https://arm.sputniknews.ru/20220630/jvonsvony-mi-sharq-hajtararutjunner-e-anum-lavvat-erbemn-el-sarsapeli-peskvov-44479282.html
Ջոնսոնը մի շարք հայտարարություններ է անում` լավ–վատ, երբեմն էլ` սարսափելի. Պեսկով
Ջոնսոնը մի շարք հայտարարություններ է անում` լավ–վատ, երբեմն էլ` սարսափելի. Պեսկով
Sputnik Արմենիա
Դմիտրի Պեսկովը նշել է, որ Մեծ Բրիտանիայի վարչապետի հայտարարությունները չեն ազդի G20–ին մասնակցելու որոշման վրա։ 30.06.2022, Sputnik Արմենիա
2022-06-30T15:55+0400
2022-06-30T15:55+0400
2022-06-30T15:56+0400
դմիտրի պեսկով
բորիս ջոնսոն
վլադիմիր պուտին
ռուսաստան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/03/07/39480376_0:43:1280:763_1920x0_80_0_0_9516e297d4c871ea2a04ceb5e9cbd2d1.jpg
ԵՐԵՎԱՆ, 30 հունիսի – Sputnik. Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը մի շարք հայտարարություններ է անում, որոնց մի մասի բովանդակությունը սարսափելի է։ Ինչպես հայտնում է ՌԻԱ Նովոստին, այս տեսակետը հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։«Գիտեք, որ պարոն Ջոնսոնը մի շարք արտահայտություններ և հայտարարություններ է թույլ տալիս` իրենց բովանդակությամբ հաջող, ոչ այնքան հաջող, բոլորովին անհաջող և սարսափելի», – ասել է Պեսկովը` մեկնաբանելով G20 գագաթնաժողովը բոյկոտելու Ջոնսոնի կոչն ու այն հայտարարությունը, որ ինքը կապշի, եթե Պուտինն անձամբ ժամանի։Պեսկովը շեշտել է, որ նման հայտարարությունները չեն ազդի Կրեմլի որոշման վրա։Մեծ Բրիտանիայի վարչապետը կասկածում է, որ Ռուսաստանի հետ պատերազմ կլինիԱվելի վաղ ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը հայտարարել էր, որ Պուտինը G20–ի գագաթնաժողովին մասնակցելու հրավեր է ստացել Ինդոնեզիայի նախագահ Ջոկո Վիդոդոյից։ Միաժամանակ նա ասել էր, որ վերջնական որոշում դեռ չի կայացվել, թե ինչ մակարդակով ՌԴ–ն կմասնակցի գագաթնաժողովին։«Մեծ յոթնյակը» վախեցավ բոյկոտել Պուտինին
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/03/07/39480376_0:0:1184:888_1920x0_80_0_0_f3a3902e5b936ee409380c7ab240a0e2.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
դմիտրի պեսկով, բորիս ջոնսոն, վլադիմիր պուտին, ռուսաստան
դմիտրի պեսկով, բորիս ջոնսոն, վլադիմիր պուտին, ռուսաստան
Ջոնսոնը մի շարք հայտարարություններ է անում` լավ–վատ, երբեմն էլ` սարսափելի. Պեսկով
15:55 30.06.2022 (Թարմացված է: 15:56 30.06.2022) Դմիտրի Պեսկովը նշել է, որ Մեծ Բրիտանիայի վարչապետի հայտարարությունները չեն ազդի G20–ին մասնակցելու որոշման վրա։
ԵՐԵՎԱՆ, 30 հունիսի – Sputnik. Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը մի շարք հայտարարություններ է անում, որոնց մի մասի բովանդակությունը սարսափելի է։ Ինչպես հայտնում է
ՌԻԱ Նովոստին, այս տեսակետը հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Գիտեք, որ պարոն Ջոնսոնը մի շարք արտահայտություններ և հայտարարություններ է թույլ տալիս` իրենց բովանդակությամբ հաջող, ոչ այնքան հաջող, բոլորովին անհաջող և սարսափելի», – ասել է Պեսկովը` մեկնաբանելով G20 գագաթնաժողովը բոյկոտելու Ջոնսոնի կոչն ու այն հայտարարությունը, որ ինքը կապշի, եթե Պուտինն անձամբ ժամանի։
Պեսկովը շեշտել է, որ նման հայտարարությունները չեն ազդի Կրեմլի որոշման վրա։
Ավելի վաղ ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը հայտարարել էր, որ Պուտինը G20–ի գագաթնաժողովին մասնակցելու հրավեր է ստացել Ինդոնեզիայի նախագահ Ջոկո Վիդոդոյից։ Միաժամանակ նա ասել էր, որ վերջնական որոշում դեռ չի կայացվել, թե ինչ մակարդակով ՌԴ–ն կմասնակցի գագաթնաժողովին։