով կքննարկենք, հետո վարչությունով` արդյոք արժե՞ այդ քայլին գնալ, թե՞ չարժե, որովհետև օրենքը դրա հնարավորությունը տալիս է»,- նշեց Սիմոնյանը։

Նա հայտնեց, որ ներկա պահին կա երկու կարծիք` մի մասը համարում է, որ ընդդիմությունն արդեն ինքն իրեն զրկել է մանդատներից, երկրորդ կարծիքը, ըստ Սիմոնյանի, այն է, որ հարկավոր է մինչև վերջ «մաշեցնել» այն, ինչ ընդդիմությունն արդեն սկսել է։
Սիմոնյանի խոսքով` ԱԺ ընդդիմության շարքերում ներկա պահին 10 պատգամավոր կա, որոնց բացակայությունները թույլ են տալիս նրանց մանդատներից զրկելու հարցով դիմել Սահմանադրական դատարան։ Սիմոնյանը նշեց` այդ շարքում է եղել նաև «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանը, որն արդեն հրաժարականի դիմում է ներկայացրել։ ԱԺ նախագահը չբացառեց, որ Վանեցյանը հենց այդ գործընթացից խուսափելու համար էլ որոշել է նախօրոք հրաժարվել մանդատից։
Նա նշեց, որ հնարավոր է` իշխանությունը վտանգավոր շեմն անցած ոչ բոլոր պատգամավորների հարցով դիմի ՍԴ։

«Եթե քննարկենք դա, որոշ մարդկանց մասով գուցե ՍԴ չդիմելու քաղաքական որոշում կայացվի»,- ասաց Սիմոնյանը։

Հիշեցնենք` երեկ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն առցանց ասուլիսում հայտնեց, որ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունում «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունների պատգամավորների բացակայությունների թույլատրելի սահմանը հատելու վերաբերյալ որոշում դեռ չկա։
Նա հիշեցրեց, որ ՀՀ օրենսդրությամբ և Սահմանադրությամբ գոյություն ունի ԱԺ պատգամավորին մանդատից զրկելու կարգ, ինչի հիմքում դրված է 1 նստաշրջանում քվեարկությունների կեսից ավելիից բացակայելը։ Ըստ Փաշինյանի` եթե ընդդիմադիր պատգամավորներին մանդատներից զրկելու վերաբերյալ ԱԺ խորհուրդը որոշում կայացնի, ապա հարկ կլինի դիմել ՍԴ` վերջնական որոշում կայացնելու համար։
Մայիսի 1-ից, երբ մայրաքաղաքում սկսվեցին «Դիմադրություն» շարժման բողոքի ակցիաները, ընդդիմադիր պատգամավորները գրեթե չեն մասնակցել ԱԺ նիստերին։
Գնդակն ընդդիմության դաշտում է. ի՞նչ կլինի, եթե մյուսներն էլ հետևեն Վանեցյանի օրինակին
Լրահոս
0