00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
7 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
45 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Բողոքի ակցիաներ
Երևանը միացել է հայրենիքի սահմանների պաշտպանության ակցիաներին
18:19
3 ր
Մարի Զախարովա
Պուտինը ԼՂ կարգավիճակը չկարգավորված էր համարում, Երևանն այն ճանաչեց Ադրբեջանի կազմում. Մարիա Զախարովա
18:24
3 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ինչու է Թուրքիան միշտ ստանում այն, ինչ ուզում է. միգուցե արժե ուսումնասիրե՞լ հարևանի փորձը

© AP Photo / © Presidential Press Service via AP, PoolՌեջեփ Թայիփ Էրդողան
Ռեջեփ Թայիփ Էրդողան - Sputnik Արմենիա, 1920, 30.06.2022
Բաժանորդագրվել
Եկեք անկեղծ լինենք։ Ինչու է Թուրքիան առաջին հայացքից բավական բարդ նպատակներ դնում իր առջև և գրեթե միշտ հասնում դրանց իրագործմանը։ Պատասխանը շատ պարզ է՝ ուղղակի թուրքերը միշտ ընտրում են ճիշտ տեղը և ճիշտ պահը։
Ինչու է Թուրքիան միշտ ստանում այն, ինչ ցանկանում է. միգուցե արժե ուսումնասիրե՞լ հարևանի փորձը
Այս անգամ ճիշտ տեղը ՆԱՏՕ-ն էր, ճիշտ պահը՝ Ուկրաինայում ծավալվող գործողությունների ժամանակաշրջանը։ Հենց այդ գործողությունները ստիպեցին ավանդաբար չեզոք Շվեդիային և Ֆինլանդիային շտապ հայցել ՆԱՏՕ-ի անդամությունը, ինչից էլ հմտորեն օգտվեց Անկարան` արդյունավետ գործիք դարձնելով վետոյի իր իրավունքը և սպառնալով ընդհանրապես կասեցնել ՆԱՏՕ-ի ընդարձակումը, եթե Շվեդիան և Ֆինլանդիան չարտաքսեն կամ չարտահանձնեն իրենց անկախության համար պայքարող քրդերին, որոնց Թուրքիայի իշխանություններն ահաբեկիչ են անվանում։ Եվ Ստոկհոլմն ու Հելսինկին տեղի տվեցին։
Տարիներ շարունակ Շվեդիան և Ֆինլանդիան ապաստան էին տալիս քրդերին` անընդհատ հավաստիացնելով՝ մեզ մոտ ձեզ ոչինչ չի սպառնում, մենք կապահովենք ձեր անվտանգությունը։ Հիմա, երբ այդ երկու երկրները փաստորեն գործարք կնքեցին Թուրքիայի հետ, տեսեք, թե ինչ է ասում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը.
«Արտահանձնումը մեծահոգություն է, որին ՆԱՏՕ-ի կազմում դաշնակիցները դիմում են ահաբեկչական գործունեության համար դատապարտված անձանց դեպքում»։
Չէ, դուք պատկերացնո՞ւմ եք` պարզվում է, որ քրդերի արտահանձնումը, որոնց Թուրքիայում անկասկած բավական դաժան ճակատագիր է սպասում, իրականում մեծահոգության արտահայտում է։
Որոշ մեկնաբաններ հարց են բարձրացնում՝ բա ինչո՞ւ բազմաթիվ խնդիրներ ունեցող այլ երկրներ չհետևեցին Թուրքիայի օրինակին և չօգտագործեցին հարմար առիթը իրենց պրոբլեմները լուծելու համար։ Էդպիսի փորձ եղել է։ Խորվաթիայի նախագահ Զորան Միլանովիչը հայտարարել էր, թե դեմ է Շվեդիայի և Ֆինլանդիայի անդամակցությանը ՆԱՏՕ-ին, քանի դեռ չեն լուծվել խնդիրները Բալկաններում, մասնավորապես, քանի դեռ հարևան երկրում՝ Բոսնիա և Հերցեգովինայում, օրենսդրությունը չի համապատասխանեցվել բոսնիացի խորվաթների շահերին։ Սակայն Խորվաթիայի նախագահի այս դիրքորոշումը աջակցություն չգտավ նույնիսկ իր սեփական երկրի ներսում։ Ու դա միանգամայն հասկանալի է՝ Խորվաթիան, կներե′ք, այնուամենայնիվ Թուրքիա չէ։
