00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
7 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
45 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Բողոքի ակցիաներ
Երևանը միացել է հայրենիքի սահմանների պաշտպանության ակցիաներին
18:19
3 ր
Մարի Զախարովա
Պուտինը ԼՂ կարգավիճակը չկարգավորված էր համարում, Երևանն այն ճանաչեց Ադրբեջանի կազմում. Մարիա Զախարովա
18:24
3 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Զոհվածների ծնողները դատախազին 1 օր տվեցին. մանրամասներ Դավթյանի հետ հանդիպումից

© Sputnik / Asatur Yesayants44–օրյա պատերազմում զոհվածնորի ծնողների բողոքի ակցիան դատախազության շենքի մոտ
44–օրյա պատերազմում զոհվածնորի ծնողների բողոքի ակցիան դատախազության շենքի մոտ - Sputnik Արմենիա, 1920, 30.06.2022
Բաժանորդագրվել
Ծնողները հայտնեցին, որ Ազատության հրապարակում տեղադրված վրաններն այսօր հանելու են, սակայն պայքարը շարունակելու են։
ԵՐԵՎԱՆ, 30 հունիսի – Sputnik. Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների հարազատներն ու ծնողները 1 օր ժամանակ են տվել ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին, որ նա բավարարի իրենց պահանջը` Քննչական կոմիտեից քրեական գործը տեղափոխի Ազգային անվտանգության ծառայություն։ Այս մասին նրանք դատախազի հետ հանդիպումից հետո հայտնեցին լրագրողների հետ զրույցում։
Նշենք, որ զոհվածների ծնողները հունիսի 16-ին դատախազություն միջնորդություն են ներկայացրել, որպեսզի ՔԿ-ից քրգործը վերցնեն ու ԱԱԾ-ում քննեն։ Հայտնել էինք, որ Դավթյանը համաձայնել է ընդունել իր հետ հանդիպում պահանջող ծնողներից 10–ին, սակայն առանց լրագրողների ներկայության։
«Մենք հայտնել ենք Արթուր Դավթյանին մեր պահանջը, և նրան 1 օր ժամանակ ենք տվել, որպեսզի որոշում կայացնի»,– ասաց ծնողներից մեկը։
Նա հայտնեց նաև, որ թեև դատախազը պահանջել էր առանց հեռախոսների գնալ հանդիպմանը, սակայն ծնողներին հնարավորություն է տրվել ձայնագրել խոսակցությունը և անհրաժեշտության դեպքում հանրայնացնել այն։
Զոհվածի ծնողն ասաց, որ իրենք որոշել են փոխել իրենց պայքարի ձևը և այսօր հավաքելու են Ազատության հրապարակում տեղադրած վրանները։
«Պայքարն իր նպատակն ուներ, և ամեն ինչ սկսվել է հենց Ազատության հրապարակից։ Այն ամենին, ինչին մենք ցանկանում էինք հասնել վրանների միջոցով` հասել ենք, սակայն պայքարը սրանով չի ավարտվում»,– նշեց մեկ այլ ծնող։
Նա ընդգծեց, որ վրանները հավաքելու որոշումը կայացվել է նախօրեին` ընդդիմադիր, սակայն ոչ կուսակցական անձանց հետ հանդիպման ժամանակ։
Հիշեցնենք` 2021 թվականի հունիսին Արծվիկ Մինասյանն ու Հակոբ Մարտիրոսյանը Փաշինյանի դեմ հանցագործության մասին հաղորդում են ներկայացրել` պահանջելով քրեական գործ հարուցել նրա կողմից կատարված առերևույթ պետական դավաճանության փաստով` ՀՀ-ի թշնամի պետության օգտին գործողություններ կատարելու առերևույթ հանգամանքներով։
Ներկայացված հաղորդումը քննության առարկա չի դարձել։ Դատախազությունը դրանից մի մասը` Շուշիի անկման և Արցախի հարավային ուղղությամբ կատարված իրադարձությունների վերաբերող հատվածը, առանձնացրել է և ուղարկել ԱԱԾ քննչական դեպարտամենտ՝ քրեական գործ հարուցելու, իսկ մյուս մասը ներկայացվել է ՀՔԾ (հետագայում` Հակակոռուպցիոն կոմիտե)՝ գեներալ Մովսես Հակոբյանի կողմից ասուլիսում արված հայտարարությունների հիման վրա հարուցված քրեական գործի շրջանակում քննելու համար։
Մենք ձեր մայրերից չենք տարբերվում, խի՛ղճ ունեցեք. Տոնոյանը` դատավորներին և դատախազներին
Դատախազության կողմից հաղորդմանը պատշաճ կարգով ընթացք չտալու հանգամանքը դիմումատուները դիտարկել են որպես անգործություն ու այդ հիմքով նոր բողոք ներկայացրել դատարան։ Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Կարեն Ֆարխոյանի նախագահությամբ, մերժել է բողոքը, որից հետո դիմող կողմը Վերաքննիչ բողոք է ներկայացրել։
Վերաքննիչ դատարանի դատավոր Կարեն Բիշարյանը հունիսի 28-ին մերժեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի դեմ քրեական գործ չհարուցելու որոշման դեմ «Հայաստան» դաշինքի քարտուղար Արծվիկ Մինասյանի ու փաստաբան Հակոբ Մարտիրոսյանի բողոքը։
Հիշեցնենք նաև, որ 44-օրյա պատերազմում զոհվածների ծնողներն ապրիլի վերջից բողոքի ակցիաներ են անում ՀՀ գլխավոր դատախազության շենքի դիմաց։ Նրանք դատախազին էին փոխանցել իրենց ստորագրություններով դիմում-պահանջը 44-օրյա պատերազմի վերաբերյալ քրգործում վարչապետ Նիկոլ Փաշինյանին որպես մեղադրյալ ներգրավելու և իրենց տուժող ճանաչելու մասին։
Ծնողների դիմումը վերաբերում է ՀՀ ՀՔԾ-ում 2020թ. նոյեմբերի 21-ին պաշտոնեական լիազորությունները չարաշահելու հատկանիշներով հարուցված քրգործին. քննության առարկա են պատերազմից առաջ և դրա ընթացքում ՀՀ բարձրաստիճան պաշտոնատար անձանց կողմից ենթադրաբար կատարված այնպիսի արարքներ, որոնք բացասական նշանակություն են ունեցել զինված ուժերի մարտունակության հարցում և ազդել են պատերազմի արդյունքի վրա։
Փաշինյանը որպես մեղադրյալ կներգրավվի՞ քրգործում, եթե դատախազը դիմումն ուղարկել է քննիչին
Լրահոս
0