00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Աղբ չթափելու մշակույթը մեզ մոտ դեռ կաղում է. ի՞նչ անել մաքուր Երևան ունենալու համար

© Sputnik / Aram NersesyanՑուցանակ երևանյան շենքերից մեկի պատին
Ցուցանակ երևանյան շենքերից մեկի պատին - Sputnik Արմենիա, 1920, 30.06.2022
Բաժանորդագրվել
Երևանում, հատկապես երեկոյան ժամերին, ամենուր կարելի է մեծ քանակությամբ աղբ տեսնել, և դա բնորոշ է ոչ միայն ծայրամասերին, այլև քաղաքի կենտրոնին։ Որո՞նք են այս իրավիճակի իրական պատճառները, ի՞նչ են կարծում խնդրով մտահոգներն ու ինչպե՞ս ի վերջո երկիրը դարձնել մաքուր։
«Չնախատեսված տեղում աղբ թափելն ամոթ է». որքան էլ հայ երիտասարդներից ոմանք այս հեշթեգով սոցցանցերում փորձում են պայքարել Հայաստանի ու հատկապես քաղաքամայր Երևանի մաքրության համար, միևնույն է` աղբ չթափելու մշակույթը մեզ մոտ դեռ կաղում է։
© Sputnik / Naira MelkumyanԱղբով լի պարկը դրել են ծառի տակ
Кулек с мусором на под деревом на улице - Sputnik Արմենիա, 1920, 29.06.2022
Աղբով լի պարկը դրել են ծառի տակ
Վերջին օրերին համացանցում մեծ աղմուկ բարձրացրեց մի տեսանյութ, որում ընկերություններից մեկի աշխատակցուհին Մալաթիա թաղամասի շուկայի հետնամասում գտնվող ոռոգման ջրանցքն արկղերով աղբ էր լցնում:
Երևանի քաղաքապետարանը մեկ օր անց արձագանքեց, որ արձանագրություն է կազմվել ՀՀ վարչական իրավախախտումերի օրենսգրքի 43.1-ի 4 մասով, որով 160,000-200,000 դրամ տուգանք է նախատեսված։
Ցավոք, նման դեպքերը բացառիկ չեն նաև Երևանի կենտրոնում։
© Sputnik / Aram Nersesyan

