00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:23
5 ր
Ուղիղ եթեր
09:28
31 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:07
51 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Աբովյան time
ԵԱՏՄ-ից դուրս գալը ՀՀ-ի համար տնտեսական ինքնասպանություն կլինի․ պոդկաստի հյուրը տնտեսագետ Թաթուլ Մանասերյանն է
18:15
43 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ԼՂ կարգավորման հարցը քննարկենք Մինսկի խմբի ձևաչափում. Աղաջանյանի առաջարկը ԵԱՀԿ ԽՎ-ին

© Photo : official site of the National Assembly of RAԷդուարդ Աղաջանյան
Էդուարդ Աղաջանյան - Sputnik Արմենիա, 1920, 28.06.2022
Էդուարդ Աղաջանյան
Բաժանորդագրվել
Էդուարդ Աղաջանյանը նշել է, որ ԵԱՀԿ ԽՎ կոմիտեների բանաձևերը պետք է լրացվեն կետերով, որոնք վերաբերում են չլուծված հումանիտար հարցերին, այն է` բոլոր պահվող հայ անձանց անհապաղ ազատումն ու վերադարձը։
ԵՐԵՎԱՆ, 28 հունիսի – Sputnik. ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ, ԵԱՀԿ ԽՎ-ում ԱԺ պատվիրակության ղեկավար Էդուարդ Աղաջանյանն այսօր վարել է ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովում ՀԱՊԿ անդամ պետությունների՝ Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Ռուսաստանի, Տաջիկստանի պատվիրակությունների ղեկավարների համակարգող առցանց հանդիպումը։ Տեղեկությունը հայտնում է ԱԺ մամուլի ծառայությունը։
Աղաջանյանը գործընկերներին է ներկայացրել ԱԺ-ի առաջարկություններն ու դիտողություններն այն հարցերի վերաբերյալ, որոնք պետք է քննարկվեն ԵԱՀԿ ԽՎ առաջիկա նստաշրջանում՝ Բիրմինգհեմում: Մասնավորապես, առաջարկություններից մեկը վերաբերում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակում։
«Առաջարկել ենք ԵԱՀԿ ԽՎ քաղաքական և անվտանգության հարցերի ու ժողովրդավարության, մարդու իրավունքների և հումանիտար հարցերի կոմիտեների բանաձևերի նախագծերը լրացնել կետերով, որտեղ ուշադրություն ենք հրավիրում չլուծված հումանիտար հարցերին։ Դրանք են` բոլոր պահվող հայ անձանց անհապաղ ազատումն ու վերադարձը, ինչպես նաև հայկական մշակութային և եկեղեցական ժառանգության պահպանումը այն տարածքներում, որոնք անցել են ադրբեջանական վերահսկողության տակ»,-ասել է Աղաջանյանը` ընդգծելով ՅՈւՆԵՍԿՕ-ի տեխնիկական առաքելության իրականացման կարևորությունը:
Նա տեղեկացրել է նաև, որ տարբեր ձևաչափերում մանրամասն քննարկվել են ՀԱՊԿ–ի հարցերը, կատարվել է աշխատանքների վերլուծություն, նախանշվել են հետագա քայլերը: Աղաջանյանի խոսքով` Հայաստանը խորհրդարանական դաշտում հավատարիմ կլինի բարձր նշաձողին, և միացյալ ջանքերով կլրացնեն եղած պայմանավորվածությունները կոնկրետ բովանդակությամբ։ Նա շեշտել է, որ գնահատելով ընթացող գործընթացները՝ անհրաժեշտ է ապահովել ավելի սերտ գործակցություն միջազգային կառույցներում:
Հիշեցնենք, որ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունն այս տարի նախագահում է Հայաստանը։
ՀԱՊԿ-ում ընդգրկված են ՀՀ-ն, Ռուսաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը և Տաջիկստանը:
Լրահոս
0