00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
7 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
45 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Բողոքի ակցիաներ
Երևանը միացել է հայրենիքի սահմանների պաշտպանության ակցիաներին
18:19
3 ր
Մարի Զախարովա
Պուտինը ԼՂ կարգավիճակը չկարգավորված էր համարում, Երևանն այն ճանաչեց Ադրբեջանի կազմում. Մարիա Զախարովա
18:24
3 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:34
3 ր
Ուղիղ եթեր
09:38
22 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
54 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Սուրեն Աղաջանյանը Եվրոպայի չեմպիոն է

© press office of the Wrestling Federation of ArmeniaՍուրեն Աղաջանյան
Սուրեն Աղաջանյան - Sputnik Արմենիա, 1920, 29.06.2022
Բաժանորդագրվել
4 գոտեմարտ և նույնքան հաղթանակ, մեկ մրցաշարում նման արդյունքին կնախաձեր յուրաքանչյուր ըմբիշ։ 32 միավոր վաստակելով բոլոր գոտեմարտերի հանրագումարում, հայ ըմբիշը միայն մեկ միավոր տվեց մրցակիցներին։ Եվ բնականաբար այս ամենի վերջնական արդյունքը Եվրոպայի չեմպիոնի կոչումն էր։
ԵՐԵՎԱՆ, 29 հունիսի – Sputnik, Խաչիկ Չախոյան. Հունահռոմեական ոճի ըմբիշ Սուրեն Աղաջանյանը, մինչև 20 տարեկան ըմբիշների Եվրոպայի առաջնության եզրափակիչում 4։0 հաշվով հաղթելով վրացի Դմիտրի Խաչիձեին, դարձավ Եվրոպայի չեմպիոն։
Եզրափակիչի առաջին մրցափուլում Աղաջանյանը գեղեցիկ գլորումուվ առաջ անցավ հաշվի մեջ՝ 3։0։ Երկրորդ մրցափուլում հայ ըմբիշի ակտիվ գործողությունները ստիպեցին վրացուն դուրս գալ գորգի սահմաններից, ինչը ևս մեկ միավոր էր Աղաջանյանի օգտին։ Ինչքան էլ Խաչիձեն փորձեց հետ բերել կորցրածը, դա նրան չհաջողվեց։
Սուրեն Աղաջանյանը Եվրոպայի առաջնությունում մեկնարկեց լատվիացի Կասպարս Բոնդարենկոյի նկատմամբ բացահայտ առավելությամբ՝ 10։0 հաշվով հաղթանակով։
Քառորդ եզրափակիչում նույնպես հայ ըմբիշը ոչ մի միավոր չտվեց մրցակցին ու 9։0 հաշվով պարտության մատնեց շվեդ Լիաս Ջեյսոն Այհանին։
Ըմբշամարտիկ Արման Հարությունյանը հաղթել է թուրք մրցակցին Եվրոպայի առաջնությունում
Կիսաեզրափակչում էլ Սուրենը սկզբունքային գոտեմարտում ու նորից բացահայտ առավելությամբ հաղթանակի հասավ ադրբեջանցի Նիհատ Զահիդ Մամադլիի նկատմամբ։
Այսօր մի փոքր ավելի ուշ Եվրոպայի առաջնության ոսկե մեդալի համար գոտեմարտելու է Արթուր Խաչատրյանը։ Հայ ըմբիշի մրցակիցը եզրափակիչում լինելու է վրացի Նիկա Բրոլաձեն։
Հիշեցնենք` ըմբշամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունը Իտալիայի մայրաքաղաք Հռոմում մեկնարկել է հունիսի 27-ին և կավարտվի հուլիսի 3-ին։
Մրցումների երկրորդ օրը Հայաստանի հավաքականի կազմում մեդալ վաստակեցին երկու ըմբիշներ։
Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի հավաքականը Իրանից մեդալներով է վերադարձել
87 կգ քաշային կարգում 3-րդ տեղի համար պայքարում Վիգեն Նազարյանը 3-0 հաշվով հաղթել է Շվեդիայի ներկայացուցիչ Ալգոտ Կելմանին ու արժանացավ բրոնզե մեդալի:
Գերծանր քաշային Ալբերտ Վարդանյանը Եվրոպայի առաջնությունից նույնպես կվերադառնա մեդալով։ Մեր ըմբշիը երրորդ տեղի համար գոտեմարտում մաքուր հաղթանակի է հասել թուրք Թալիպ Չիֆտչիի նկատմամբ։
Իսկ ահա 55կգ քաշային կարգում Հոմերոս Առաքելյանը, որը հնարավորություն էր ստացել գոտեմարտելու բրոնզե մեդալի համար, վնասվածքի պատճառով գորգ դուրս չեկավ, ու հաղթող ճանաչվեց մրցակիցը։
Լրահոս
0