00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:23
5 ր
Ուղիղ եթեր
09:28
31 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:07
51 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Աբովյան time
ԵԱՏՄ-ից դուրս գալը ՀՀ-ի համար տնտեսական ինքնասպանություն կլինի․ պոդկաստի հյուրը տնտեսագետ Թաթուլ Մանասերյանն է
18:15
43 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Փաշինյանի դեմ քրգործ չի հարուցվի. Վերաքննիչ դատարանը մերժեց միջնորդությունը

© Sputnik / Asatur Yesayants Asatur YesayantsՆիկոլ Փաշինյան
Նիկոլ Փաշինյան - Sputnik Արմենիա, 1920, 28.06.2022
Բաժանորդագրվել
Արծվիկ Մինասյանը հայտնեց, որ դատավորի որոշումը կրետիդ էր վճռաբեկ դատարանի դատավոր նշանակվելու համար, քանի որ նրա թեկնածությունն առաջադրվել է այդ պաշտոնում։
ԵՐԵՎԱՆ, 28 հունիսի – Sputnik. Վերաքննիչ դատարանի դատավոր Կարեն Բիշարյանը մերժեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի դեմ քրեական գործ չհարուցելու որոշման դեմ «Հայաստան» դաշինքի քարտուղար Արծվիկ Մինասյանի ու փաստաբան Հակոբ Մարտիրոսյանի բողոքը։
«Դատարանը որոշեց մերժել միջնորդությունը` Երևանի Առաջին ատյանի դատարանի որոշումը թողնելով ուժի մեջ։ Որոշումը կարող է բողոքարկվել Վճռաբեկ դատարանում` այն ստանալուց 15-օրյա ժամկետում»,–ասաց Բիշարյանը։
Արծվիկ Մինասյանը նիստից հետո լրագրողների հետ զրույցում նշեց, որ նիստի ընթացքում դատավորի պահվածքը կանխատեսելի էր դարձնում այսօրվա որոշումը։
«Ակնհայտ է դատավորի կախվածությունը քաղաքական վիճակից, ինչպես նաև նրա` հանցագործությունները քողարկելու մտադրությունը։ Հավանականությունը շատ մեծ էր, որ նման որոշում կկայացվեր, չնայած որևէ հակափաստարկ չի բերվել մեր ապացույցներին։ Այն, ինչ արեց Կարեն Բիշարյանը, կրեդիտ էր, որպեսզի Վճռաբեկում դատավոր ընտրվի, քանի որ նրա թեկնածությունն առաջադրված է»,–ասաց Մինասյանը։
Նա հավելեց, որ որոշումը կբողոքարկեն Վճռաբեկ դատարանում, ինչպես նաև ՄԻԵԴ կդիմեն։
Հիշեցնենք` 44-օրյա պատերազմում զոհվածների ծնողներն ապրիլի վերջից բողոքի ակցիաներ են անում ՀՀ գլխավոր դատախազության շենքի դիմաց։ Նրանք դատախազին էին փոխանցել իրենց ստորագրություններով դիմում-պահանջը 44-օրյա պատերազմի վերաբերյալ քրգործում վարչապետ Նիկոլ Փաշինյանին որպես մեղադրյալ ներգրավելու և իրենց տուժող ճանաչելու մասին։
Ապրիլի 28-ին դատախազությունից ծնողներին հայտնել էին, որ միջնորդությունն ուղարկվել է քրգործի վարույթն իրականացնող մարմնին։
Նշենք, որ ծնողների դիմումը վերաբերում է ՀՀ ՀՔԾ-ում 2020թ. նոյեմբերի 21-ին պաշտոնեական լիազորությունները չարաշահելու հատկանիշներով հարուցված քրգործին. քննության առարկա են պատերազմից առաջ և դրա ընթացքում ՀՀ բարձրաստիճան պաշտոնատար անձանց կողմից ենթադրաբար կատարված այնպիսի արարքներ, որոնք բացասական նշանակություն են ունեցել զինված ուժերի մարտունակության հարցում և ազդել են պատերազմի արդյունքի վրա։
Քրգործը նախաքննությունը հանձնված է ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեին։
Փաշինյանը որպես մեղադրյալ կներգրավվի՞ քրգործում, եթե դատախազը դիմումն ուղարկել է քննիչին
Լրահոս
0