00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
10 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
11 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
17:51
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Աբովյան time
On air
18:14
41 ր
18:56
3 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:25
4 ր
Ուղիղ եթեր
09:30
31 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
36 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
13:07
0 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:08
0 ր
Կամո Շահինյան
Ես հրաժարական չեմ տալու, իմ ժողովրդի՞ց հրաժարական տամ․Շահինյան
17:08
1 ր
Գառնիկ Դանիելյան
Նման խայտառակ, ապօրինի իրավիճակ Հայաստանում դեռ երբեք տեղի չի ունեցել․Դանիելյան
17:10
1 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:12
2 ր
Սիրանուշ Սահակյան
ՄԱԿ-ի արդարադատության միջազգային դատարանում Ադրբեջանի փոխարտգործնախարարի ելույթը, մեղմ ասած, կոռեկտ չէր․Սահակյան
17:29
3 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Մեծ յոթնյակը» վախեցավ բոյկոտել Պուտինին

© AFP 2024 / LUDOVIC MARIN«Յոթնյակի» հանդիպումը Բավարիայի Էլմաու քաղաքում
«Յոթնյակի» հանդիպումը Բավարիայի Էլմաու քաղաքում  - Sputnik Արմենիա, 1920, 28.06.2022
«Յոթնյակի» հանդիպումը Բավարիայի Էլմաու քաղաքում
Բաժանորդագրվել
Արևմտյան աշխարհի առաջնորդների գագաթնաժողովների շարքն այս շաբաթ շարունակվում է․ «Մեծ յոթնյակը» Բավարիայից տեղափոխվում է Մադրիդ՝ մասնակցելու ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին։ Ընդ որում՝ առաջին անգամ ամբողջ կազմով. անգամ Ատլանտյան դաշինքի անդամ չհանդիսացող Ճապոնիայի վարչապետին են տանում։

Պյոտր Ակոպով, ՌԻԱ Նովոստի

Կիսիդան գագաթնաժողովին ներկա կլինի որպես հյուր, բայց հաշվի առնելով, որ Իսպանիայի մայրաքաղաքում ՆԱՏՕ-ի դոկտրինալ փաստաթղթերում առաջին անգամ ներառվելու է Չինաստանի կողմից սպառնալիքների և մարտահրավերների մասին հիշատակումը, Խաղաղօվկիանոսյան հյուրը կարող է իրեն լիարժեք գործընկեր զգալ: Երկու հանդիպումների ընթացքում ամենամեծ ուշադրությունը հատկացվելու է Ռուսաստանին և Պուտինին, ավելի ճիշտ՝ «Արևմուտքի համար նրանցից բխող սպառնալիքին» պատասխանելուն։
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգն արդեն հայտարարել է դաշինքի արագ արձագանքման ուժերը 40 հազարից մինչև 300 հազար մարդու հասցնելու որոշման մասին, որը ներառում է նաև ուժերի ավելացումը Արևելյան Եվրոպայում, մասնավորապես՝ Մերձբալթյան երկրներում:

Ատլանտիստները պատրաստվում են պատերազմե՞լ Ռուսաստանի դեմ՝ Ուկրաինայո՞ւմ կամ գուցե նույնիսկ իրե՞նց տարածքում։ Ո՛չ, նրանք «ուղղակի ցույց են տալիս», այսինքն՝ հզորություն են ցուցադրում։

