https://armeniasputnik.am/20220701/hh-nakhagahy-sd-datavvori-pashtvonum-arajadrel-e-ir-ashkhatakazmi-iravabanakan-varchutjan-petin-44511238.html
ՀՀ նախագահը ՍԴ դատավորի պաշտոնում առաջադրել է իր աշխատակազմի իրավաբանական վարչության պետին
ՀՀ նախագահը ՍԴ դատավորի պաշտոնում առաջադրել է իր աշխատակազմի իրավաբանական վարչության պետին
Դատավորների ընտրությունն իրականացնում է Ազգային ժողովը` գաղտնի քվեարկությամբ։ 01.07.2022, Sputnik Արմենիա
2022-07-01T10:54+0400
2022-07-01T10:54+0400
2022-07-01T11:04+0400
նախագահ
դատավոր
վահագն խաչատուրյան
թեկնածու
սահմանադրական դատարան
/html/head/meta[@name='og:title']/@content
/html/head/meta[@name='og:description']/@content
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e6/06/16/44006580_0:0:1600:901_1920x0_80_0_0_57c6f77532116c11b6fe0afc7a569941.jpg
ԵՐԵՎԱՆ, 1 հուլիսի – Sputnik. ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը ՍԴ դատավորի թափուր պաշտոնում առաջադրել է Հովակիմ Հովակիմյանի թեկնածությունը։Հովակիմյանը նախագահի աշխատակազմի իրավաբանական վարչության պետն է։Հիշեցնենք` երեկ հայտնի դարձավ, որ նույն պաշտոնում ՀՀ կառավարությունն առաջադրել է փաստաբան Սեդա Սաֆարյանի թեկնածությունը։Ինչպես կառավարության նիստում հայտնեց ՀՀ արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը, մայիսի 31-ին ՍԴ նախագահից գրություն է ստացվել վարչապետի աշխատակազմ, համաձայն որի` ՍԴ դատավոր Արևիկ Պետրոսյանի պաշտոնավարման ժամկետը լրանում է ս.թ. դեկտեմբերի 10-ին։Վճռաբեկը համալրվեց ևս 2 նոր դատավորով. երրորդ թեկնածուի համար ԱԺ-ն պետք է կրկին քվեարկիՀՀ Սահմանադրության համաձայն, ՍԴ դատավորների թափուր տեղի համար իրենց թեկնածուներին հերթականությամբ առաջադրելու իրավունք ունեն ՀՀ կառավարությունը, ՀՀ նախագահը և Դատավորների ընդհանուր ժողովը:Սահմանադրական դատարանը կազմված է ինը դատավորից, որոնցից երեքն ընտրվում են Դատավորների ընդհանուր ժողովի, երեքը` կառավարության, երեքը` նախագահի առաջարկությամբ:Դատավորների ընտրությունն իրականացնում է Ազգային ժողովը` գաղտնի քվեարկությամբ։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e6/06/16/44006580_0:0:1420:1065_1920x0_80_0_0_2117e32a0afe0c04dd0f668cff7662c3.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
նախագահ, դատավոր, վահագն խաչատուրյան, թեկնածու, սահմանադրական դատարան
նախագահ, դատավոր, վահագն խաչատուրյան, թեկնածու, սահմանադրական դատարան
ՀՀ նախագահը ՍԴ դատավորի պաշտոնում առաջադրել է իր աշխատակազմի իրավաբանական վարչության պետին
10:54 01.07.2022 (Թարմացված է: 11:04 01.07.2022) Դատավորների ընտրությունն իրականացնում է Ազգային ժողովը` գաղտնի քվեարկությամբ։
ԵՐԵՎԱՆ, 1 հուլիսի – Sputnik. ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը ՍԴ դատավորի թափուր պաշտոնում առաջադրել է Հովակիմ Հովակիմյանի թեկնածությունը։
Հովակիմյանը նախագահի աշխատակազմի իրավաբանական վարչության պետն է։
Ինչպես կառավարության նիստում հայտնեց ՀՀ արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը, մայիսի 31-ին ՍԴ նախագահից գրություն է ստացվել վարչապետի աշխատակազմ, համաձայն որի` ՍԴ դատավոր Արևիկ Պետրոսյանի պաշտոնավարման ժամկետը լրանում է ս.թ. դեկտեմբերի 10-ին։
ՀՀ Սահմանադրության համաձայն, ՍԴ դատավորների թափուր տեղի համար իրենց թեկնածուներին հերթականությամբ առաջադրելու իրավունք ունեն ՀՀ կառավարությունը, ՀՀ նախագահը և Դատավորների ընդհանուր ժողովը:
Սահմանադրական դատարանը կազմված է ինը դատավորից, որոնցից երեքն ընտրվում են Դատավորների ընդհանուր ժողովի, երեքը` կառավարության, երեքը` նախագահի առաջարկությամբ:
Դատավորների ընտրությունն իրականացնում է Ազգային ժողովը` գաղտնի քվեարկությամբ։