00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:36
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
43 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
Աբովյան time
Ապրիլի 24-ից առաջ 1.5 միլիոն ցեղասպանված հայերի անունների արձանագրման մասին հայտարարությունը հենց այնպես չէ․ Աննա Գրիգորյան
18:12
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:31
6 ր
Ուղիղ եթեր
09:38
22 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:05
36 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
8 ր
Աբովյան time
Հույսներդ կտրեք. ոսկեպարցին չի հանձնվելու. «Աբովյան Time»–ի հյուրը Սուրեն Պետրոսյանն է
18:16
42 ր
Ուղիղ եթեր
19:00
8 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1
Петербургский международный экономический форум. День первый - Sputnik Արմենիա, 1920
ՌԱԴԻՈ

Շաքարի ճակնդեղի բարձորակ սերմեր առայժմ չենք կարող աճեցնել. նախկին փոխնախարար

Միջազգային շուկայում առկա բարձր շաքարայնություն ապահովող բերքատու տեսակներ առայժմ ի վիճակի չենք աճեցնել
Բաժանորդագրվել
ՀՀ գյուղատնտեսության նախկին փոխնախարար Աշոտ Հարությունյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է այն տեղեկատվությանը, որ Հայաստանը կարող է դառնալ ԵԱՏՄ պետություններ շաքարի ճակնդեղի բարձրորակ սերմերի խոշոր մատակարար։
Հայաստանում շաքարի ճակնդեղի բարձորակ սերմեր ստանալու համար անհրաժեշտ են լուրջ տնտեսություններ, ծանրակշիռ մասնագիտական ներուժ, բարձրակարգ տեխնիկա։ Աճեցման համար կան նաև խնդիրներ` կապված գոտիականության, փոշոտման, բուֆերային տարածքներ ապահովելու խնդիրների հետ, առավել ևս, որ շաքարի ճակնդեղը համարվում է բավականին լուրջ հիբրիդ, Sputnik Արմենիայի հետ զրույցում նման կարծիք հայտնեց ՀՀ գյուղատնտեսության նախկին փոխնախարար Աշոտ Հարությունյանը։
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի՝ արդյունաբերության և ագրոարդյունաբերական համալիրի հարցերով կոլեգիայի անդամները հունիսի 29-ին Հայաստան կատարած այցի ժամանակ հայտարարեցին, որ մեր երկիրը կարող է ԵԱՏՄ պետությունների համար լինել շաքարի ճակնդեղի բարձրորակ սերմերի խոշոր մատակարար, քանի որ բարենպաստ կլիմայական պայմանները նպաստում են հասունացմանը, իսկ Ռուսաստանի և Բելառուսի համար, որտեղ հաջողությամբ զարգանում է ճակնդեղի ոլորտը, սերմերի իրական պահանջարկ կա։
Հարությունյանի դիտարկմամբ` Հայաստանում այսօր պրակտիկ մասնագետների պակաս կա, ու նաև այդ պատճառով առայժմ ի վիճակի չենք միջազգային շուկայում առկա բարձր շաքարայնություն ապահովող բերքատու տեսակներ աճեցնել։
«Փոքր տարածքներում սերմնաբուծությունը զարգացնելու համար անհրաժեշտ է տնտեսությունները բերել համապատասխան տեսքի` միաժամանակ ապահովելով տեխնիկական հագեցվածությունը, բայց մյուս կողմից էլ պետք է նշել, որ դա շատ ռիսկային է, որովհետև կարող է և չնպաստել բարձր լեռնային ու նախալեռնային գոտիների տևական ժամանակ չմաշակված հողերի օգտագործմանը։ Շաքարի ճակնդեղի մշակումը կատարվում է աշխարհում կիրառվող առաջադեմ գյուղատնտեսության շնորհիվ, մինչդեռ մեր փորձարկումները դադարեցվել են 1990-ական թվականներից հետո»,– ասաց գյուղատնտեսանության նախկին փոխնախարարը։
Հարությունյանի խոսքով` հիմա մարդիկ հազիվ կարողանում են մշակել իրենց տնամերձ հողամասերը, իսկ տեխնիկայի միջոցով շաքարի ճակնդեղի մշակումը՝ ցանքից մինչև բերքահավաք, բավականին աշխատատար գործընթաց է, որի համար անհրաժեշտ է բարձրարժեք տեխնիկա մինչև մեկ միլիոն արժողությամբ։
Նախկին փոխնախարարը հիշեցրեց, որ տարիներ առաջ էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանի հետ կատարել էին ուսումնասիրություններ` հրավիրելով ռուսաստանցի մասնագետներին, և հաշվարկել էին, որ համարժեք տեխնիկայի ձեռքբերման արդյունքում ինքնարժեքը բարձր էր ստացվում։ Փորձում էին մրցակցություն ապահովելու համար ինքնարժեքի իջեցման տարբերակներ գտնել, սակայն կանգ էին առել այդ կետում։
Խնդիրները պետք է լուծել՝ չսպասելով մթերման սեզոնին. գյուղատնտեսության նախկին փոխնախարար
«2000–ական թվականներին Սևանի, Արթիկի, Ախուրյանի տարածաշրջաններում իրականացվեցին փորձարկումներ, ներմուծվեց «Կասանդրա» տեսակի շաքարի ճակնդեղի սերմը, որն ապահովեց բարձր բերքատվություն և շաքարայնություն, սակայն երբ 2010 թվականից աշխատեց Ախուրյանի շաքարի գործարանը, այդ ձեռնակրությունը որոշ ժամանակ անց սկսեց կիսաֆաբրիկատի ներմուծման միջոցով ստանալ շաքար կամ շաքարավազ, իսկ բույսի ընդունման և վերամշակման գործընթացը կանգ առավ, որովհետև ձեռքի աշխատանքը սարսափելի շատ էր, դժվար ու աշխատատար, իսկ նման պայմաններում ինքնարժեքը բավականին բարձր էր»,– պարզաբանեց Հարությունյանը։
Նրա կարծիքով` Հայաստանում հողերը մասնատված են, ուստի 1000 հեկտար ծավալով տարածքների ապահովումը բավականին լուրջ խնդիր է, որովհետև առանց ոռոգման հնարավոր չէ շաքարի ճակնդեղ մշակել, բացի դրանից, անհրաժեշտ է որոշ շրջաններում ցանքատարածություններից դուրս բերել որևէ մշակաբույս` կաղամբ, գազար, կարտոֆիլ կամ ցորեն, որպեսզի հնարավոր լինի ապահովել շաքարի ճակնդեղի լայնածավալ մշակումը։ Ըստ Հարությունյանի` բարձրակարգ տեխնիկայի ձեռքբերման համար նույնպես պահանջվելու են մեծ ներդրումներ։
Նշենք, որ Հայաստանում արդեն իրականացվում են շաքարի ճակնդեղի առանձին տեսակների փորձարկումներ։ Հաջողության դեպքում Եվրասիական տնտեսական հանձնաժողովի փորձագետները հավաստիացնում են, որ կկարգավորվեն մատակարարումներն ընդհանուր ագրարային շուկային։
Լրահոս
0