00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:23
5 ր
Ուղիղ եթեր
09:28
31 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:07
51 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Աբովյան time
ԵԱՏՄ-ից դուրս գալը ՀՀ-ի համար տնտեսական ինքնասպանություն կլինի․ պոդկաստի հյուրը տնտեսագետ Թաթուլ Մանասերյանն է
18:15
43 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1
Петербургский международный экономический форум. День первый - Sputnik Արմենիա, 1920
ՌԱԴԻՈ

Կոնյակի սպիրտի արտահանումն արատավոր քաղաքականություն է. Հարությունյան

Կոնյակի սպիրտի արտահանման արտոնության ժամկետի երկարաձգումն ունի կարճաժամկետ էֆեկտ
Բաժանորդագրվել
Գինու ազգային կենտրոնի նախագահ Ավագ Հարությունյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է ՀՀ կառավարության որոշմանը, ըստ որի` կոնյակագործներին տրված արտահանման արտոնության ժամկետը երկարաձգվել է ևս 6 ամսով։
Կոնյակի սպիրտը պետք է մնա Հայաստանում, արտադրվի կոնյակ, և տեղում գեներացվի արժեք։ Կոնյակի սպիրտի արտահանման արտոնության ժամկետը երկարաձգելու մասին խոսելիս` Sputnik Արմենիայի հետ զրույցում նման կարծիք հայտնեց Գինու ազգային կենտրոնի նախագահ Ավագ Հարությունյանը։ Նրա խոսքով` այս արտոնությունն անշուշտ կխթանի սպիրտի վաճառքը, իհարկե փող կգա Հայաստան, բայց դա ունի կարճաժամկետ էֆեկտ, մինչդեռ խոսքը վերաբերում է տնտեսության երկարաժամկետ զարգացման ռազմավարությանը։

«Լիտրով կոնյակի սպիրտի արտահանումը ոչ ճիշտ, արատավոր քաղաքականության շարունակությունն է, որ որդեգրել է գործադիր մարմինը։ Տարիների ընթացքում նախորդ կառավարությունները փորձում էին սահմանափակել այդ երևույթը, սակայն նոր կառավարությունը գնաց կոնյակի սպիրտի արտահանումը խթանելու ճանապարհով»,- ասաց Գինու ազգային կենտրոնի նախագահը։

Բանն այն է, որ կոնյակի արտադրության ոլորտում, ըստ կառավարության, լուրջ խնդիրներ են ի հայտ եկել, որոնք կարող են խոչընդոտել խաղողի այս տարվա բերքի մթերման գործընթացը։ Կառավարության տեղեկություններով` տնտեսավարողների մոտ այս պահին շուրջ 42.5 մլն լիտր կոնյակի սպիրտ է կուտակվել, մինչդեռ արտահանման ծավալները չափազանց փոքր են մինչև նոր բերքի մթերումը դրա սպառումն ապահովելու համար։
Հարությունյանն իր հերթին վկայակոչեց նախկինում եղած երկու սահմանափակումները` 100 հազար լիտր կոնյակի սպիրտ արտահանելու ժամանակ սահմանվում էր պետական տուրք, և նույնքան ծավալի ներմուծման ժամանակ նույնպես սահմանվում էր պետական տուրք։ Բայց հետո պետտուրքի գանձումը ժամանակավորապես դադարեցվեց, և գումարները հետ վերադարձվեցին։
«Պետությունը չպետք է թույլատրի կոնյակի սպիրտի արտահանումն ու ներմուծումը, որովհետև սպիրտի արտահանման պարագայում հարկեր չեն վճարվում, աշխատատեղեր չեն ստեղծվում և ավելի շատ եկամուտ չի ստացվում, քան եթե արտահանվեր կոնյակ։ Ավելի լավ է, որ գյուղացին արտադրի քիչ, բայց կոնյակի խաղող ու վաճառի թանկ գնով, քան էժան ու շատ, որովհետև երկրորդ տարբերակում բերքը մնում է ու գյուղացուն և պետությանը բերում է վնասներ»,- պարզաբանեց Հարությունյանը։
Նրա հավաստմամբ` ՀՀ նախորդ երկու կառավարությունները փորձեցին հետզհետե խնդիրը տեղափոխել կոնյակի արտադրության դաշտ` տեղում արժեք գեներացնելու նպատակով, սակայն գործող կառավարությունը որոշել է գնալ հեշտ ճանապարհով և ցանկանում է խնդրին տալ կարճաժամկետ լուծում։ Ըստ նրա` գուցե կորոնավիրուսի համավարակից հետո պետք է արտահանման նվազած ծավալները վերականգնել, բայցևայնպես երկրի ներսում արժեք` կոնյակ ստեղծելը գերակա է, ինչն էլ կնպաստի նաև աշխատավարձերի բարձրացմանը։
Հարությունյանի դիտարկմամբ` ստեղծված բարդ իրավիճակում կառավարությունը, մթերողներն ու գյուղացիները յուրովի ճիշտ են, սակայն պետք է ճիշտ դիրքորոշումների մեջ ընտրել առաջնահերթությունը։ Որովհետև կառավարությունն էլ մեղավոր չէ, որ մթերող ձեռնարկություններն աշխատանքի սխալ պլանավորման արդյունքում կուտակել են մեծ ծավալների կոնյակի սպիրտ, հետևաբար, փորձում է արտոնությունների երկարաձգմամբ նպաստել սպիրտի արտահանվող ծավալների սպառմանը, որպեսզի գյուղացու աճեցրած բերքն էլ իր հերթին դաշտում չմնա ու մթերվի։
3 տարվա կոնյակի սպիրտը մնացել է տարաներում. գործադիրը խաղողի մթերման համար տեղ է ազատում
Վիճակագրության համաձայն` կոնյակի սպիրտի արտահանման ծավալները սկսել են նվազել 2019-ից ի վեր։ Գործադիր իշխանությունը դա պայմանավորում է կորոնավիրուսի համավարակով։
Այսպես` 2019-ին ՀՀ-ից արտահանվել է 14.5 մլն լիտր կոնյակի սպիրտ, 2020-ին`7.1, 2021-ին` 6.7, իսկ 2022-ի 5 ամիսներին՝ ընդամենը 1.9 մլն լիտր։
Միաժամանակ, նույն պաշտոնական վիճակագրության համաձայն, այդ նույն ժամանակահատվածում խաղողի մթերման ու դրանից կոնյակի սպիրտ արտադրելու ծավալները ոչ միայն չեն նվազել, այլև ավելացել են` 2019 թվականին մթերվել է շուրջ 163 000 տոննա խաղող, 2020-ին ՝ շուրջ 235 000, 2021-ին` շուրջ 195 000 տոննա խաղող։
Լրահոս
0