Արմեն Գրիգորյանը Փարիզում հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆրանսիացի համանախագահի հետ

© Photo : ՀՀ Անվտանգության խորհուրդ / Security Council of ArmeniaԱրմեն Գրիգորյանը Փարիզում հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆրանսիացի համանախագահի հետ
Արմեն Գրիգորյանը Փարիզում հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆրանսիացի համանախագահի հետ - Sputnik Արմենիա, 1920, 28.06.2022
Արմեն Գրիգորյանը Փարիզում հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆրանսիացի համանախագահի հետ
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
ԱԽ քարտուղարը Բրիս Ռոքվոյին ներկայացրել է հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման բրյուսելյան գործընթացը:
ԵՐԵՎԱՆ, 28 հունիսի – Sputnik. ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը, որն աշխատանքային այցով գտնվում է Փարիզում, հանդիպել է Մինսկի խմբի ֆրանսիացի համանախագահ Բրիս Ռոքվոյի հետ:

ԱԽ գրասենյակից հայտնում են, որ հանդիպման ընթացքում քննարկվել ու ընդգծվել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության հովանու ներքո Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի համապարփակ ու տևական կարգավորման անհրաժեշտությունը:

Գրիգորյանը զրուցակցին է ներկայացրել տարածաշրջանային անվտանգային իրավիճակը, հնարավոր մարտահրավերներն ու դրանց լուծման ուղղությամբ հայկական կողմի տեսակետները:
ԱԽ քարտուղարը Ռոքվոյին է ներկայացրել նաև հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման բրյուսելյան գործընթացը:
Հիշեցնենք` մայիսի 22-ին Բրյուսելում տեղի էր ունեցել Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի և Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպումը։ Համատեղ քննարկման արդյունքում պայմանավորվածություններ էին ձեռք բերվել տարածաշրջանային կոմունիկացիաների բացման, սահմանների սահմանագծման ու անվտանգության հարցերով հանձնաժողովի աշխատանքների մեկնարկի վերաբերյալ:
Քննարկման առարկա էին դարձել նաև երկու երկրների միջև հարաբերությունների կարգավորման բանակցային գործընթացի նախապատրաստություններին, հումանիտար խնդիրներին, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորմանը վերաբերող հարցեր:
Պայմանավորվածություն էր ձեռք բերվել շարունակել եռակողմ հանդիպումները` նախատեսելով նման հանդիպում անցկացնել հուլիսին կամ օգոստոսին:
Արմեն Գրիգորյանը հունիսի 27-ին Բրյուսելում պետք է հանդիպեր Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևի հետ, սակայն ադրբեջանական կողմը հրաժարվել է հանդիպումից։ Այդ մասին նույն օրը երեկոյան առցանց ասուլիսում հայտնել էր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը` նշելով, որ հանդիպմանը նախատեսվում էր պայմանավորվածություններ ձեռք բերել խաղաղության պայմանագրի և հետագա ընթացքի վերաբերյալ։
Լրահոս
0