00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
7 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
45 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Բողոքի ակցիաներ
Երևանը միացել է հայրենիքի սահմանների պաշտպանության ակցիաներին
18:19
3 ր
Մարի Զախարովա
Պուտինը ԼՂ կարգավիճակը չկարգավորված էր համարում, Երևանն այն ճանաչեց Ադրբեջանի կազմում. Մարիա Զախարովա
18:24
3 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Բացակայել է, բախումներ հրահրել. ԱԺ-ում քննարկում են Սաղաթելյանի պաշտոնանկության հարցը

© Sputnik / Aram NersesyanԻշխան Սաղաթելյան
Իշխան Սաղաթելյան - Sputnik Արմենիա, 1920, 01.07.2022
Բաժանորդագրվել
ԱԺ ընդդիմությունը նիստին չի մասնակցում, իսկ ՔՊ 71 պատգամավորներից նիստին գրանցվել են 59-ը։
ԵՐԵՎԱՆ, 1 հուլիսի – Sputnik. ՀՀ ԱԺ արտահերթ նիստում քննարկվում է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանին ԱԺ փոխնախագահի պաշտոնից հետ կանչելու հարցը։
Նախագիծը խորհրդարանին է ներկայացնում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանը։
Նա հիշեցրեց, որ Սաղաթելյանն ԱԺ փոխնախագահի պաշտոնում ընտրվել է 2021թ-ի օգոստոսի 6-ին։ Քաղաքացիական պայմանագիրը կողմ է քվեարկել, իր բնորոշմամբ` «հարգելով ՀՀ քաղաքացիների ընտրությունը և ի գիտություն ընդունելով ՀՀ Սահմանադրության 104 հոդվածի առաջին մասը, որի համաձայն` նախագահի տեղակալներից մեկն ընտրվում է ընդդիմադիր խմբակցությունների կազմում ընդգրկված պատգամավորներից»։
«Ես խղճում եմ իշխող ուժին». Սաղաթելյանը` պաշտոնից հեռացվելու որոշման մասին
Ջուլհակյանը նշեց, որ օրենքով ԱԺ նախագահի տեղակալի պաշտոնից հետկանչն իրականացվում է ԱԺ գաղտնի քվեարկությամբ։
Միևնույն ժամանակ նա նաև շեշտեց, որ ո՛չ ՀՀ Սահմանադրությամբ, ո՛չ ԱԺ կանոնակարգ օրենքով հետկանչի իրավական հիմքերը սահմանված չեն։Նրա մեկնաբանմամբ` այդ հարցը թողնվել է ԱԺ խմբակցությունների քաղաքական որոշումների տիրույթում։
Այդուհանդերձ, զեկուցողը նաև Սաղաթելյանի պաշտոնանկության որոշ հիմքեր ներկայացրեց։

«ԱԺ կանոնակարգ սահմանադրական օրենքի 4-րդ մասի 2-րդ կետի համաձայն` ԱԺ պատգամավորը պարտավոր է մասնակցել ԱԺ և իր անդամակցած հանձնաժողովի ու աշխատանքային խմբերի նիստերին։ Այնինչ, Իշխան Սաղաթելյանը 2022թ-ի հունվարի 17-ից առ հունիսի 29-ը ներառյալ, 342 քվեարկություններից ունեցել է 198 բացակա»,- ասաց նա` հավելելով, որ ԱԺ փոխնախագահները նույն օրենքով պարտավոր են մասնակցել նաև ԱԺ խորհրդի նիստերին, մինչդեռ խորհրդի 25 նիստերից Սաղաթելյանը ներկա է եղել միայն 7-ին։

Ջուլհակյանը շեշտեց նաև, որ Իշխան Սաղաթելյանը մայիս-հունիս ամիսներին առաջնորդել է ընդդիմության բողոքի ակցիաները` այդ ընթացքում բախումներ հրահրելով, վիրավորական արտահայտություններով ու բռնության կոչերով հանդես գալով։ Դրանցից մի քանիսը նա մեջբերեց ԱԺ ամբիոնից։
Նշենք, որ ԱԺ արտահերթ նիստը գումարվել է «Քաղաքացիական պայմանագրի» նախաձեռնությամբ։
«Մնացածը մանիպուլյացիա է». Սաղաթելյանն ասաց` ինչ օրակարգով է շարժվում ընդդիմությունը
Իշխան Սաղաթելյանի հարցից բացի, նիստի օրակարգում է նաև ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Վահե Հակոբյանի` Տնտեսական հարցրի մշտական հանձնաժողովի նախագահի լիազորությունները դադարեցնելու հարցը։
Նշենք, որ ընդդիմությունը նիստին չի մասնակցում։ Իսկ ՔՊ 71 պատգամավորնրից նիստին գրանցվել են 59-ը։
Լրահոս
0