00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
7 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
45 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Բողոքի ակցիաներ
Երևանը միացել է հայրենիքի սահմանների պաշտպանության ակցիաներին
18:19
3 ր
Մարի Զախարովա
Պուտինը ԼՂ կարգավիճակը չկարգավորված էր համարում, Երևանն այն ճանաչեց Ադրբեջանի կազմում. Մարիա Զախարովա
18:24
3 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Չենք մտնելու պաշտոնների կռիվների շինծու օրակարգ». Մինասյանը` պաշտոնանկությունների մասին

© Sputnik / Asatur YesayantsԱրծվիկ Մինասյան
Արծվիկ Մինասյան  - Sputnik Արմենիա, 1920, 01.07.2022
Արծվիկ Մինասյան
Բաժանորդագրվել
Արծվիկ Մինասյանի խոսքով` պաշտոնանկության հետևանքով ո՛չ Իշխան Սաղաթելյանի, ո՛չ Վահե Հակոբյանի և ո՛չ էլ ընդդիմության քաղաքական ակտիվությունը չի նվազել, հակառակը` իշխանական ուժի քայլն ավելի է ուժեղացրել ընդդիմությանը։
ԵՐԵՎԱՆ, 1 հուլիսի – Sputnik. «Հայաստան» խմբակցության պատգամավորներ Իշխան Սաղաթելյանի ու Վահե Հակոբյանի պաշտոնանկությունները խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը որակում է իբրև քաղաքական դիկտատուրա հաստատելու ու իշխանության ուզուրպացիայի փորձ։
Խորհրդարանում այսօր գաղտնի քվեարկություններով դադարեցվեցին ԱԺ նախագահի պաշտոնում Իշխան Սաղաթելյանի և տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում՝ Վահե Հակոբյանի լիազորությունները։

«Քաղաքական լկտիության ձևերից մեկն է սա, որ քաղաքական մեծամասնությունն իրականացրեց»,- ասաց Մինասյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում։

Այդուհանդերձ, Մինասյանին ՔՊ-ի այդ արարքը չի զարմացրել, քանի որ, նրա խոսքով, իշխանությունն առաջին իսկ օրվանից է հայտարարել, որ չի հանդուրժում որևէ ընդդիմադիր հայացք, բացի այդ, այսկերպ փորձ է արվում շեղել հանրության ուշադրությունը Հայաստանի ու Արցախի առջև ծառացած մարտահրավերներից։
«Ովքեր չեն ճանաչում ՔՊ-ի ու նրա քաղաքական ղեկավարության կերպարը, նրանց համար կարող էր անսպասելի լինել։ Բայց մեզ համար սպասելի էր, քանի որ նրանք իրենք բարեկեցությունից, աթոռից, պաշտոնից այն կողմ ոչինչ չեն պատկերացնում»,- ասաց Մինասյանը։
Իշխանությունը մտահոգված է միայն պաշտոններով. ընդդիմադիր դաշինքների հայտարարությունը
Ընդդիմադիր խմբակցության քարտուղարը նաև նշեց, որ «Հայաստանը» չի պատրաստվում ԱԺ փոխնախագահի ու տնտեսական հարցերի հանձնաժողովի նախագահի պաշտոնում նոր թեկնածուներ առաջադրել, քանի որ չի պատրաստվում այդ քայլով վերակենդանացնել իր լեգիտիմությունը կորցրած քաղաքական մեծամասնությանը։
Մինասյանի դիտարկմամբ` իշխանությունն իր այսօրվա քայլի համար պետք է պատասխան տա ոչ միայն ՀՀ քաղաքացիներին, այլև միջազգային այն կառույցներին, որոնք, նրա բնորոշմամբ, ոգևորված էին փաշինյանական ժողովրդավարական բաստիոնի հայտարարություններից։
«Սա վառ վկայությունն է այն բանի, որ չկա այստեղ ժողովրդավարություն, չկա իրավական պետություն, չկա մեծամասնության լեգիտիմություն»,- ասաց Մինասյանը` հավելելով, որ անկախ ամեն ինչից, ընդդիմության կարևորագույն խնդիրը շարունակում է մնալ Հայաստանի ու Արցախի առջև ծառացած մարտահրավերների հաղթահարումը։
Հնարավոր է` ընդդիմադիր պատգամավորների պաշտոնները թափուր մնան. Արթուր Հովհաննիսյան
«Մեր օրակարգը դա է, և մենք չենք մտնելու պաշտոնների կռիվների կեղծ, շինծու օրակարգ»,- ասաց նա։
Մինասյանը «զրոյական» գնահատեց նաև Սաղաթելյանի ու Հակոբյանի պաշտոնանկության հարցով ՍԴ դիմելու հավանականությունը։
Ըստ նրա` պաշտոնանկության հետևանքով ո՛չ Իշխան Սաղաթելյանի, ո՛չ Վահե Հակոբյանի և ո՛չ էլ ընդդիմության քաղաքական ակտիվությունը չի նվազել, հակառակը` ավելի է ուժեղացրել ընդդիմությանը։
Ինչ վերաբերում է ընդդիմությանը մանդատներից զրկելու մասին իշխանության հայտարարություններին, Մինասյանը պատգամավորների բացակայությունների քանակի մասին ՔՊ-ի բերած հիմնավորումները աբսուրդ ու անգրագետ որակեց։

«Բայց անգամ նույնիսկ այդպիսի մեկնաբանության դեպքում այս պահի դրությամբ ընդդիմադիր 34 պատգամավորներից 33-ի մոտ այդ շեմն արդեն հաղթահարված է։ Այսինքն` այդ պարագայում պետք է խոսվի ընդդիմադիր պատգամավորներին մանդատից զրկելու մասին։ Եթե իրենք պատրաստ են այդ հարցը քննարկման առարկա դարձնել, Աստված իրենց հետ»,- ասաց Մինասյանը` համոզմունք հայտնելով, որ հարցին ընթացք տալու դեպքում այն իրական քաղաքական մուրճ է դառնալու հենց իշխանության գլխին։

«Հայաստան» խմբակցության քարտուղարը նշեց, որ ընդդիմադիր պատգամավորներին մանդատներից զրկելու համար ՔՊ-ն պետք է յուրաքանչյուրի վերաբերյալ առանձին անհատական դիմում ներկայացնի ՍԴ։
Հրաժարական եմ ներկայացնում ԱԺ հանձնաժողովի նախագահի պաշտոնից. Արմեն Գևորգյան
Լրահոս
0