00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
7 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
45 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Դավթյանը զոհվածների ծնողներին կընդունի առանց լրագրողների ներկայության և առանց հեռախոսների

© Sputnik / Asatur YesayantsԶոհվածների ծնողները գլխավոր դատախազության շենքի մոտ են
Զոհվածների ծնողները գլխավոր դատախազության շենքի մոտ են - Sputnik Արմենիա, 1920, 30.06.2022
Բաժանորդագրվել
Զոհվածների հարազատները չեն վստահում ՀՀ քննչական կոմիտեին և կարծում են, որ իրենց գործը կարող է օբյեկտիվորեն քննվել միայն ԱԱԾ-ում։
ԵՐԵՎԱՆ, 30 հունիսի – Sputnik. Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների ծնողներն ու հարազատները ՀՀ գլխավոր դատախազության մոտ բողոքի ակցիա են իրականացնում ու պահանջում վարչապետ Նիկոլ Փաշինյանին նստեցնել մեղադրյալի աթոռին։
Կամավորական Արման Օհանջանյանի մայրը` Ելիզավետա Օհանջանյանը, ակցիայի ընթացքում լրագրողների հետ զրույցում նշեց, որ պատերազմի օրերին (հոկտեմբերի 15-ին) որդին sms հաղորդագրություն է գրել ու ասել. «Այս հողերը ծախել են ու իմ նման տղաների կյանքն էլ հետը»։

«Մենք այժմ պահանջում ենք, որպեսզի Քրեական օրենսգրքի 299-րդ հոդվածով (Պետական դավաճանությունը) գործ հարուցվի։ Մենք պահանջում ենք նաև, որպեսզի քննչական կոմիտեից Ազգային անվտանգության ծառայությանը փոխանցվի մեր գործը»,- նշեց Օհանջանյանը։

Մյուս ծնողներն էլ շեշտեցին, որ Քկ-ին չեն վստահում, մասնավորապես` Արգիշտի Քյարամյանին (ՔԿ նախագահ,-խմբ.), և հիասթափված են նրանից հատկապես այն բանից հետո, երբ իրենք հանդիպել են վերջինիս հետ ու իրենց պնդմամբ` ոչ այնքան լավ վերաբերմունքի արժանացել։
Ծնողները նաև ցանկանում են ճշտել գլխավոր դատախազ Արթուր Դավթյանից` արդյոք նա ի վիճակի՞է այնպես անել, որպեսզի իրենց գործը ՔԿ-ից ԱԱԾ տեղափոխվի։
Ակցիայի մասնակիցները նաև սկսեցին վանկարկել` «Արթո՛ւր, իջի՛ ցած»։
Դավթյանի օգնականը մոտեցավ ծնողներին և հայտնեց, որ 2 հոգի կարող են բարձրանալ, սակայն նրանք հրաժարվեցին այդ առաջարկից։ Դրանից հետո մեկ այլ աշխատակից էլ իջավ ու ասաց` 10 ծնող կարող է ներս մտնել, սակայն առանց լրագրողների ներկայության և առանց հեռախոսների։
Փաշինյանի դեմ քրգործ չհարուցելու բողոքի քննությունը դռնբաց կանցկացվի. Տոնոյան
Նշենք, որ զոհվածների ծնողները հունիսի 16-ին դատախազություն միջնորդություն են ներկայացրել, որպեսզի ՔԿ-ից քրգործը վերցնեն ու ԱԱԾ-ում քննեն։
Հիշեցնենք` 2021 թվականի հունիսին Արծվիկ Մինասյանն ու Հակոբ Մարտիրոսյանը Փաշինյանի դեմ հանցագործության մասին հաղորդում են ներկայացրել` պահանջելով քրեական գործ հարուցել նրա կողմից կատարված առերևույթ պետական դավաճանության փաստով` ՀՀ-ի թշնամի պետության օգտին գործողություններ կատարելու առերևույթ հանգամանքներով։
Ներկայացված հաղորդումը քննության առարկա չի դարձել։ Դատախազությունը դրանից մի մասը` Շուշիի անկման և Արցախի հարավային ուղղությամբ կատարված իրադարձությունների վերաբերող հատվածը, առանձնացրել է և ուղարկել ԱԱԾ քննչական դեպարտամենտ՝ քրեական գործ հարուցելու, իսկ մյուս մասը ներկայացվել է ՀՔԾ (հետագայում` Հակակոռուպցիոն կոմիտե)՝ գեներալ Մովսես Հակոբյանի կողմից ասուլիսում արված հայտարարությունների հիման վրա հարուցված քրեական գործի շրջանակում քննելու համար։
Մենք ձեր մայրերից չենք տարբերվում, խի՛ղճ ունեցեք. Տոնոյանը` դատավորներին և դատախազներին
Դատախազության կողմից հաղորդմանը պատշաճ կարգով ընթացք չտալու հանգամանքը դիմումատուները դիտարկել են որպես անգործություն ու այդ հիմքով նոր բողոք ներկայացրել դատարան։ Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Կարեն Ֆարխոյանի նախագահությամբ, մերժել է բողոքը, որից հետո դիմող կողմը Վերաքննիչ բողոք է ներկայացրել։
Վերաքննիչ դատարանի դատավոր Կարեն Բիշարյանը հունիսի 28-ին մերժեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի դեմ քրեական գործ չհարուցելու որոշման դեմ «Հայաստան» դաշինքի քարտուղար Արծվիկ Մինասյանի ու փաստաբան Հակոբ Մարտիրոսյանի բողոքը։
Հիշեցնենք նաև, որ 44-օրյա պատերազմում զոհվածների ծնողներն ապրիլի վերջից բողոքի ակցիաներ են անում ՀՀ գլխավոր դատախազության շենքի դիմաց։ Նրանք դատախազին էին փոխանցել իրենց ստորագրություններով դիմում-պահանջը 44-օրյա պատերազմի վերաբերյալ քրգործում վարչապետ Նիկոլ Փաշինյանին որպես մեղադրյալ ներգրավելու և իրենց տուժող ճանաչելու մասին։
Ծնողների դիմումը վերաբերում է ՀՀ ՀՔԾ-ում 2020թ. նոյեմբերի 21-ին պաշտոնեական լիազորությունները չարաշահելու հատկանիշներով հարուցված քրգործին. քննության առարկա են պատերազմից առաջ և դրա ընթացքում ՀՀ բարձրաստիճան պաշտոնատար անձանց կողմից ենթադրաբար կատարված այնպիսի արարքներ, որոնք բացասական նշանակություն են ունեցել զինված ուժերի մարտունակության հարցում և ազդել են պատերազմի արդյունքի վրա։
Փաշինյանը որպես մեղադրյալ կներգրավվի՞ քրգործում, եթե դատախազը դիմումն ուղարկել է քննիչին
Լրահոս
0