00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:34
3 ր
Ուղիղ եթեր
09:38
22 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
54 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:21
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:42
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
12:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

3 տարվա կոնյակի սպիրտը մնացել է տարաներում. գործադիրը խաղողի մթերման համար տեղ է ազատում

© Sputnik / Armine AlexanyanՀՀ կառավարության շենք
ՀՀ կառավարության շենք - Sputnik Արմենիա, 1920, 30.06.2022
ՀՀ կառավարության շենք
Բաժանորդագրվել
Կառավարությունը եզրակացրել է, որ տնտեսավարողների մոտ ներկա պահին շուրջ 42.5 մլն լիտր սպիրտ է կուտակվել։
ԵՐԵՎԱՆ, 30 հունիսի – Sputnik. ՀՀ կառավարությունն այսօր որոշեց կոնյակագործներին տրված արտահանման արտոնության ժամկետը երկարաձգել ևս 6 ամսով։ Նախորդ որոշմամբ այն ավարտվում էր հուլիսի 1-ից։
Բանն այն է, որ կոնյակի արտադրության ոլորտում, ըստ կառավարության, լուրջ խնդիրներ են ի հայտ եկել, որոնք կարող են խոչընդոտել խաղողի այս տարվա բերքի մթերման գործընթացը։
Կառավարության տեղեկություններով` տնտեսավարողների մոտ այս պահին շուրջ 42.5 մլն լիտր կոնյակի սպիրտ է կուտակվել, մինչդեռ արտահանման ծավալները չափազանց փոքր են մինչև նոր բերքի մթերումը դրա սպառումն ապահովելու համար։
Որոշմանը կից ներկայացված վիճակագրության համաձայն` կոնյակի սպիրտի արտահանման ծավալները սկսել են նվազել 2019-ից ի վեր։ Գործադիր իշխանությունը դա պայմանավորում է կորոնավիրուսի համավարակով։
Այսպես` 2019 թ.–ին ՀՀ–ից արտահանվել է 14.5 մլն լիտր կոնյակի սպիրտ, 2020–ին`7.1, 2021–ին` 6.7, իսկ 2022–ի 5 ամիսներին՝ ընդամենը 1.9 մլն լիտր։
Միաժամանակ, նույն պաշտոնական վիճակագրության համաձայն, այդ նույն ժամանակահատվածում խաղողի մթերման ու դրանից կոնյակի սպիրտ արտադրելու ծավալները ոչ միայն չեն նվազել, այլև ավելացել են` 2019 թվականին մթերվել է շուրջ 163 000 տոննա, 2020–ին ՝ շուրջ 235 000, 2021–ին` շուրջ 195 000 տոննա խաղող։
«Եթե հաշվի առնենք, որ միջին հաշվով 12 կգ խաղողից ստացվում է 1 լիտր կոնյակի սպիրտ, ապա 2019 թվականին արտադրված կոնյակի սպիրտի ծավալը կազմում է շուրջ 12.2 մլն լիտր, 2020 թվականին` շուրջ 17.6, իսկ 2021 թվականին՝ շուրջ 14.6»,– նշում է կառավարությունը` եզրակացնելով, որ տնտեսավարողների մոտ ներկա պահին շուրջ 42.5 մլն լիտր սպիրտ է կուտակվել։
Այս համատեքստում կառավարությունն արձանագրում է. «2022 թվականի խաղողի բերքի մթերման համար անհրաժեշտ է ապահովել կոնյակի սպիրտի պահման ազատ տարողություններ»։
Իսկ որպեսզի տարողություններն ազատվեն, սպիրտը պետք է արագացված տեմպերով արտահանվի։ Դրա համար կառավարությունը կոնյակի սպիրտի արտահանողներին տրամադրվող արտոնության ժամկետը երկարաձգում է մինչև 2022 թվականի դեկտեմբերի 30-ը։
2023-25 թթ.–ի 7%-անոց տնտեսական աճը մնում է ուժի մեջ. գնաճը սահմանված թիրախից բարձր է
Գործադիր մարմնի համոզմամբ` սա շուրջ 3 մլն լիտր կոնյակի սպիրտի արտահանումը ապահովելու և 2022 թվականին ակնկալվող խաղողի մթերումների գործընթացը կազմակերպելու հնարավորություն կտա։
Հիշեցնենք` կոնյակի սպիրտի արտահանման համար նախատեսված արտոնությունը սահմանվել էր 2020 թվականի սեպտեմբերի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ը, այնուհետև օժանդակության ժամկետը երկարաձգվել էր մինչև 2022 թվականի հունիսի 30-ը։ Դրանով սահմանված է 100 000 լիտրը գերազանցող կոնյակի սպիրտի արտահանվող խմբաքանակների համար 100 դրամ պետական տուրքերի չափով օժանդակություն։
Կենսաթոշակներն ու նվազագույն աշխատավարձը 2023թ–ի հունվարից կբարձրանան. Փաշինյան
Լրահոս
0