Երևանի կենտրոնում գտնվող աղբամաններ

Երևանի կենտրոնում գտնվող աղբամաններ - Sputnik Արմենիա
1/8

Երևանի կենտրոնում գտնվող աղբամաններ

© Sputnik / Aram Nersesyan

Գերբեռնված աղբամաններ Երևանի կենտրոնում

Գերբեռնված աղբամաններ Երևանի կենտրոնում - Sputnik Արմենիա
2/8

Գերբեռնված աղբամաններ Երևանի կենտրոնում

© Sputnik / Aram Nersesyan

Երևանի փողոցներից մեկում

Երևանի փողոցներից մեկում  - Sputnik Արմենիա
3/8

Երևանի փողոցներից մեկում

© Sputnik / Aram Nersesyan

Հին կահույք ու ներքնակ Երևանի փողոցում

Հին կահույք ու ներքնակ Երևանի փողոցում - Sputnik Արմենիա
4/8

Հին կահույք ու ներքնակ Երևանի փողոցում

© Sputnik / Aram Nersesyan

Լիքը աղբամաններ ու թափված աղբ Երևանի փողոցներից մեկում

Լիքը աղբամաններ ու թափված աղբ Երևանի փողոցներից մեկում - Sputnik Արմենիա
5/8

Լիքը աղբամաններ ու թափված աղբ Երևանի փողոցներից մեկում

© Sputnik / Aram Nersesyan

Լիքը աղբամաններ ու թափված աղբ Երևանի փողոցներից մեկում

Լիքը աղբամաններ ու թափված աղբ Երևանի փողոցներից մեկում - Sputnik Արմենիա
6/8

Լիքը աղբամաններ ու թափված աղբ Երևանի փողոցներից մեկում

© Sputnik / Lilit Demuryan

Փակ աղբատարի մոտ թափված աղբ

Փակ աղբատարի մոտ թափված աղբ - Sputnik Արմենիա
7/8

Փակ աղբատարի մոտ թափված աղբ

© Sputnik / Naira Melkumyan

Հյութի մետաղյա տարան նետել են մայթին։

Հյութի մետաղյա տարան նետել են մայթին։ - Sputnik Արմենիա
8/8

Հյութի մետաղյա տարան նետել են մայթին։

1/8

Երևանի կենտրոնում գտնվող աղբամաններ

2/8

Գերբեռնված աղբամաններ Երևանի կենտրոնում

3/8

Երևանի փողոցներից մեկում

4/8

Հին կահույք ու ներքնակ Երևանի փողոցում

5/8

Լիքը աղբամաններ ու թափված աղբ Երևանի փողոցներից մեկում

6/8

Լիքը աղբամաններ ու թափված աղբ Երևանի փողոցներից մեկում

7/8

Փակ աղբատարի մոտ թափված աղբ

8/8

Հյութի մետաղյա տարան նետել են մայթին։

Օրեր առաջ Երևանի ավագանու նիստում ավագանու անդամ Իզաբելլա Աբգարյանն ասաց. «Երևանն ավելի կեղտոտ է, քան առաջ, ու հարց է, թե էլի քանի՞ աշխատող պետք է ընդունեն, որպեսզի քաղաքը մաքուր լինի։ Իսկ միգուցե խնդիրը մենեջմենթի՞ մեջ է»։
Նշենք, որ 1 մլն-ից ավելի բնակչությամբ Երևան քաղաքի մաքրությունն ապահովող 300 հավաքարարների թիվը վերջերս որոշվեց ավելացնել ևս 200 ով։
Sputnik Արմենիայի հետ զրույցում Աբգարյանը շեշտեց, որ քաղաքում մաքրության ապահովումը կարևոր է հատկապես ամռան ամիսներին։
«Առանց այն էլ Երևանի օդում փոշին շատ-շատ է։ Մայթերը ցախավելով մաքրելիս նույն փոշին բարձրանում է օդ։ Երբեմն մարդիկ կանգառում կանգնած են լինում, հավաքարարը գալիս է, փոշի բարձրացնում։ Սա լուրջ խնդիր է և մասնագիտական քննարկում է պահանջում, որի արդյունքում պետք է վերանայվի Երևանի փողոցները մաքրելու` այս հին ցախավելային ձևը»,- ասաց նա։
Աբգարյանը վստահ է, որ Երևանի պես քաղաքի համար մեկ կամ երկուանգամյա մաքրումը շատ քիչ է, որովհետև ժամը 17-ին արդեն ունենում ենք աղբի մեջ կորած քաղաք։
«Օրվա ընթացքում, Չեռնոգորիայի օրինակով, պետք է լինեն փողոցներով անցնող հավաքարարներ, որոնք պարբերաբար կդատարկեն փոքր աղբամանները։ Դա շատ կարևոր է հատկապես ամռան ամիսներին, երբ մարդիկ շատ են խմում զովացուցիչ ըմպելիքներ, և փոքրիկ աղբամանները շատ արագ լցվում են պլաստիկով։ Աղբամանից դուրս մնացած ցանկացած աղբ էլ քամին տանում է ու դարձնում փողոցային աղբ։ Երկու օր առաջ Մաշտոցի պուրակում ժամը 17–ին բոլոր աղբամանները լիքն էին և դրանց կողքին` աղբի կույտեր»,–ասում է Աբգարյանը։
Նա վստահ է, որ «հեծանիվ հորինելու» կարիք չկա, ընդամենը պետք է հավաքվեն մարդիկ, որոնք փորձ ունեն, գործընկերներ ունեն մաքուր քաղաքներում ու հասկանան` այդ փորձն ինչպես այստեղ կիրառել։
Հակառակ դեպքում, հավաքարարների թիվն է ավելացվում, գումար է տրամադրվում, բայց արդյունքը չի երևում։
Ինչ վերաբերում է տուգանքներն ավելացնելուն, Աբգարյանը վստահ է, որ դա էլ խնդրի լուծում չէ, եթե համակարգային մոտեցում չլինի։
«Մենք կարող ենք մեկ միլիոն դրամ տուգանք սահմանել աղբ թափող քաղաքացու համար, բայց եթե մենք հետամուտ չենք լինելու ու չենք մոտենալու աղբ թափող քաղաքացուն, ոչինչ չի փոխվի։ Պարզապես պետք է կոնկրետ նշվի, թե որ մարմինը պետք է հետևի, որ քաղաքացիները փողոցում, չնախատեսված վայրերում աղբ չթափեն։ Բացի այդ, ինչպե՞ս են տուգանելու, եթե, օրինակ, քաղաքացու մոտ անձը հաստատող փաստաթուղթ չկա»,-ասաց Աբգարյանը։
Չնախատեսված վայրում թափված աղբի համար տուգանքը կավելանա 10 անգամ. քաղաքապետարան
Նա նաև շոշափեց ձմռան ամիսներին հանրապետության տարածքում աղի հետ շաղ տրվող կարմիր ավազի խնդիրը, որը կրկին բարձրանում է օդ ու վնասում մարդկանց առողջությունը, բացի այդ, փչանում են փողոցները մաքրելու համար նախատեսված փոշեկուլները։ Այժմ ուզում են շահագրգիռ կողմերի հետ Երևանի ավագանու նիստում առաջարկ ներկայացնել, որ ձմռան ամիսներին փողոցներում միայն աղ լցվի, ինչպես առաջ էր։
Խնդրի վերաբերյալ Երևանի քաղաքապետարանից Sputnik Արմենիային տեղեկացրին, որ Երևանի փոքր կենտրոնում քաղաքապետարանի ենթակայությամբ գործող «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» համայնքային հիմնարկի կողմից սանմաքրման աշխատանքները պարտադիր բնույթ կրում են օրական երկու անգամ, որին մասնակցում է 45 աշխատակից։
Առանձին դեպքերում, երբ հանրային միջոցառումներ կան, ելնելով անհրաժեշտությունից` կարող է երրորդ անգամ մաքրվել։ Փոքր կենտրոնում 42 բանվորներ էլ գիշերային և ցերակային ժամերին աղբահանություն են իրականացնում։ Ճիշտ է, օրինախախտների համար վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգիրքը տալիս է հնարավորություն՝ կիրառելու վարչական պատասխանատվության մեխանիզմներ, բայց զուտ ընթացակարգի առումով ամեն ինչ այդքան էլ պարզ չէ։

«Եթե մեր աշխատակիցները հայտնաբերում են ապօրինի աղբ թափելու դեպք և կարողանում են ֆիքսել այդ փաստը, խնդիրն այն է, որ եթե այդ պահին տվյալ քաղաքացին իր մոտ անձը հաստատող փաստաթուղթ չունենա, տեխնիկապես հնարավոր չի լինի արձանագրություն կազմել»,- նշում են քաղաքապետարանից։

Այն, որ այդքան էլ հեշտ գործ չէ ներկայիս իրավական մեխանիզմներով քաղաքացիներին տուգանելը, նաև թվերն են փաստում։
Օրինակ` Կենտրոն վարչական շրջանում 2022 թվականի հունվարից մինչև մարտ ամիս ընդամենը 5 արձանագրություն է կազմվել։
Նշենք, որ այդ արձանագրություններն էլ հիմնականում կազմվել են շինարարական աղբ դատարկող իրավաբանական կամ ֆիզիկական անձանց նկատմամբ, քանի որ այդ դեպքում ավելի հեշտ է օրինախախտին հայտնաբերելը։
«Սպառողների խորհրդատվության կենտրոն» հասարակական կազմակերպության նախագահ Կարեն Չիլինգարյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում շեշտեց, որ խնդիրը քաղաքացիների անփույթ վերաբերմունքն է սեփական երկրի հանդեպ։ Բայց կան խնդիրներ, որոնք պետք է լուծել, օրինակ` Երևանի ծայրամասերում փոքր աղբատարերի թիվը բավականին քիչ է, բացի այդ, ժամանակին չեն դատարկվում, մարդիկ էլ գալիս են, տեսնում են աղբամանը լիքն է, հաճախ աղբը կողքն են թափում։
Այդ խնդիրը լուծելուց հետո միայն պետք է անցնել վերահսկողության մեխանիզմներին, որպեսզի մարդիկ աղբը չգցեն որտեղ պատահի։
Երևանի քաղաքապետարանը տուգանել է բարձրահարկ շենքի պատուհանից աղբ նետող քաղաքացուն
Երևանի քաղաքապետարանից հայտնեցին, որ ոստիկանության հետ օրենսդրական փոփոխությունների փաթեթ են մշակում, որով չնախատեսված վայրում աղբ թափելու համար տուգանքների չափը կմեծանա, միայն թե՝ դեռ օդում կախված է այն հարցը, թե ովքեր են ի վերջո վերահսկողություն իրականացնելու։

«Փաստացի այսօր մենք չունենք ոլորտում վերահսկող մարմին, որը պատշաճ կկատարի իր գործառույթները։ Ի՞նչ են անում, օրինակ, հարևան Վրաստանում։ Երբ աղբ թափած անձը անձնագիր չունի, տեղափոխում են ոստիկանության բաժին ու պարզում նրա ինքնությունը, ապա տուգանում»,- ասում է Չիլինգարյանը։

Նա վստահ է, որ խնդիրն անլուծելի չէ, միայն թե համակարգային մոտեցում է պետք։ Պետք է նախևառաջ քաղաքացիներին կրթել, ապա, խիստ պատժել` տուգանքների տեսքով։ Փորձը ցույց է տալիս, որ նման դեպքերում մարդկանց գրպանին դիպչելն աշխատում է։
Լրահոս
0