Թուրքիայի համար սա հրաշալի առիթ էր ոչ միայն Եվրոպայում գտնվող քրդերի հարցում իր նպատակին հասնելու, այլև ցույց տալու ողջ աշխարհին՝ «մենք ոչ միայն թքած ունենք մեզ վրա ազդելու փորձերի վրա, այլև այսուհետ ինքներս ենք պայմաններ թելադրելու Արևմուտքին»։
ՆԱՏՕ-ն հնարավոր է համարում Ուկրաինայի տարածքների զիջումը հանուն խաղաղության
Ընդամենը մեկ օրինակ բերեմ. Շվեդիայի, Ֆինլանդիայի և Թուրքիայի ստորագրած հուշագրում նաև էսպիսի կետ կա` «Ազգային օրենսդրության մեջ պետք է լրացումներ մտցվեն ահաբեկչության դեմ պայքարելու վերաբերյալ»։
Ինչպես ասում են՝ անհավատալի է, բայց փաստ է՝ Թուրքիան, որին 20 տարուց ավելի Եվրամիության անդամ էլ չեն ընդունում, թելադրում է երկու եվրոպական երկրներին, թե ինչպիսին պետք է լինի իրենց ազգային օրենսդրությունը։
Թեև ինչու ենք զարմանում՝ քանի՞ անգամ են Թուրքիայում ակնարկել, որ մենք՝ հայաստանցիներս, պիտի փոխենք մեր Սահմանադրությունը, որտեղ Հայոց ցեղասպանության մասին հիշատակում կա, չնայած շատ լավ գիտենք, որ էդպիսի բան մեր հիմնական օրենքի տեքստում ընդհանրապես չկա։
Եվ, այնուամենայնիվ, հետաքրքիր է՝ հուլիսի 1-ին Վիեննայում, որտեղ կայանալու է հայ-թուրքական հերթական հանդիպումը, Անկարայի ներկայացուցիչը կրկին կբարձրացնի՞ մեր Սահմանադրության հարցը։
Ի դեպ, Մադրիդում ստորագրված հուշագրում որպես ահաբեկչական է նշվում Սիրիայում գործող «Ժողովրդական ինքնապաշտպանության ջոկատներ» քրդական կազմակերպությունը, որը ժամանակին մեծ դեր է խաղացել տխրահռչակ Իսլամական պետության դեմ պայքարում։
Դե պատկերացրե′ք՝ այն կազմակերպությունը, որը միանշանակ միացել է, այսպես կոչված, Խալիֆությունը ջախջախելու միջազգային ջանքերին, հիմա ահաբեկչական է որակվում Թուրքիայի կողմից, իսկ միջազգային հանրությունը, որը շատ ակտիվ կերպով համագործակցում էր քրդական այս կառույցի հետ, հիմա բերանը ջուր է առել ու չի էլ արձագանքում։
Թուրքիան սպասում է, որ Ֆինլանդիան ու Շվեդիան ՔԱԿ-ի և FETO-ի 33 անդամների կարտահանձնեն
Իսկ ընդհանրապես, ինչպես նշում են վերլուծաբանները, Թուրքիան նաև շատ իրատեսական դիրքորոշում է որդեգրել ուկրաինական իրադարձությունների հարցում։ Բոլորովին ոգևորված չէ Ռուսաստանի հանդեպ Արևմուտքի պատժամիջոցներով, և եթե նման դիրքորոշման համար Եվրոպան պատժեց Վրաստանին, ապա Թուրքիայի դեպքում դա չի անցնում շատ պարզ պատճառով՝ Թուրքիան ինքն է տարիներ առաջ հայտարարել՝ չե՞ք ընդունում մեզ Եվրամիություն, հե′չ էլ ընդունեք, մենք ամենևին չենք պատրաստվում տարիներով բախել ձեր դռները։
Նման ակնհայտ արհամարհական վերաբերմունքը Եվրամիության հանդեպ հանգեցրել է այն բանին, որ Թուրքիան հիմա փաստորեն միակ երկիրն է, որն առանց վարանելու հանդես է գալիս ռուս-ուկրաինական առճակատումը ոչ թե ուժային, այլ զուտ դիվանագիտական միջոցներով կարգավորելու օգտին։ Դե հիմա ասեք՝ չարժե՞ արդյոք մանրամասն ուսումնասիրել հարևանի փորձը։ Նույնիսկ եթե խնդիրներ ունես այդ հարևանի հետ։
Թուրքիայի նախագահ - Sputnik Արմենիա, 1920, 29.06.2022
Էրդողանի հաղթանակը․ ի՞նչ գնով են Շվեդիան ու Ֆինլանդիան ՆԱՏՕ-ի անդամ դառնալու
Լրահոս
0