00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:31
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Վարդան Ոսկանյան
Արցախից խաղաղապահների դուրս գալը հազիվ թե կապակցված լինի օկուպացված տարածքներից Իրանի վրա հարձակման մասին լուրերի հետ։
10:41
7 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Դավիթ Տոնոյանը հոդված է գրել կալանավայրից

© Sputnik / Aram NersesyanԴավիթ Տոնոյան
Դավիթ Տոնոյան - Sputnik Արմենիա, 1920, 28.06.2022
Դավիթ Տոնոյան
Բաժանորդագրվել
ՀՀ պաշտպանության նախկին նախարարի խոսքով` ԳՇ պետի՝ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ հանդիսանալու մասին կարգավորումը ուներ շատ պարզ հիմնական նպատակ։
ԵՐԵՎԱՆ, 28 հունիսի – Sputnik. ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի պնդմամբ` «Պաշտպանության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծում պահպանվել է ԶՈւ ղեկավարման անհստակությունը պատերազմական իրավիճակում։ Նա կալանավայրից հոդված է գրել և ներկայացրել իր դիտարկումները։
Կառավարությունը հունիսի 9-ին որոշեց հաստատել «Պաշտպանության մասին» օրենքում արված փոփոխությունները։ Ըստ այդ փոփոխությունների` առաջարկվում է բանակի ղեկավարության գործունեության վերաբերյալ մի շարք ուղղումներ մտցնել։ Առավել քննարկվող ու աղմկահարույց բարեփոխումը կապված է ԳՇ պետի պաշտոնի հետ. այսուհետ նա կլինի նախարարի առաջին տեղակալ։ Եվս մեկ նորարարություն կլինի այն, որ ռազմական գնումներով կզբաղվի բացառապես պաշտպանության նախարարությունը. ԳՇ-ն և նրա ստորաբաժանումները լիովին ազատված են դրանից և կզբաղվեն միայն զորքի մարտական պատրաստությամբ։

«Օրինակ` ԱԺ-ի կողմից հայտարարված չէ պատերազմ, բայց հայտարարված է ռազմական դրություն, կամ կառավարության կողմից որոշում է կայացված զինված ուժերի կիրառման վերաբերյալ՝ ԶՈւ կիրառման պլանը գործողության մեջ դնելու միջոցով կամ այլ եղանակով: Ստացվում է, որ խաղաղ պայմաններում նախարարը հիմնական պատասխանատվություն է կրում պատերազմին նախապատրաստվելու համար, իսկ վճռական պահին դուրս է մղվում ռազմական հրաման տալու շղթայից, և դա այն դեպքում, երբ առաջարկվող կարգավորումներով լիազորված է ԶՈւ կիրառման պլանի համակարգման համար»,- գրել է Տոնոյանը։

Նա շեշտել է, որ հստակեցման կարիք ունի նաև «Պաշտպանության մասին» փոփոխվող օրենքի 10-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետը («Պաշտպանության նախարարը համակարգում է ԶՈւ կիրառման գործընթացը»):
ՊՆ նախկին ղեկավարը նշել է` պետք է նաև հստակեցնել ռազմական դրության հայտարարման և պատերազմի չհայտարարման ժամանակ զինված ուժերի կիրառման մասով ՀՀ վարչապետի գործառույթը։ Տոնոյանի խոսքով` պետք է հասկանալ` արդյոք վերոհիշյալ իրավիճակը նույնակա՞ն է ՀՀ Սահմանադրության 155-րդ հոդվածով նախատեսված «պատերազմի ժամանակ» հասկացությանը բնորոշ իրավիճակի հետ, և արդյոք փաստացի կարելի՞ է գտնվել պատերազմի մեջ առանց դրա հայտարարման:
Ըստ նրա` անհասկանալի է, թե գլխավոր շտաբի պետին պաշտպանության նախարարի առաջին տեղակալ նշանակելով ի՞նչ հարց է լուծվում, եթե «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» ՀՀ օրենքում արվում են բացառություններ:
Բանակի հրամանատա՞ր, թե՞ քաղաքական գործիչ. ի՞նչ կտան ՀՀ-ում ռազմական բարեփոխումները
«ԳՇ պետի՝ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ հանդիսանալու մասին կարգավորումը ուներ շատ պարզ հիմնական նպատակ՝ ԳՇ պետի հրամանների կատարումը կառավարչական իրավահարաբերությունների առումով ՊՆ կառուցվածքային ստորաբաժանումների համար պարտադիր դարձնելը»,- գրել է Տոնոյանը:
Նրա խոսքով` ներկայիս կարգավորումը ոչ մի կերպ չի բարձրացնում ԶՈւ մարտունակությունը և մոլորության մեջ է գցելու և՛ զինծառայողներին, և՛ քաղաքացիական ծառայողներին, և՛ հանրությանը։ Փոփոխությունից հետո պաշտպանության նախարարի առաջին տեղակալը չի կարող ունենալ ՊՆ ստորաբաժանումների վրա կառավարման լիազորություններ:
Տոնոյանն ընդգծել է, որ ԳՇ պետի ի պաշտոնե նշանակումը որպես պաշտպանության նախարարի առաջին տեղակալ և բարձրաստիճան զինվորականների նշանակումը տեղակալ պաշտոններին ոչ թե բարեփոխում է, այլ փոխակերպում։
Հոդվածում Տոնոյանը նշել է, որ եթե որպես օրինակ վերցվել է որոշակի պետության պաշտպանության նախարարության մոդելը, ապա այդ դեպքում անհրաժեշտ է ՀՀ Սահմանադրությամբ անցում կատարել նախագահական կառավարման համակարգի։ Նրա կարծիքով` պետք է պետության ղեկավարը լինի գերագույն հրամանատար նաև խաղաղ ժամանակ, միևնույն ժամանակ փոփոխել Սահմանադրության մեջ այն կետը, ըստ որի՝ պատերազմի ժամանակ ԶՈւ ԳՇ պետը ենթարկվում է գերագույն հրամանատարին։

ՊՆ նախկին ղեկավարը գրել է, որ առաջարկվող փոփոխությամբ նախատեսված օրենքի 7-րդ հոդվածի 6-րդ մասի բ/ կետն իր տեղում չէ (Հայաստանի Հանրապետության կառավարությունն իրականացնում է ՀՀ պաշտպանության քաղաքականությունը, այդ թվում՝ զորահավաքային նախապատրաստության և զորահավաքի բնագավառում որոշումներ է կայացնում զինված ուժերի կիրառման պլանը գործողության մեջ դնելու միջոցով կամ այլ եղանակով զինված ուժերի կիրառման մասին), քանի որ ԶՈւ կիրառումը չի վերաբերում միայն զորահավաքային նախապատրաստմանը և զորահավաքի բնագավառին: Տոնոյանը կարծում է, որ այն անհրաժեշտ է առանձին կետով սահմանել:

Նա նաև շեշտել է, որ օրենքից դուրս է մնացել պարտադիր զինվորական ծառայության զորակոչ անցկացնելու վերաբերյալ որոշում կայացնելու՝ կառավարության լիազորությունը։
Լրահոս
0