2023-25 թթ.–ի 7%-անոց տնտեսական աճը մնում է ուժի մեջ. գնաճը սահմանված թիրախից բարձր է

© Sputnik / Aram NersesyanՏիգրան Խաչատրյան
Տիգրան Խաչատրյան - Sputnik Արմենիա, 1920, 30.06.2022
Տիգրան Խաչատրյան
Բաժանորդագրվեք
Yandex newsTelegram
ՀՀ ֆինանսների նախարարը հայտնեց, որ առաջիկա 3 տարիների համար նախատեսվում է ավելացնել սոցիալական ծրագրերը։
ԵՐԵՎԱՆ, 30 հունիսի – Sputnik. ՀՀ կառավարությունն այսօրվա նիստում հաստատեց 2023-2025 թվականների պետական միջնաժամկետ ծախսերի և կառավարության պարտքի բեռի նվազեցման` 2022-2026 թվականների վերանայված ծրագրերը։
Ինչպես նիստի ընթացքում հայտնեց ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը, 2023-25թթ–ին ՀՀ կառավարության տնտեսական քաղաքականությունն ուղղված է լինելու 7 տոկոս տնտեսական աճի ապահովմանը` ներդրումների ծավալի ու ծախսերի էական բարձրացման միջոցով։
«Կարևոր է ընդգծել, որ դա պետք է տեղի ունենա պարտքի կառավարելիության բարձրացման ու այդպիսով մակրոտնտեսական կայունության երաշխավորման պայմաններում»,– ասաց Խաչատրյանը։
Նրա խոսքով` այս տարվա կանխատեսումներով կառավարության պարտքը չի գերազանցի ՀՆԱ–ի 60 տոկոսը` նախկինում սահմանված 60.2 տոկոսի փոխարեն, հարկային եկամուտները կգերազանցեն ՀՆԱ–ի 23.4 տոկոսը, ինչպես սահմանված է այս տարվա բյուջեով։
«Այս տարվա 5 ամիսների ընթացքում արձանագրված տնտեսական ակտիվության բարձր ցուցանիշը, որը կազմել է 10.2 տոկոս, թույլ է տալիս գնահատել, որ տարին կամփոփվի տնտեսական աճի թիրախին մոտ` ՀՆԱ–ի 7 տոկոս աճով։ Դեռևս սահմանված թիրախից բարձր է մնում գնաճը, ինչն առավելապես պայմանավորված է միջազգային շուկաներում հիմնական ապրանքների և ծառայությունների գների զգալի բարձրացմամբ»,– ասաց Խաչատրյանը։
Չնայած միջազգային իրավիճակը շարունակում է անորոշ մնալ, բայց ֆինանսների նախարարի խոսքով` ՀՀ կառավարության համար թիրախային է մնում առաջիկա 3 տարիների համար սահմանված 7 տոկոս տնտեսական աճը։
Պատրաստ են մշտապես աջակցել. Տիգրան Խաչատրյանը հանդիպել է ԱԶԲ-ի ներկայացուցիչների հետ
Նախարարը նաև հայտնեց, որ առաջիկա 3 տարիների համար նախատեսվում է 16.5 մլրդ դրամով ավելացնել սոցիալական ծրագրերը։ Այդ գումարի շրջանակում կենսաթոշակների ու սոցիալական այլ նպաստների ավելացման չափերի մասին նախարարը չխոսեց` նշելով, որ դրա մասին մանրամասն կներկայացնեն ոլորտի պատասխանատուները։
17.3 մլրդ դրամով կավելանան պետական աշխատավարձերին հատկացվող գումարները, 22.3 մլրդ դրամով կավելանա 2022թ–ի առողջապահության բյուջեն, 36.1 մլրդ դրամով` կրթության, 6.3 մլրդ դրամով` գիտության ոլորտի բյուջեն։
Վահան Քերոբյանն ու Տիգրան Խաչատրյանը հանդիպել են մի խումբ գործարարների հետ
Լրահոս
0