00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
09:35
3 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Այդ փաստաթուղթը չի կարող հանդիսանալ ապացույց․ Քոչարյանի պաշտպանը՝ դատարանին

© Sputnik / Andranik GhazaryanՌոբերտ Քոչարյանն ու Հովհաննես Խուդոյանը
Ռոբերտ Քոչարյանն ու Հովհաննես Խուդոյանը - Sputnik Արմենիա, 1920, 28.06.2022
Բաժանորդագրվել
Արմեն Գևորգյանի պաշտպան Լուսինե Սահակյանը դատարանին մեղադրեց խտրական վերաբերմունք դրսևորելու մեջ։
ԵՐԵՎԱՆ, 28 հունիսի – Sputnik. Վարույթ իրականացնող մարմինը դատարան է ուղարկել ոչ պատշաճ դատավարական որակ ունեցող նյութեր, որոնք չեն կարող հանդիսանալ ապացույցներ։ Երևանի ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ ընթացող «Սիլվայի գործով» դատական նիստում այսօր նման հայտարարություն արեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հովհաննես Խուդոյանը։
Ռոբերտ Քոչարյանի և Արմեն Գևորգյանի գործով դատական նիստը դռնփակ է
Դատական նիստի ընթացքում գործով մեղադրող դատախազը դատարանին է ներկայացրել մի փաստաթուղթ՝ վճարային հանձնարարական, որով 2008 թվականի ապրիլի 14-ին Սիլվա Համբարձումյանը 500,000 ԱՄՆ դոլար փոխանցում է կատարել ինչ-որ հաշվեհամարի, որի վճարման նկատակի ձևակերպումը լատինատառ է և հասկանալի չէ պաշտպանական կողմերի համար։
«Եթե այդ փաստաթուղթը պատշաճ ձևով թարգմանված չէ, չի կարող օգտագործվել վարույթն իրականացնող մարմնի կողմից»,-ասաց Խուդոյանը։
Արմեն Գևորգյանի պաշտպան Լուսինե Սահակյանն էլ հավելեց` ենթադրենք` ինքը բացի հայրենից այլ լեզվի չի տիրապետում, ինչպե՞ս պետք է փաստաթուղթը հասկանա։
«Հիմա ես չեմ հասկանում` այս փաստաթղթում վճարման նպատակը որն է։ Մեզ համար դա շատ կարևոր է և շատ բանի մասին կարող է խոսել, օրինակ` մեղադրանքը բացառելու»,-ասաց Սահակյանը։
Նա նաև դատարանին մեղադրեց խտրական վերաբերմունք դրսևորելու մեջ, քանի որ եթե պաշտպանական կողմը ներկայացներ նման որակի փաստաթուղթ, դատարանն ուղղակի չէր ընդունի այն։
Սահակյանը հավելեց, որ հանրության համար էլ պետք է հասկանալի լինի, թե այս փաստաթուղթն ինչին է վերաբերում։
«Հիմա մենք հականում ենք, որ սա պարտքի վերադարձ է, սևով սպիտակի վրա գրված, բայց փաստաթուղթը հրապարակելուց հանրությունն էլ դա պետք է հասկանա, որ այդ կինը, որը խոսում է, թե գումարներ է տվել որպես կաշառք, սուտ է ասում, որովհետև այստեղ գրված է, որ ինքը պարտք է վերադարձրել»,-ասաց նա։
Դատական նիստի ընթացքում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հովհաննես Խուդոյանը միջնորդեց, որպեսզի դատարանը տվյալ փաստաթուղթը թարգմանելու համար թարգմանիչ ներգրավի։ Դատավոր Աննա Դանիբեկյանը բավարարեց միջնորդությունը` նշելով, որ դատարանի կողմից տվյալ փաստաթուղթը կուսումնասիրվի և դրա թարգմանության համար հաջորդ դատական նիստին թարգմանիչ կներառվի։
Հիշեցնենք, որ ըստ մեղադրանքի` Քոչարյանը, իր պաշտոնեական դիրքն օգտագործելով, նպաստել է «Թի Էս Էս Սի Արմենիայի» տնօրեն Սիլվա Համբարձումյանի օգտին գործողություններ կատարելուն, այն է՝ ընկերությանը տրամադրված ընդերքն օգտակար հանածոների շահագործման նպատակով ուսումնասիրության լիցենզիաներով ընկերության 100 տոկոս բաժնեմասը ՀՀ-ում ոչ ռեզիդենտ ընկերությանը վաճառելու գործարքին չխոչընդոտելու համար 2008-ի փետրվարին և մայիսին Սամվել Մայրապետյանի օժանդակությամբ նրանից ստացել է 3 միլիոն դոլար կաշառք։
«Դանիբեկյանը լարվածություն է ստեղծում». Քոչարյանի և Գևորգյանի գործով նիստը դարձավ դռնփակ
Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով (առանձնապես խոշոր չափի կաշառք ստանալը)։
Լրահոս
0