https://armeniasputnik.am/20220628/araqs-trchnafabrikan-tuganvel-e-hasarakutjany-mvolvorecnvogh-anbarekhightsh-mrcakcutjan-hamar-44303967.html
«Արաքս» թռչնաֆաբրիկան տուգանվել է հասարակությանը մոլորեցնող անբարեխիղճ մրցակցության համար
«Արաքս» թռչնաֆաբրիկան տուգանվել է հասարակությանը մոլորեցնող անբարեխիղճ մրցակցության համար
«Ժողովուրդ» օրաթերթը փաստի առնչությամբ մեկնաբանություն է ստացել ընկերության ներկայացուցչից։ 28.06.2022, Sputnik Արմենիա
2022-06-28T09:44+0400
2022-06-28T09:44+0400
2022-06-28T09:58+0400
տուգանք
տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողով (տմպպհ)
«արաքս» թռչնաֆաբրիկա
/html/head/meta[@name='og:title']/@content
/html/head/meta[@name='og:description']/@content
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/1989/22/19892270_0:0:3072:1728_1920x0_80_0_0_ea3ddf8989964c39072c46575d90b766.jpg
ԵՐԵՎԱՆ, 28 հունիսի – Sputnik. Մրցակցության պաշտպանության հանձնաժողովն «Արաքս թռչնաֆաբրիկա» փակ բաժնետիրական ընկերությանը տուգանել է 4մլն 817 հազար դրամով: Այս մասին գրում է «Ժողովուրդը»։Մրցակցության պաշտպանության կոմիտեն այս քայլը որակել է որպես հասարակության մոլորեցման դրսևորմամբ անբարեխիղճ մրցակցություն:Մեկնաբանության համար «Ժողովուրդ» օրաթերթը դիմել է «Արաքս» թռչնաֆաբրիկա, որտեղից ընկերության ներկայացուցիչ Վահե Մարտիրոսյանը պատասխանել է. «Այն ժամանակ, երբ մեզ տուգանել են, մենք դա չենք վիճարկել: Իրենք ասում էին, որ մենք ձվի վրա կիրառել ենք «Էկո» գրառումը, որը հակասում է օրենսդրությանը: Այնպես չէ, որ չենք խորանում. եթե գտնում ենք՝ հակասում է օրենսդրությանը, ապա մենք փոխել ենք: Այդ իրավախախտումը, որը վերագրվել է որպես իրավախախտում, մենք համաձայնել ու փոխել ենք անվանումը: Պիտակի վրա ինչ-որ մի գրառում է եղել, որն իրենք ասել են, որ էկո չէ, սակայն սպառողները կարող են նույնականացնել էկոյի հետ. ասել ենք՝ խնդիր չկա, դա էլ ենք փոխում»։Ընկերության ներկայացուցչի խոսքով՝ նորից վարույթ է առկա, քանի որ ժամկետ էին տվել իրավախախտումը վերացնելու համար:Հիշեցնենք` «Արաքս» թռչնաֆաբրիկան տուգանվել է նաև մեկ տարի առաջ` 2021-ի հունիսին, շուկայում գերիշխող դիրքի չարաշահման համար։Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի որոշմամբ «Արաքս թռչնաֆաբրիկա», «Արզնու տոհմային ԹՏԽ», «Աշտարակ Ձու» ընկերությունների նկատմամբ կիրառվել էր տուգանք ընդհանուր շուրջ 42,6 մլն դրամի չափով:
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/1989/22/19892270_265:0:2996:2048_1920x0_80_0_0_9f6e4646d179db4322403c18342ab2ad.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
տուգանք, տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողով (տմպպհ), «արաքս» թռչնաֆաբրիկա
տուգանք, տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողով (տմպպհ), «արաքս» թռչնաֆաբրիկա
«Արաքս» թռչնաֆաբրիկան տուգանվել է հասարակությանը մոլորեցնող անբարեխիղճ մրցակցության համար
09:44 28.06.2022 (Թարմացված է: 09:58 28.06.2022) «Ժողովուրդ» օրաթերթը փաստի առնչությամբ մեկնաբանություն է ստացել ընկերության ներկայացուցչից։
ԵՐԵՎԱՆ, 28 հունիսի – Sputnik. Մրցակցության պաշտպանության հանձնաժողովն «Արաքս թռչնաֆաբրիկա» փակ բաժնետիրական ընկերությանը տուգանել է 4մլն 817 հազար դրամով: Այս մասին գրում է «Ժողովուրդը»։
«Օրաթերթը տեղեկացավ, որ ընկերությունը իրականացրել է «eoos» և «ԷԿՈՍ» մակնշմամբ 6-հատանոց տուփով հավի ձու, ինչպես նաև «eօos» մակնշմամբ «պաղեցված հավ», «պաղեցված հավի բուդ», «պաղեցված հավի թև», «պաղեցված հավի դոշ» և «պաղեցված հավի դոշի ֆիլե» ապրանքների իրացումն այն դեպքում, երբ տվյալ ապրանքները չեն հանդիսանում հավաստված օրգանական գյուղատնտեսական արտադրանքներ»,- գրում է «Ժողովուրդը»:
Մրցակցության պաշտպանության կոմիտեն այս քայլը որակել է որպես հասարակության մոլորեցման դրսևորմամբ անբարեխիղճ մրցակցություն:
Մեկնաբանության համար «Ժողովուրդ» օրաթերթը դիմել է «Արաքս» թռչնաֆաբրիկա, որտեղից ընկերության ներկայացուցիչ Վահե Մարտիրոսյանը պատասխանել է. «Այն ժամանակ, երբ մեզ տուգանել են, մենք դա չենք վիճարկել: Իրենք ասում էին, որ մենք ձվի վրա կիրառել ենք «Էկո» գրառումը, որը հակասում է օրենսդրությանը: Այնպես չէ, որ չենք խորանում. եթե գտնում ենք՝ հակասում է օրենսդրությանը, ապա մենք փոխել ենք: Այդ իրավախախտումը, որը վերագրվել է որպես իրավախախտում, մենք համաձայնել ու փոխել ենք անվանումը: Պիտակի վրա ինչ-որ մի գրառում է եղել, որն իրենք ասել են, որ էկո չէ, սակայն սպառողները կարող են նույնականացնել էկոյի հետ. ասել ենք՝ խնդիր չկա, դա էլ ենք փոխում»։
Ընկերության ներկայացուցչի խոսքով՝ նորից վարույթ է առկա, քանի որ ժամկետ էին տվել իրավախախտումը վերացնելու համար:
Հիշեցնենք` «Արաքս» թռչնաֆաբրիկան
տուգանվել է նաև մեկ տարի առաջ` 2021-ի հունիսին, շուկայում գերիշխող դիրքի չարաշահման համար։
Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի որոշմամբ «Արաքս թռչնաֆաբրիկա», «Արզնու տոհմային ԹՏԽ», «Աշտարակ Ձու» ընկերությունների նկատմամբ կիրառվել էր տուգանք ընդհանուր շուրջ 42,6 մլն դրամի չափով: