00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
10 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
11 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
17:51
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Աբովյան time
On air
18:14
41 ր
18:56
3 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:25
4 ր
Ուղիղ եթեր
09:30
31 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
36 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Արգելք կա, պատասխանատվություն` ոչ. շահումով խաղերի նոր կանոնները խախտողներն անպատիժ կմնա՞ն

© Pixabay / jackmac34Խաղատուն
Խաղատուն - Sputnik Արմենիա, 1920, 30.06.2022
Խաղատուն
Բաժանորդագրվել
Շահումով խաղերի ու խաղատների աշխատանքում խախտումները բացահայտելու համարհարկային մարմնին հսկիչ գնում իրականացնելու իրավունք կվերապահվի:
ԵՐԵՎԱՆ, 30 հունիսի – Sputnik. Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի եւ խաղատների, ինչպես նաև վիճակախաղերի մասին օրենքներում փոփոխությունների փաթեթը հունիսի կեսերից մասամբ արդեն ուժի մեջ է մտել։ Սակայն կառավարությունում պարզել են, որ դրանով սահմանված են արգելքներ ու սահմանափակումներ, բայց դրանք խախտողների համար պատասխանատվություն չի սահմանվել։
Բացթողումը շտկելու համար ՊԵԿ–ը նոր նախագծերի փաթեթ է հեղինակել, որին այսօր կառավարությունը հավանություն տվեց և ուղարկեց խորհրդարանի հաստատմանը։
Նոր նախագծով մասնավորապես առաջարկվում է յուրաքանչյուր խախտման դեպքի համար 200 000 դրամի չափով տուգանք սահմանել։
Բացի այդ, խախտումը բացահայտելու նպատակով հարկային մարմնին օրենքով իրավունք է վերապահվում հսկիչ գնումներ իրականացնելու:
Հիշեցնենք` խորհրդարանի հաստատած օրենսդրական փաթեթով շահումով խաղերի ու խաղատների ոլորտում անկանխիկ խաղադրույքները ՀՀ ողջ տարածքում արդեն արգելված են, ՀՀ քաղաքացիներն այլևս չեն կարող կանխիկ վճարմամբ լիցքավորել իրենց բուքմեյքերական հաշիվները։
ՄՊՀ–ն վարույթներ է հարուցել ինտերնետ շահումով խաղերի կազմակերպիչների նկատմամբ
2023թ–ի հունվարի 1-ից էլ հնարավոր չի լինելու նաև էլեկտրոնային դրամապանակներից լիցքավորում կատարել։ Խաղադրույքի գումարը խաղացողի հաշվից պետք է մուտքագրվի վիճակախաղի կամ շահումով խաղի կազմակերպչի բանկային հաշվին, իսկ հնարավոր շահումը` խաղացողի այն հաշվին, որից կատարվել էր մուտքագրումը։
Կանխիկ խաղադրույքների արգելքը կտարածվի նաև հայաստանյան խաղատների վրա։ ՀՀ խաղատներում ժետոնները ևս ՀՀ քաղաքացիներին կվաճառվեն բացառապես անկանխիկ եղանակով։
Կենդանի խաղի ժամանակ կանխիկ խաղադրույք անելու իրավունք կունենան միայն օտարերկրյա քաղաքացիները։
Պաշտոնական վիճակագրության համաձայն` 2018թ.–ին ՀՀ–ում կատարվել է 333 մլրդ դրամի խաղադրույք, 2019 թ.–ին այդ գումարը ավելացել է ավելի քան 3.3 անգամ՝ հասնելով 1 տրիլիոն 115 մլրդ դրամի, իսկ 2020թ.–ի միայն առաջին 10 ամիսներին կատարվել է 1.5 տրիլիոն դրամի խաղադրույք, իսկ 2021թ.-ին` 3.9 տրիլիոն։
Շահումով խաղերն ամուսնալուծությունների պատճառ են․ փաստաբանն՝ օրենքի փոփոխության մասին
Լրահոս
0