«5-րդ ալիքը» տուգանվել է երթերն ու հանրահավաքները չափից շատ լուսաբանելու համար

© Sputnik / Asatur YesayantsԱրխիվային լուսանկար
Արխիվային լուսանկար  - Sputnik Արմենիա, 1920, 01.07.2022
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Մշտադիտարկման արդյունքում պարզվել է, որ «5-րդ ալիքի» եթերում գերակշռող է եղել ընդդիմության ակցիաների լուսաբանումը։
ԵՐԵՎԱՆ, 1 հուլիսի – Sputnik. Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը տուգանել է «5-րդ ալիքին»։ Այս մասին տեղեկանում ենք հանձնաժողովի պաշտոնական էջից։
Նշվում է, որ «Շարկ» ընկերության մշտադիտարկման արդյունքում պարզվել է, որ ընկերության «5-րդ ալիք» տեսալսողական ծրագրի կողմից «Հայլուր» լրատվական թողարկումների ժամանակ ընդդիմության ակցիաների, այդ թվում՝ երթերի, ելույթների, հանրահավաքների վերաբերյալ լուսաբանումը կազմել է 47-91,6 %։ Սակայն թույլատրելի սահմանը օրենքով պետք է կազմի հաղորդման եթերաժամի 25 տոկոսը։
«Լրատվական, հասարակական-քաղաքական և վերլուծական ուղղվածության հաղորդումներում չի ապահովել բազմակարծության սկզբունքը, բազմակողմանի լրատվությունը, ինչպես նաև չի առաջնորդվել լրատվության անաչառության, բազմակարծության և անկողմնակալության ապահովման գերակա սկզբունքով»,–ասվում է հաղորդագրության մեջ։
Ընկերությունն իր գրավոր պարզաբանման, ինչպես նաև նիստի ժամանակ բանավոր խոսքում հայտնել է, որ մշտադիտարկման իրականացման ժամանակահատվածում հնարավոր է «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքի որոշ հոդվածների խախտման հատկանիշներ։
ՔՊ-ն պաշտոնանկ արեց Իշխան Սաղաթելյանին ու Վահե Հակոբյանին
Բացի այդ, արձանագրության մեջ գրված դիտողությունների որոշ մասի հետ ընկերությունը համաձայն է և կփորձի շտկել, իսկ արձանագրության մեջ ձևակերպված որոշ փաստերի հետ ունի անհամաձայնություն:
Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը որոշել է «Շարկ» ընկերության նկատմամբ կիրառել վարչական տույժ՝ գրավոր նախազգուշացում, ինչպես նաև սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկի չափով տուգանք նշանակել։
Լրահոս
0