00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ավետիքը լավ է զգում, բոլորից հանգիստ է. Չալաբյանի կինը պատմել է անելիքների մասին

© Sputnik / Zara Mika Անահիտ Ադամյան
 Անահիտ Ադամյան - Sputnik Արմենիա, 1920, 29.06.2022
Բաժանորդագրվել
Կալանքի տակ գտնվող Չալաբյանի կնոջ խոսքով՝ բազմաթիվ մարդիկ իրենց զորակցությունն են հայտնում, նշում, որ Ավետիքը պետք է ազատության մեջ լինի ու շարունակի հայրենանվեր գործը։
ԵՐԵՎԱՆ, 29 հունիսի – Sputnik. «Արար» հիմնադրամի համահիմնադիր, «Համախմբում» շարժման անդամ Ավետիք Չալաբյանի դեմ հարուցված քրեական գործը, ըստ որի նա իբր Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ուսանողական խորհրդի նախագահին նյութապես շահագրգռել է, կազմակերպված սադրանք է։
Sputnik Արմենիայի հետ զրույցում նման կարծիք հայտնեց Չալաբյանի կինը` Անահիտ Ադամյանը։
Բացի դատական նիստից, Ադամյանն ամուսնուն տեսել է 1 շաբաթ առաջ։ Հայտնեց, որ հիմնականում իրեն լավ է զգում և բոլորից հանգիստ է։ Այժմ ազատ ժամանակ շատ ունի. հոդվածներ է գրում, գիրք է կարդում։
«Մեզ թույլ են տալիս նրան տեսակցել ամսվա ընթացքում 2 անգամ` ցանկացած խմբով։ Վերջին անգամ 15-ամյա տղայիս հետ եմ գնացել, որը շատ հուզվեց` մեկուկես ամիս չէր տեսել հորը։ Ավելի փոքրերին չեմ տանում, քանի որ դեռ չեն հասկանա՝ ինչ է կատարվում, հետո էլ սպասելն ավելի դժվար կլինի նրանց համար»,- ասաց Ադամյանը։
Նրա պնդմամբ` Չալաբյանը կանխատեսել էր, որ իրեն կալանավորելու են, երբ ապրիլ ամսին սկսեց ակտիվ քաղաքականությամբ զբաղվել։
Խոսելով հանրային աջակցության մասին` Ադամյանն ընդգծեց, որ բազմաթիվ մարդիկ իրենց զորակցությունն են հայտնում, նշում, որ Ավետիքը պետք է ազատության մեջ լինի ու շարունակի իր հայրենանվեր գործը։
«Համակարգից (իրավապահ - խմբ.) էլ մարդիկ կան, որոնք գրում են ի աջակցություն Ավետիքի»,- ասաց տիկին Ադամյանը։
Նշենք, որ «Արար» հիմնադրամը, ընդդիմադիր պատգամավորներ` Սեյրան Օհանյանը, Իշխան Սաղաթելյանը, Էլինար Վարդանյանը, Հայկ Մամիջանյանը, Տիգրան Աբրահամյանը և ՀՀ նախկին փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանը երաշխավորություն էին ներկայացրել Չալաբյանի նկատմամբ կիրառված խափանման միջոց կալանքը փոխելու համար, սակայն մերժում են ստացել։

«Կարծում եմ, որ իշխանություններն ականջալուր չեն լինում երաշխավորագրերին, կարծիքներին, քանի որ նրան կամ նրա շուրջ համախմբած մարդկանց որպես այլընտրանք են տեսնում։ Կա նաև մեկ այլ տարբերակ` այսօր Ավետիքի ձայնը բավականին լսելի է, քանի որ նա երբեք ներգրավված չի եղել քաղաքականության, կոռուպցիոն որևէ գործում և միշտ բիզնեսով է զբաղվել կամ հասարակական գործունեություն ծավալել։ Ավետիքն այնպիսի կարծիք է հայտնել, որ մեր հանրապետության ոխերիմ թշնամի երկրի ղեկավարությունն է շահագրգռված նրա մեկուսացված լինելու հարցով»,- նշեց Ադամյանը։

Անդրադառնալով քրեական գործին և ձայնագրությանը, նա պնդեց` այդ ամենը կազմակերպված սադրանք է Ավետիքին մեկուսացնելու համար։ Ադամյանի պնդմամբ` կիսատ խոսակցության հիման վրա մարդ են կալանավորել, մի մարդու, որը 4 երեխաների հայր է, ղեկավարում է մի շարք հասարակական ծրագրեր։
Հուլիսի 12-ին լրանում է երկամսյա կալանքի ժամկետը, Չալաբյանի կինն էլ հույս ունի, որ ամուսինն արդեն ազատության մեջ կհայտնվի։
Նշենք, որ հունիսի 24-ին տեղի ունեցած դատական նիստում որոշվել է հաջորդ դատական նիստը նշանակել հուլիսի 24-ին։ Չալաբյանի պաշտպանները մտահոգություն են հայտնել, որ այդ օրը հնարավոր է՝ երաշխավորագրերի մերժման դեմ իրենց բողոքն առարկայազուրկ դարձած լինի։
Անելիքների մասին խոսելիս Չալաբյանի կինն ասաց` ամուսնու համար ներկա պահին անկյունաքարային հարցերը Հայաստանի անվտանգությունն ու ապագան են, հետևաբար, ռազմարդյունաբերությունն ու ռազմական ոլորտը գերակա են նրա համար։
Քաղաքականությամբ զբաղվելու որոշումն էլ, ըստ Անահիտ Ադամյանի, Չալաբյանի մոտ հասունացել է Քարագլուխ բարձունքում տեղի ունեցած իրադարձություններից հետո, քանի որ 1 շաբաթ առաջ էր այնտեղ եղել ու սարքավորումներ տարել։ Ազատ արձակվելուց հետո, եթե Չալաբյանը որոշի շարունակել քաղաքականությամբ զբաղվել, ապա կինը պատրաստ է նրա կողքին կանգնել ու աջակցել։
Լրահոս
0