00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:31
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Վարդան Ոսկանյան
Արցախից խաղաղապահների դուրս գալը հազիվ թե կապակցված լինի օկուպացված տարածքներից Իրանի վրա հարձակման մասին լուրերի հետ։
10:41
7 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1
Петербургский международный экономический форум. День первый - Sputnik Արմենիա, 1920
ՌԱԴԻՈ

Երևանում ինքնագլորները պատուհաս են դառնում. ո՞վ է մեղավոր

Քեյան. Ինքնագլորների, հեծանիվների համար վաղուց պետք է ստեղծված լինեին առանձին ուղիներ
Բաժանորդագրվել
«Վարորդի ընկեր» ՀԿ-ի ղեկավար Տիգրան Քեյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է հավելվածով աշխատող վճարովի ինքնագլորների երթևեկության կանոնակարգման հարցին։
Երևանում ինքնագլորների (самокат) պատճառով քաղաքացիներ են տուժում, որովհետև քաղաքային իշխանությունն աշխարհում զարգացող իրավիճակներին համահունչ չի արձագանքում։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս տեսակետը հայտնեց «Վարորդի ընկեր» ՀԿ-ի ղեկավար Տիգրան Քեյանը։
Երևանի պետական բժշկական համալսարանի ռեկտոր Արմեն Մուրադյանն օրերս խիստ մտահոգիչ վիճակագրություն էր ներկայացրել՝ հայտնելով, որ միայն վերջին 3 ամսվա ընթացքում էլեկտրական ինքնագլորներից տուժած շուրջ 40 քաղաքացի է տեղափոխվել համալսարանական հիվանդանոց։

«Խնդիրը ոչ այնքան առնչվում է ինքնագլորների անկանոն երթևեկությանը, որքան Երևանի քաղաքապետարանի անգործությանը։ Արտասահմանյան շատ երկրներում հեծանիվների, սկուտերների ու ինքնագլորների համար գոյություն ունեն առանձին ուղիներ, արահետներ, որոնք մեզ մոտ մինչ օրս չկան։ Եթե չկան համապատասխան պայմաններ, երթուղիներ, հետևաբար քաղաքացիներն ինքնագլորները, հեծանիվները վարում են ըստ իրենց հայեցողության, այսինքն` որտեղ պատահի, ու քանի որ շատերը չեն տիրապետում երթևեկության կանոններին, հաճախ ենթարկվում են ճանապարհատրանսպորտային պատահարների»,- պարզաբանեց Քեյանը։

Նրա խոսքով` պետք է պարզել, թե ինչ հանգամանքներում են ինքնագլորներից տուժել քաղաքացիները, պատահարները եղել են ճանապարհների՞ն, թե՞ այլ վայրերում, հետևաբար, քաղաքային իշխանությունը, ըստ Քեյանի, բավական լուրջ անելիք ունի և պետք է դեռ տարիներ առաջ առանձնացրած լիներ առանձին երթուղիներ նման շարժական միջոցների համար, որպեսզի նման խնդիրներ չառաջանային։
«Հեծանվորդները նույնպես գնալով շատանում են մայրաքաղաքում։ Հիմա ի՞նչ, հեծանիվը որպես փոխադրամիջոց պետք է խնդրահարո՞ւյց դառնա։ Քաղաքապետարանն ուղղակի պարտավոր է իր սեփականության, տնօրինման տակ գտնվող ճանապարհներն այնպես կահավորել, այնպիսի հարմարավետ պայմաններ ստեղծել, որ քաղաքացիները խնդիրներ չունենան։ Եթե համապատասխան մայթեր կամ հետիոտնի համար նախատեսված անցումներ չկան, ապա ոստիկանությո՞ւնը պետք է դրանք կառուցի»,- տարակուսեց «Վարորդի ընկեր» ՀԿ-ի ղեկավարը։
Երևանի Կենտրոն վարչական շրջանում ապամոնտաժվել է ինքնակամ կառուցված սրճարան
Քեյանի դիտարկմամբ` եթե անգամ ինքնագլորները չեն համարվում երթևեկության օբյեկտ, մեկ է` նրանք նույն այդ երթևեկության մասնակիցներ են, ինչպես բոլոր նրանք, ովքեր գտնվում են երթևեկության մեջ, անկախ այն հանգամանքից` ոտքով են, թե ինքնագլորով, սքեյթով, անվաչմուշկով, մոպեդով կամ հեծանիվով։
«Ճանապարհային ոստիկանությունը պարտավոր չէ նրանց համար առանձին երթուղիներ գծել և առանձին կանոններ սահմանել, դա առհասարակ նրա գործառույթը չէ։ Ոստիկանությունը պետք է ճանապարհային երթևեկության կանոնները խախտողներին հսկի ու պարտադրի, որ շարժվեն այդ կանոններով։ Բայց քանի որ մեր ճանապարհները կահավորված չեն համապատասխան գծանշումներով, ապա դա քաղաքային իշխանության մեղքն է»,- ասաց Քեյանը։
Նրա համոզմամբ` եթե Հայաստանում ներդրվում են նոր բիզնեսներ, իշխանությունն իր հերթին պետք է նպաստի դրանց զարգացմանը, առավել ևս, որ վարձույթով տրվող և հավելվածով աշխատող բիզնեսների հիմնումն օրենքով արգելված չէ։ Քեյանի դիտարկմամբ` արդեն սովորական երևույթ է դարձել, որ շատ քաղաքացիներ աշխատանքի են գնում հենց ինքնագլորներով, որոնց կարելի է հանդիպել մայրաքաղաքի բազմաթիվ հատվածներում։
Երևանի քաղաքապետարանի լրատվության վարչությունից Sputnik Արմենիային փոխանցեցին, որ իրենք ինքնագլորների խնդրի հետ որևէ առնչություն չունեն, երբեք չեն միջամտել, որովհետև ինքնագլորները ներկրվել են մասնավոր ընկերությունների նախաձեռնությամբ, իսկ Երևանի քաղաքապետարանը որևէ փաստաթղթի կամ կանոնակարգման հետ գործ չի ունեցել և այս պահին էլ ազդելու որևէ լծակ չունի։
Լրատվական վարչությունից ասացին նաև, որ ոլորտի պատասխանատու մարմինը ճանապարհային երթևեկության կազմակերպման պարեկային ոստիկանությունն է։
Իսկ ոստիկանության տեղեկատվական կենտրոնից Sputnik Արմենիային վստահեցրին, որ ինքնագլորները «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» օրենքի համաձայն` չեն համարվում երթևեկության օբյեկտ, հետևաբար դրանց շարժի կանոնակարգման հետ կապված խնդիրն իրենց իրավասության շրջանակում չէ։
Ի՞նչ է կատարվելու վաղը Երևանում` մշուշ է. ճարտարապետը մտահոգված է մայրաքաղաքի տեսքով
Լրահոս
0