Ընդ որում, դրա համար օգտվում են ցանկացած հարմար առիթից, ինչպես տեղի ունեցավ Բավարիայի Էլմաու քաղաքում «Յոթնյակի» հանդիպման հենց սկզբում, երբ Բորիս Ջոնսոնն առաջարկեց հանել պիջակները, որպեսզի «ցույց տանք, որ մենք Պուտինից ուժեղ ենք», իսկ Թրյուդոն կատակով խորհուրդ տվեց «բաց կրծքով ձիավարության ցուցադրություն կազմակերպել»։ Շատ ներքին հումոր է, հատկապես եթե հաշվի առնենք, որ գոտկատեղից վերև մերկ վիճակում ձիավարությամբ զբաղվող Պուտինի լուսանկարին բացասական-մաչոիստական և անգամ սեքսուալ երանգ հենց Արևմուտքում են տալիս, ոչ թե Ռուսաստանում։ Ինքնուրույնությունից զուրկ արևմտյան մենեջերների անլիարժեքության բարդո՞ւյթն է ազատ մարդու համեմատ։
Առհասարակ, Էլմաուի ամբողջ գագաթնաժողովը հանգեց «կրծքամկանների» նպատակաուղղված ցուցադրության, սկսած Բայդենի և Շոլցի զրույցից այն մասին, թե որքան գոհ են իրենք Արևմուտքի միասնականությունից. թե չէ՝ Պուտինը ենթադրում էր, որ Ուկրաինայում հատուկ գործողությունը տարաձայնություն կառաջացնի «Յոթնյակում» և ՆԱՏՕ-ում։

Ինչի՞ց է հետևում, որ Պուտինը, որն արդեն տարիներ շարունակ պատմում է եվրոպացիների սահմանափակ ինքնիշխանության մասին, այդպիսի միամիտ հույսեր է տածել։ Ոչ մի բանից, պարզապես հո չի՞ կարելի բաց թողնել լրացուցիչ անգամ միասնականության համար միմյանց գովելու հնարավորությունը։

