00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
7 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
45 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Բողոքի ակցիաներ
Երևանը միացել է հայրենիքի սահմանների պաշտպանության ակցիաներին
18:19
3 ր
Մարի Զախարովա
Պուտինը ԼՂ կարգավիճակը չկարգավորված էր համարում, Երևանն այն ճանաչեց Ադրբեջանի կազմում. Մարիա Զախարովա
18:24
3 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Երբ Մոնթեի մասին գրելը տաբու է. ԲՏԱ–ն պատրաստվում է «Մետա»-ին դիմել

Մոնթե Մելքոնյան - Sputnik Արմենիա, 1920, 29.06.2022
Բաժանորդագրվել
Մոնթեի մասին «Ֆեյսբուք» սոցցանցում որևէ գրառում անելիս օգտատերը կարող է զրկվել մի շարք գործողություններից` լայվ անելուց կամ էլ որևէ խմբից օգտվելուց։
ԵՐԵՎԱՆ, 29 հունիսի – Sputnik. «Ֆեյսբուք» սոցիալական ցանցը շարունակում է արգելափակել այն քաղաքացիների էջերը, որոնք Հայաստանի ազգային հերոս, Արցախի հերոս Մոնթե Մելքոնյանի նկարներն են տարածում, նրա մասին գրառում անում կամ էլ մեկնաբանութուն թողնում։ Մոնթեի մասին գրառումները «Ֆեյսբուքը» սկսել է արգելափակել 2020թ․ արցախյան պատերազմից հետո, սակայն ժամանակ առ ժամանակ նորից արգելափակման ալիք է սկսվում։
Sputnik Արմենիան գրավոր հարցմամբ դիմել է բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն` պարզելու, թե նախարարությունն ինչ քայլեր է անում, որպեսզի հարթվի այս խնդիրը։
ԱՄՆ-ում մեքենան ու մոտոն ծախեց, եկավ Արցախ՝ պատերազմի. 21-րդ դարի Մոնթեի պատմությունը
«ՀՀ ազգային հերոս Մոնթեի վերաբերյալ գրառումներից հետո օգտահաշիվների ժամանակավոր կամ ամբողջովին արգելափակման հարցերի վերաբերյալ ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունն աշխատանքներ է տանում «Մետա» ընկերությանը պաշտոնապես դիմելու ուղղությամբ»,- ասված է ԲՏԱ նախարարության պատասխանում։
Նշվում է նաև, որ «Մետա»-ին դիմելու աշխատանքներն ընթացիկ փուլում են։
Ի դեպ, դեռ տարեսկզբին` փետրվարի 2-ին, ՀՀ մարդու իրավունքների նախկին պաշտպան Արման Թաթոյանը հայտնել էր, որ «Ֆեյսբուք» սոցիալական ցանցին նամակ է ուղղել վերոհիշյալ հարցի առնչությամբ։ Թաթոյանը հայտնել էր` հատուկ շեշտադրվել էր, որ «Ֆեյսբուքի» այս քաղաքականությունը վնասում է սոցիալական մեդիայում խոսքի ազատությանը, առավել ևս այն պարագայում, երբ Մոնթեն մեր ժողովրդի համար հայրենասիրության և առաքինության, անձնուրացության օրինակ է համարվում:
Թաթոյանի նամակից 5 ամիս է անցել, սակայն ՄԻՊ գրասենյակից Sputnik Արմենիային հայտնեցին, որ դեռ «Ֆեյսբուքից» պատասխան չեն ստացել. «Նման գործընթացները մի փոքր երկար են տևում, սակայն հույս ունենք, որ պատասխանը կլինի շուտով»։
Նկատենք, որ եթե Թաթոյանի նամակին 5 ամիս անց դեռ չեն պատասխանել, ապա ե՞րբ են պատասխանելու ԲՏԱ նախարարության` դեռևս չուղարկված նամակին։
Ի դեպ, «Ֆեյսբուքի» նման քայլը շատերը բացատրում են այն հանգամանքով, որ ադրբեջանցիներն են բողոք ներկայացնում Մոնթեի մասին որևէ գրառում տեսնելիս։
Հիշեցնենք, որ Sputnik Արմենիայի եթերում ՏՏ փորձագետ Սամվել Մարտիրոսյանը հայտնել էր` պետությունը պետք է անմիջական բանակցությունների մեջ մտնի, պետք է փորձեն ինչ-որ մեխանիզմներ ստեղծել, որ հնարավոր լինի լուծել այս իրավիճակը, երբ ակնհայտ խախտվում են մարդկանց իրավունքները։ Անդրադառնալով Մոնթեին արգելափակելու պատճառներին, Մարտիրոսյանը նշել էր, որ պատճառների մասին պաշտոնական տեղեկատվություն չկա, միայն ենթադրություններ են։
Լրահոս
0