«Հայկական Բերձոր». ո՞ր դեպքում վայր կդնեն մանդատները «Հայաստանի» պատգամավորները
«Հայկական Բերձոր». ո՞ր դեպքում վայր կդնեն մանդատները «Հայաստանի» պատգամավորները
Ակցիայի մասնակիցները հայտնեցին, որ եթե ԱԺ-ում գտնվող իշխանական պատգամավորները հայտարարեն, որ Արցախը չի լինելու Ադրբեջանի կազմում, րոպեներ հետո ընդդիմադիրները... 01.07.2022, Sputnik Արմենիա
ԵՐԵՎԱՆ, 1 հուլիսի – Sputnik. Ազգային ժողովի մոտ ակցիա անող քաղաքացիները «Հայկական Բերձոր» գրառմամբ պաստառներ թողեցին ԱԺ ճաղավանդակների մոտ և որոշեցին ավարտել ակցիան։Նշենք, որ ԱԺ-ում այսօր արտահերթ նիստ է ընթանում և 2 հարց է քննարկվում` ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանին ԱԺ նախագահի պաշտոնից հետ կանչելու և նույն խմբակցության պատգամավոր Վահե Հակոբյանի լիազորությունները տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում դադարեցնելու մասին։Ակցիայի մեկ այլ մասնակից` Հրանտ Ավետիսյանը, հայտարարեց, որ «Հայաստան» խմբակցության պատգամավորները մանդատներից զրկվելու մասին չեն մտածում, քանի որ պաշտոնը կարևոր չէ նրանց համար։Ընդդիմադիրների ակցիան ավարտվեց։ Ընդդիմությունն այսօր ժամը 19։30-ին հանրահավաք է հրավիրել։Հավելենք, որ Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը «Արցախի արդի մարտահրավերները․ Բերձորի հանձնում, նոր պատերա՞զմ» խորագրով հանրային-մասնագիտական քննարկման ժամանակ խոսել է Բերձորի ճակատագրի մասին։Նրա խոսքով` Բերձորի ու մյուս համայնքների բնակիչների տարհանմանը վերաբերող աշխատանքներ չեն իրականացվում։Ոչ թե պատգամավորներին պաշտոնից են զրկում, այլ ընդդիմությանը` ձայնից. շտապ ակցիա` ԱԺ-ի մոտՍտեփանյանը նշել է, որ եթե ճանապարհի փոփոխությունն իրականացվի, ապա քննարկվում է Աղավնոյի բնակիչներին Հին Շեն և Մեծ Շեն համայքներում տեղավորելու հարցը, իսկ Բերձորի բնակիչների մասով գործելու են այն նույն ծրագրերը, որոնք գործում են մյուս տեղահանվածների համար։Հնարավոր է, որ նրանց բնակարաններ հատկացվեն Հայաստանում` արտոնյալ վարկավորման ծրագրով։
Ակցիայի մասնակիցները հայտնեցին, որ եթե ԱԺ-ում գտնվող իշխանական պատգամավորները հայտարարեն, որ Արցախը չի լինելու Ադրբեջանի կազմում, րոպեներ հետո ընդդիմադիրները վայր կդնեն մանդատները։
ԵՐԵՎԱՆ, 1 հուլիսի – Sputnik. Ազգային ժողովի մոտ ակցիա անող քաղաքացիները «Հայկական Բերձոր» գրառմամբ պաստառներ թողեցին ԱԺ ճաղավանդակների մոտ և որոշեցին ավարտել ակցիան։
«Իշխանական պատգամավորներն իրենց հանձնարարականները ստացած եկել են Աժ ու գիտեն` ինչպես են քվեարկելու։ ՔՊ-ում բոլորը ենթարկվում են մեկ մարդու։ Մենք մեր ասելիքը ասացինք, Բերձորի նկարները թողեցինք ԱԺ-ի մոտ և հիմա կարող ենք գնալ։ Մենք հեռանում ենք պայմանով, որ այսօր ժամը 19։30-ին ավելի մեծ թիմով ենք լինելու Ֆրանսիայի հրապարակում` ընդդիմադիրների հանրահավաքին»,- ասաց ակցիայի մասնակիցներից մեկը։
Ակցիայի մեկ այլ մասնակից` Հրանտ Ավետիսյանը, հայտարարեց, որ «Հայաստան» խմբակցության պատգամավորները մանդատներից զրկվելու մասին չեն մտածում, քանի որ պաշտոնը կարևոր չէ նրանց համար։
«Թո՛ղ այս շենքում գտնվող պատգամավորները կանգնեն ու հայտարարեն, որ Արցախը չի լինելու Ադրբեջանի կազմում, որ չեն շարունակելու Արցախի և Հայաստանի հողերի հանձնումը։ Նրանց այդ հայտարարությունից րոպեներ հետո մեր պատգամավորները վայր կդնեն իրենց մանդատները»,- ասաց Ավետիսյանը։
Ընդդիմադիրների ակցիան ավարտվեց։ Ընդդիմությունն այսօր ժամը 19։30-ին հանրահավաք է հրավիրել։
Հավելենք, որ Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը «Արցախի արդի մարտահրավերները․ Բերձորի հանձնում, նոր պատերա՞զմ» խորագրով հանրային-մասնագիտական քննարկման ժամանակ խոսել է Բերձորի ճակատագրի մասին։
Նրա խոսքով` Բերձորի ու մյուս համայնքների բնակիչների տարհանմանը վերաբերող աշխատանքներ չեն իրականացվում։
Ստեփանյանը նշել է, որ եթե ճանապարհի փոփոխությունն իրականացվի, ապա քննարկվում է Աղավնոյի բնակիչներին Հին Շեն և Մեծ Շեն համայքներում տեղավորելու հարցը, իսկ Բերձորի բնակիչների մասով գործելու են այն նույն ծրագրերը, որոնք գործում են մյուս տեղահանվածների համար։
Հնարավոր է, որ նրանց բնակարաններ հատկացվեն Հայաստանում` արտոնյալ վարկավորման ծրագրով։