Միայն թե, բացարձակապես անհասկանալի է, թե հետո ինչ է պետք անել դրա հետ․ ավելացնե՞լ ՆԱՏՕ-ի զորակազմը Եվրոպայում, Կիևին ավելի՞ շատ փող ու զենք տալ։ Եվ հավատալ, որ «Կրեմլին պետք է հաղթել Ուկրաինայո՞ւմ», ինչպես գրում էր Եվրախորհրդի նախագահ Շառլ Միշելը։
Բայց Կրեմլը ոչ մեկին, բացի իր ժողովրդից, ոչինչ պարտք չէ, և «G7-ի անսասան համախմբվածությունը՝ ի նշան ուկրաինական ժողովրդի հետ համերաշխության․ գումար, զենք և քաղաքական աջակցություն։ Բոլորը, ովքեր մոբիլիզացվել են Զելենսկու և Ուկրաինայի համար», ինչպես գրել է նույն Միշելը, չեն կարող Պուտինին և Ռուսաստանին ստիպել հրաժարվել Ուկրաինայի հանդեպ նպատակներին հասնելուց։
Արևմուտքը կարող է շարունակել ձևացնել, թե վստահ է, որ կարող է խանգարել դրան, խոսել Ռուսաստանի անխուսափելի պարտության մասին․ է՛լ ավելի ցավոտ կլինի հետո, է՛լ ավելի դժվար կլինի ընդունել սեփական պարտությունը։
Իսկ այդ պահն անխուսափելիորեն վաղ թե ուշ գալու է։ Ավելին, ստիպված են լինելու Պուտինի հետ, որին արդեն բազմիցս Հիտլեր են հայտարարել, որևէ կերպ զրուցել։ Եվ բացատրել սեփական քաղաքացիներին, թե ինչու հանկարծ կրկին հնարավոր դարձավ շփվել «պատերազմի հանցագործի» հետ։ Պուտինի հանդեպ իրենց առավել սանձարձակ են պահում անգլոսաքսերը (լեհերին ու մերձբալթերին չենք հաշվում՝ նրանց այսպես թե այնպես «Պուտինին տեսնելը» չի սպառնում)։ Դե իսկ ԱՄՆ-ն, Մեծ Բրիտանիան ու Կանադան գլխավոր շեշտը դնում են «Ռուսաստանի պարտության» վրա։
Ռուսական դասը․ աշխարհն այլևս չի հավատում Արևմուտքին
Պարտությունը, որն անգամ ՆԱՏՕ-ի օպտիկայով չի երևում։ Իսկ այդ ընթացքում «իքս ժամը» մոտենում է, ու ոչ միայն ուկրաինական ճակատներում։ Մինչև G20-ի գագաթնաժողովը՝ երեք տարվա ընթացքում համաշխարհային առաջնորդների առաջին առկա հանդիպումը, հինգ ամսից էլ պակաս ժամանակ է մնացել։
Նրանք նոյեմբերի կեսերին կհավաքվեն Բալիում և, ամենայն հավանականությամբ, այս անգամ ոչ մի կորոնավիրուս չի խանգարի բոլոր քսան նախագահներին, վարչապետներին և թագաժառանգներին ժամանել Ինդոնեզիա:
Դեռևս գարնան սկզբին Վաշինգտոնն ու Լոնդոնը փորձում էին հասնել այն բանին, որ Ինդոնեզիայի նախագահ Վիդոդոն հրաժարվի ՌԴ նախագահին հրավիրելուց, բայց միանգամայն խելամիտ պատասխան ստացան. ոչ ոք չի կարող հեռացվել «Քսանյակից»։ Ճիշտ է, Ինդոնեզիան համաձայնել է հրավիրել Զելենսկուն. գագաթնաժողովի երկրորդ օրը հանդիպում է նախատեսված հյուր-երկրների ղեկավարների հետ: Արդյոք մինչև այդ Զելենսկին նախագահ կլինի, ի՞նչ կմնա Ուկրաինայից՝ մեծ հարց է։
Բայց Պուտինը հո մեկնելու է, և այդ իրավիճակում ի՞նչ պետք է անեն անգլոսաքսերը։ Բայդենը, Ջոնսոնը, Թրյուդոն և Ավստրալիայի նոր վարչապետ Ալբանեզը։ Չե՞ն գալու, որպեսզի այդ կերպ ցուցադրեն իրենց վրդովմունքը։ Այսինքն՝ դասալիք կդառնան, բայց կփորձեն դա որպես հաղթանա՞կ ներկայացնել։ Չի՛ ստացվի, ինչպես արդեն չի ստացվել անգամ «Յոթնյակի» սեփական գործընկերներին համոզել աջակցել Պուտինին չհրավիրելու պահանջին։
Դա պարզ էր դեռ գարնանը, երբ «Մեծ քսանյակի» միջոցառումներից մեկի՝ ֆինանսների նախարարների հանդիպման ընթացքում, ռուսաստանցի նախարար Սիլուանովի ելույթի ժամանակ դահլիճից դուրս եկան միայն ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի, Կանադայի և Ֆրանսիայի ներկայացուցիչները։ Ընդ որում, վերջինս՝ ակնհայտորեն սեփական նախաձեռնությամբ, չէ՞ որ նախագահ Մակրոնը մշտապես հիշեցնում է «Ռուսաստանի հետ զրուցելու» անհրաժեշտության մասին։ Իսկ հիմա «Քսանյակում» Ռուսաստանին բոյկոտելու շուրջ խաղերն առհասարակ ավարտվել են․ «Յոթնյակի» գագաթնաժողովից հետո բոլոր արևմտյան երկրները կողմնորոշվել են։ Պետք է Բալի գնալ։
Սկզբում Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լյայենը հայտարարեց, որ դեմ է G20-ի գագաթնաժողովը բոյկոտելու մտքին՝ Վլադիմիր Պուտինի մասնակցության պատճառով։

«Մենք պետք է շատ մանրամասն մտածենք այն մասին, թե արդյոք կաթվածահար չե՞նք անում ամբողջ G20-ը, այդ պատճառով ես չեմ աջակցում դրան։ Իմ կարծիքով՝ G20-ը չափազանց կարևոր է, այդ թվում՝ զարգացող երկրների համար, որպեսզի մենք Պուտինին թույլ տանք նորից քանդել այդ մարմինը»։

