8 տարվա ընդմիջումից հետո Ղրիմից Խերսոն է մեկնել առաջին ուղևորատար ավտոբուսը

Բաժանորդագրվեք
Yandex newsTelegram
Ավտոբուսներն էքսպրես ռեժիմով կաշխատեն ամեն օր։ Փոխադրումների անվտանգությունը կապահովի Ռոսգվարդիան։
Ղրիմի և Խերսոնի, Մելիտոպոլի և Բերդյանսկի միջև ավտոբուսային հաղորդակցությունը վերականագնվեց 8 տարվա դադարից հետո։ Առաջին ավտոբուսը Սիմֆերոպոլից Խերսոն ուղևորվեց, փոխանցում է ՌԻԱ Նովոստին։

«Սա նշանակալի միջոցառում է։ 8 տարվա ընթացքում առաջին անգամ մեր առաջին ավտոբուսը Խերսոն է մեկնում։ Բոլոր տոմսերը վաճառվել են»,- Սիմֆերոպոլի ավտոկայարանում լրագրողներին ասել է Ղրիմի տրանսպորտի նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Նիկոլայ Լուկաշենկոն։

Ավտոբուսները, ինչպես ավելի վաղ հայտնել էր Ղրիմի ղեկավար Սերգեյ Ակսյոնովը, կսկսեն աշխատել էքսպրես ռեժիմով ամեն օր։
Խերսոնի կամ Զապորոժիեի մարզից Ղրիմի սահման ժամանած ավտոբուսների ուղևորները կտեղափոխվեն տեղական ավտոբուսներ` համապատասխան ստուգում անցնելով։
Խերսոնի մարզում ձերբակալել են ահաբեկչություններ նախապատրաստող դիվերսիոն խմբի անդամներին
Տոմսի արժեքը երկու ուղղություններով` Սիմֆերոպոլ-Խերսոն և Սիմֆերոպոլ-Մելիտոպոլ, կկազմի 1300 ռուբլի, Սիմֆերոպոլ-Բերդյանսկ ուղղությամբ` 1800 ռուբլի։
Տոմսերը նախապես կարելի է ձեռք բերել 30 օր շուտ, վաճառքը դադարեցվում է ավտոբուսի՝ երթուղի դուրս գալուց երկու ժամ առաջ։
Փոխադրումների անվտանգությունն ապահովելու են Ռոսգվարդիայի ուժերը։
Լրահոս
0