Ամեն ինչ սովորականի պես էր․ պատժամիջոցները սահմանում է Արևմուտքը, բայց գների աճը «պուտինյան» է անվանում, «Քսանյակից» մտադիր էին բացակայել արևմտյան երկրները, բայց այն քանդում է, միևնույն է, Պուտինը։ Ճիշտ է, ելքը գտել են՝ կգնան, որ «Պուտինի դեմքին ասեն այն ամենը, ինչ մտածում են նրա և նրա գործողությունների մասին»։
«Մի բան միանգամայն պարզ է․ «սովորական բիզնես, այսինքն՝ նորմալ վիճակ, չի լինի»։
Ի՞նչ նորմալ վիճակ կարող է լինել, երբ Արևմուտքն իր ձեռքերով է քանդում ոչ միայն Ռուսաստանի հետ կապերը, այլև սեփական տնտեսությունը։ Մինչև նոյեմբերի կեսերը էներգառեսուրսների գնի աճի հետևանքներն է՛լ ավելի շոշափելի կդառնան, և այստեղ, իհարկե, ճիշտ ժամանակն է Պուտինին սպառնալ նոր պատժամիջոցներով, օրինակ՝ քիչ գազ մատակարարելու համար (որից հենց իրենք էլ որոշել էին աստիճանաբար հրաժարվել)։
Հայրենակցուհուն աջակցել է նաև կանցլեր Օլաֆ Շոլցը, որը հայտնել է, որ «G20-ը պետք է շարունակի խաղալ իր դերը։ Այդ հարցում բոլորն են համաձայն։ Եվ հենց այդ պատճառով գոյություն ունի այն ընդհանուր համոզմունքը, ինչպես արտահայտվեց նաև ֆոն դեր Լյայենը, որ մենք չենք ուզում տորպեդահարել G20-ը»։ Այսինքն, ինչպես երևում է, «Յոթնյակի» գագաթնաժողովում Բալի գնալու կոլեկտիվ որոշում է ընդունվել, թեև թե ինչպես են իրենց պահելու այնտեղ, դեռևս հստակ չէ, այդ թվում՝ Շոլցի համար։ Երբ նրան հարցրին՝ արդյոք նա Պուտինի հետ նույն սեղանի շուրջ կնստի՞ (նկատի ունենալով «Քսանյակի» ընդհանուր նիստը), կանցլերը հստակ պատասխան չտվեց։
Վլադիմիր Զելենսկին դիմավորում է Բորիս Ջոնսոնին - Sputnik Արմենիա, 1920, 21.06.2022
Արևմուտքը կրկին պատրաստվում է «մարտում հաղթել Ռուսաստանին»
«Մենք որոշում կընդունենք մեկնելուց անմիջապես առաջ, քանի որ մինչ այդ իրավիճակն աշխարհում կարող է շատ փոխված լինել»։
Կասկած չկա, որ իրավիճակն աշխարհում սպասվող ամիսներին շատ է փոխվելու, բայց արդեն իսկ ամենևին այն չէ, ինչ տարեսկզբին էր։ Միակ բանը, որը հաստատ անփոփոխ կմնա, Ռուսաստանի շահերն են, որոնք պաշտպանում է Վլադիմիր Պուտինը։
Բալիում նա այդ շահերը պաշտպանելու է ոչ թե որպես «մեղադրյալ պատմության դատարանում», ինչպես անգլոսաքսերն են ուզում, այլ որպես տերության առաջնորդ, որին անհնար է արհամարհել և անօգուտ է փորձել հաղթել։ Եվ բոլոր նրանք, ովքեր կցանկանան նրա դեմքին ասել «այն, ինչ մտածում են», պետք է պատրաստ լինեն ի պատասխան լսել այն, ինչն Արևմուտքին հաստատ դուր չի գա, բայց մոտ կլինի մնացած ամբողջ աշխարհին։
Բացի այդ, պետք չէ փորձել «Պուտինից ուժեղ» լինել, միևնույն է՝ չի ստացվի։
Լրահոս
0